Թավիշն ինտերիերում

թավիշն ինտերիերում 1

Թավիշն ինտերիերում ամենաօգտագործվող գործվածքներից մեկն է։ Այն հիմնականում օգտագործվում է փափուկ կահույքի պաստառապատման և դեկորների համար (բարձեր, վարագույրներ, ծածկոցներ):
Թավիշն ինտերիերում ստեղծում է ջերմ մթնոլորտ․ այդ իսկ պատճառով նպատակահարմար է օգտագործել տարվա ցուրտ եղանակներին։

թավիշն ինտերիերում 2

Թավիշը պետք է օգտագործել մեծ զգուշությամբ․ այն պետք է կիրառել ոչ թե որպես հիմնական դեկոր, այլ որպես լրացնող տարր։
Այս կտորը չի կարելի օգտագործել փոքրիկ սենյակներում, քանի որ այն տեսողական առումով փոքրացնում է տարածությունը։
Կա տարածված կարծիք, որ թավիշը համապատասխանում է միայն շքեղ ինտերիերին, բայց իրականում այդպես չէ։ Այն  գեղեցիկ է ինչպես լոֆթ, սկանդինավյան, այնպես էլ մինիմալիետական ոճերում։

 

Ինչպիսի՞ երանգ ընտրել

Եթե վախենում եք գունային համարձակ ընտրությունւց, ապա նախապատվությունը տվեք բաց ու չեզոք գույներին։

 

Ինչպես խնամել թավիշը

Թավիշը բավականին քմահաճ կտոր է․ այն հեշտությամբ է հավաքում փոշին ու ընտանի կենդանիների մազերը։ Շատ դժվար է այս կտորի վրայից լաքաներն ու հետքերը վերացնելը։ Լավագույն տարբերակն այս դեպքում մաքրման ուղարկելն է։

թավիշն ինտերիերում 3

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ