Տախտակե հատակի առավելությունները

տախտակե հատակ 1

Կա կարծրատիպային մոտեցում ըստ որի՝ տախտակե հատակը բնակարանը վերածում է գյուղական տնակի կամ խրուշչովյան բնակարանի։ Շատերի կարծիքով լավ բնակարանի հատակը պետք է պատված լինի մանրատախտակով։
Եկեք փորձենք հասկանալ, թե ո՞ր տարբերակն է ճիշտ և արդյո՞ք տախտակե հատակն ունի թերություններ։

 

Ինչից ենք վախենում

 

Շատերը վախենում են, որ տախտակե հատակը կարող է ճաքճքել, որի հետևանքով էլ կսկսի ճռճռալ։ Սրանք կարծրատիպեր են, որոնց մասին կդադարեք հիշել տախտակե հատակի առավելություններին ծանոթանալուց հետո։
Այս նույն խնդիրները կարող են լինել նաև մանրատախտակի դեպքում, որից խուսափելու համար պետք է որոշակի քայլեր ձեռնարկել մինչ այն հավաքելը։

տախտակե հատակ 2

Հատակի համար նախատեսված տախտակը փայտի ամբողջական զանգված է։ Որակով պայմանավորված՝ հատակի համար նախատեսված տախտակը կարող է լինել էքստրա, А, В և С կարգերի։ Դրանցից երկուսը՝ էքստրա և А կարգերը լրացուցիչ մշակման ու հարթեցման կարիք չունեն։ Պետք է նաև հաշվի առնել՝ արդյոք բնափայտը մշակված է հականեխիչ միջոցներով, թե՞ ոչ։

տախտակե հատակ 3

Տախտակի խոնավությունը չպետք է գերազանցի 10 %-ը։ Պարզեք, թե ինչ պայմաններում է պահպանվել նյութը․ այդպես կխուսափեք վատ անակնկալներից։

տախտակե հատակ 4

Մինչ վերջնական մշակումը, բնափայտը պետք է ենթարկել նախնական մշակման ու հարթեցման։ Տախտակները տեղադրելուց հետո, որպեսզի խուսափեք դրանք վնասելուց, ծածկեք օրգալիտ կոչվող կարտոնե ծածկույթով։

տախտակե հատակ 5

 

Նորաձև միտումներ

 

Դիզայներները հաճախ են սիրում ներկել հատակը՝ հատուկ էֆեկտներ հաղորդելու համար։ Մի՛ վախեցեք հատակը տարատեսակ գույներով ներկելուց․ դրանք ընդգծում են կահույքն ու աքսեսուարները։
Օրինակ՝ սպիտակ հատակը բաց երանգներով կահույքի ու պատերի հետ ընդարձակում է տարածությունը՝ այն ավելի նուրբ ու թեթև դարձնելով։ Իսկ վառ գույնով ներկված հատակը  սենյակին յուրօրինակ արտահայտչականություն  է հաղորդում։

տախտակե հատակ 6

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ