Տաք հատակի առավելությունները

Բնակարանի ջեռուցումն ամենակարևոր ու բարդ գործընթացներից մեկն է: Ջեռուցման ավանդական համակարգերը ենթադրում են մարտկոցների տեղադրում, որոնք տաքացվում են տաք ջրով: Հանդիպում են նաև տաք հատակի համակարգեր, որոնք համարվում են բնակարանի ջեռուցման առավել արդյունավետ միջոցներ:

տաք հատակ 1

Դժվար չէ կռահել, որ ջեռուցման հիմնական աղբյուրը հատակի մակերեսն է: Հատակի ծածկույթների տակ անցկացվում են խողովակներ կամ հատուկ էլեկտրական տաքացնող լարեր: Էլեկտրական կամ ջրով տաքացվող հատակ տեղադրելը մեծ ջանքեր չի պահանջում:
Իսկ ինչո՞ւ է տաքացվում միայն հատակը: Բոլորիս հայտնի է, որ տաք օդը բարձրանում է վեր, իսկ սառը օդն իջնում է ներքև, իսկ նման արդյունք կարելի է ստանալ միայն հատակի միջոցով: Պատերին ամրացվող մարտկոցները չեն կարող բնակարանը ջեռուցել այնպես, ինչպես տաք հատակը:

տաք հատակ 2

Եթե որոշել եք ինքներդ տեղադրել տաք հատակ, ապա հոգ չէ, քանի որ բոլոր նյութերը կարելի է գտնել շինանյութի խանութներում: Անհրաժեշտ է ընդամենը ճիշտ հաշվարկել տաք հատակի համակարգի ամրությունը:

տաք հատակ 3

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ