Տեղափոխում ենք շներին մեքենայով
Թավշե սեզոնն է ու թերևս դեռ նախատեսվում են ընտանեկան ուղևորություններ դեպի ամառանոց կամ անտառ՝ հավաքույթի: Ամենայն սիրով ու հոգածությամբ հիշեցնում ենք, որ կենդանիների մեքենայով տեղափոխելու այս խորհուրդները շարունակում են ակտուալ լինել այս կարճատև հաճելի սեզոնին:
Ջուր և մաքուր օդ
Կատուներ ու շներն արագ տաքանում են ավտոմեքենաներում: Խմելու ջուրն ու պարբերաբար կանգ առնելը պարտադիր են կենդանիներին մեքենայով հարմար տեղափոխելու համար;
Տան պատառիկ
Կենդանիերը տեղափոխումը հանգիստ կտանեն, եթե նրանց հետ լինեն այն առարկաները, որոնց կենդանիները վարժվել են՝ նրանց «անկողինը», կերը, ցանկալի է նաև՝ կերամանը: Հոգացեք նաև կենդանու դեղարկղի մասին:
Ստվերում կայանելը
Պատկերացրեք, թե մի քանի ժամ կայանելուց հետո որտեղ կընկնի ստվերը: Սիրելի տնային կենդանուն նույնիսկ մի քանի րոպեով մի՛ թողեք առանց ուշադրության:
Պլանավորել ու կրկին պլանավորել
Նախապես պլանավորեք՝ որտեղ կանգ առնել և ում դիմել՝ անասնաբուժի օգնության կարիքի դեպքում:
Կանխեք գլխապտույտը
Կերակրեք թեթև կերով՝ նվազագույն չափով՝ ուղևորությունից մի քանի ժամ առաջ: Շոգ օրերին թերմոս վերցրեք և սառցե կտորներ:
Տեղափոխում սալոնում
Սահմանափակե՛ք կենդանու տեղաշարժը սալոնում, քանի որ վախենալու դեպպքում նա կխանգարի մեքենան վարողին ու է՛լ ավելի կմեծացնի վթարային ռիսկը: Իսկ անվտանգության բարձիկը կարող է վնասել կենդանուն:
Անվտանգության ամրագոտիներ
Հո՛գ տարեք կենդանիների համար նախատեսված անվտանգության ամրագոտիների մասին: Հիշե՛ք, որ սալոնում չի օգնում ո՛չ ցանցը, ո՛չ փոքրիկ բույնը: Իսկ փոքրիկ շներն ու կատուներն իրենց առավել անվտանգ կարող են զգալ տեղափոխելու ընդարձակ, փակ հարմարանքներում՝ իրենց ծածկոցով:
Հաճելի հանգիստ: Թող ձեր կենդանիներն իրենց հարմարավետ զգան մեքենայում: