Թիթեռնիկներով դեկորացիա տան դիզայնի համար

titerniknerov-dekoracia-1

Եթե այս պահին վերանորոգումը թարմացնելու համար շատ գումար չունեք, բայց ցանկանում եք այն գեղեցկացնել, ապա Ձեզ օգնության կգա պաննոն իր նախշերով կամ գեղեցիկ ընտրված աքսեսուարներով։

Այս անգամ կպատմենք, թե ինչպես ինքնուրույն ստեղծել թիթեռնիկներով պատերի դեկոր: Այս գործընթացը շատ ժամանակատար չէ, իսկ արդյունքը՝ գեղեցիկ ու հետաքրքիր: Թիթիեռնիկներով դեկորները հատկապես լավ  են դիտվում ննջասենյակում կամ մանկական սենյակում։

Թիթեռնիկներով դեկորացիա

Դեկորի այս տեսակը պատերի վրա նկարների տարածումն է։ Դրանք կարող են լինել ինչպես ձեռքով նկարված, այնպես էլ` արտատպված և կտրված։ Դրանք պատրաստելու շատ ձևեր կան։ Մենք Ձեզ կներկայացնենք պատրաստման հիմնական եղանակները:

titerniknerov-dekoracia-2

Հատկապես գեղեցիկ է, երբ թիթեռնիկները լինում են տարբեր չափերի և դասավորված ոչ թե խառը, այլ ինչ-որ պատկերի տեսքով կամ կիրառված են որոշակի հատվածն առանձնացնելու համար։

Անցնում ենք պատրաստման աշխատանքներին

Առաջին հերթին պետք է որոշեք ապլիկացիայի չափը։ Եթե վատ եք նկարում, կարող եք համացանցից թիթեռների պատրաստի ձևեր ներբեռնել։ Իհարկե, կարելի է պատրաստի կպչուն թղթեր գնել, բայց քանի որ ինքներս ենք պատրաստելու, առաջինը պետք է թիթեռներով տրաֆարետը տպել։ Իսկ եթե լավ եք նկարում, կարող եք ինքներդ նկարել։

titerniknerov-dekoracia-3
               թիթեռների տրաֆարետներ

Այնուհետև պետք է կողմնորոշվել գույնի հարցում. պետք է կամ միատոն ուրվագծեր անել կամ ներկել։ Ներկելուց  թևիկները  պետք չէ շատ գունավորել, որ շատ խայտաբղետ չլինեն։ Պետք է համացանցից համապատասխան, բայց կոնտրաստային երանգներ ընտրել, որպեսզի ֆոնի հետ չձուլվի 🙂

Թիթեռնիկներով դեկորացիա պատրաստելու եղանակներն ու նյութերը

Թիթեռներով պատի դեկոր  հնարավոր է պատրաստել ձեռքի տակ եղած ցանկացած նյութով։ Ներկայացնում ենք ամենատարածվածները.

Թուղթ: Այն ամենահասանելի միջոցն է. Դուք կարող եք այն արտատպել և ինքնուրույն զարդարել։ Թուղթը մատչելի է, պատին հեշտ է կպչում, բացի այդ էլ թղթե թիթեռնիկները օդի հետ շփվելիս լավ շարժվում են։ Իսկ եթե հետագայում մտափոխվեք, կարող եք առանց գումարն ու ջանքերն ափսոսելու պոկել դրանք։

Ստվարաթուղթ։ Ստվարաթղթից կտրված թիթեռնիկները շատ ավելի որակյալ կլինեն։ Կլորավուն հատվածները կտրելուց մի քիչ կդժվարանաք, բայց ստվարաթղթի միջոցով թևիկների ճիշտ ձև կարող եք ստանալ։ Եթե թրջեք և մամլիչի տակ դնեք, չորանալուց հետո ձևը կպահպանվի, ինչի շնորհիվ որոշ թիթեռնիկների թևերը կարող եք բարձրացված անել։

Ինքնասոսնձվող թուղթ։ Կարող եք օգտագործել փայլուն մակերեսով և գույնզգույն ինքնասոսնձվող թղթեր։

Խորհուրդ։ Որպեսզի ցանկալի արդյունքի հասնեք, պետք է համադրությունները խառը լինեն: Օգտագործեք տարբեր գույնի և չափի, տարբեր նյութերից պատրաստված դեկորներ` խառնելով դրանք այլ պատկերների հետ։ Օրինակ, թիթեռնիկները լավ կդիտվեն ծաղիկների, թռչունների, խոտի և ճպուռների հետ։

Կտոր։ Այն շատ հարմար կլինի վարագույրները կամ փափուկ մակերեսով պատերը գեղեցիկ ձևավորելու համար։

Պաստառներ։ Եթե վստահ եք, որ այդ նկարով պաստառները չեն հոգնեցնի, կարող եք թիթեռներով պաստառներ գնել. այդ տարբերակը հարմար կլինի, միջանցքի, խոհանոցի, մանկական սենյակի և ննջասենյակի համար:

Ներկ։ Տրաֆարետով ներկի օգնությամբ  պատը ներկում ենք։ Թերությունը` մոնոտոն ուրվագիծն է։

Թիթեռներով ջահ։ Այն կարող եք պատրաստել չօգտագործվող լուսամփոփից։ Սկզբում ներկում եք համապատասխան գույնով, այնուհետև թիթեռնիկներին եք սոսնձում, որոնք կարող եք ներկել ակրիլային ներկերով։ Ավելացնում եք լույսերը, իսկ ամրացնելու համար կարող եք օգտագործել ուլունքներով զարդարված լարեր:

titerniknerov-dekoracia-6

Օրիգամի թիթեռնիկներ։ Օրիգամիով թիթեռնիկ հավաքելն այնքան էլ բարդ չէ, մեկ օրնակ պատրաստելուց հետո մնացածն ինքնաբերաբար կստացվի։ Այս տարբերակի գլխավոր առավելությունը ծավալային կոմպոզիցիա ստանալն է։

titerniknerov-dekoracia-7

Տան դիզայն . ձևավորում ենք ընդհանուր կոմպոզիցիա

Առավելագույն արդյունքի հասնելու համար պետք է որոշել պատի վրա թիթեռների դասավորությունը։ Դա կարելի է անել տարբեր միջոցներով: Օրնակ,  ծաղկի, ծառի և այլնի տեսքով մահճակալի վերնամասում կամ պատահական դասավորությամբ։ Որպեսզի նկարը լավ ստացվի, պետք է մատիտով  թեթևակի գծանշումներ անել։ Թիթեռներն ամրացնելուց հետո գծերը պետք է մաքրել։

titerniknerov-dekoracia-8

Դեկորացիայի ամրացումը

Դեկորացիայի պատրաստի տարրերը հուսալի ամրացնելու համար կարող եք օգտագործել այս միջոցներից մեկը.

Սոսնձել։ Բոլորին հասանելի և ամենահեշտ միջոցը։ Կարող եք օգտագործել սովորական կամ պաստառային սոսինձ։ Բայց սոսնձելիս զգույշ պետք է լինել, որպեսզի այն երեսային մակերեսին չդիպչի։ Եթե ցանկանում եք, որ թիթեռնիկներն օդի հետ շփումից ճախրեն, պետք է դրանք  ամրացնել փրփրապլաստի փոքր կտորների վրա։

Ամրացնել գնդասեղների վրա։ Այդ միջոցը հարմար է պլաստից պանելների, պաստառների և կտորների վրա ամրացնելու համար։ Դրանք հեռացնելուց հետո հետքեր չեն մնում։

Շարել թելի, մետաղալարի կամ շղթայի վրա։ Այս մեթոդը հարմար է ջահի կամ առաստաղի վրա ամրացնելու համար։

Սոսնձել երկկողմանի կպչուն ժապավենի վրա։ Կարելի  ասել ամենահեշտ և արագ տարբերակը, սակայն այս միջոցի թերությունն այն է, որ դեկորացիան պոկելիս պատի վրա վնասված տեղեր են առաջանում:

titerniknerov-dekoracia-9

Ինչպես համոզվեցիք, թիթեռնիկները պատի վրա հիանալի դեկոր են, որոնք Ձեր տանը գարնանային տրամադրություն կհաղորդեն։ Այս կերպ հաճելիորեն կզարմացնեք Ձեր սիրելիներին և ինքներդ էլ այդ գործընթացից հաճույք կստանաք։ Ընտրե՛ք Ձեզ ամենահարմար տարբերակը և անցեք գործի 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ