Ինչպես բնակարանում ստեղծել տոնական մթնոլորտ

 

Ճիշտ ընտրված դեկորները, սպասքը, ինչպես նաև տոնածառը Նոր տարին դարձնում են ավելի կատարյալ ու հիշարժան:

Ընտրում ու զարդարում ենք տոնածառը
Բավական է տանն ունենալ տոնածառ, և տոնական տրամադրությունն ապահովված կլինի:

Ինչպես տոնածառ ընտրել և որտեղ դնել այն
Տոնածառը պետք է լինի խիտ ու ամուր ճյուղերով, որպեսզի թափահարելու դեպքում դրանք չթափվեն: Տոնածառին խտություն տալու համար փորձեք ավելացնել տոնածառի զարդարանքները:

ամանորյա ինտերիեր

Տոնածառը գնելուց հետո չպետք է մոռանալ նաև խնամելու մասին՝ պարբերաբար խոնավեցնելով այն ջրով ( օրական 3-4 անգամ ): Կարևոր է նաև ճիշտ ընտրել այն վայրը, որտեղ պետք է դրվի տոնածառը: Այն չի կարելի դնել մարտկոցների ու տաքացուցիչների կողքին:

ամանորյա ինտերիեր

Եթե տոնածառի համար չկա հարմար վայր, ապա կարելի է տեղադրել փոքրիկ դեկորային տոնածառեր կամ բնակարանը զարդարել եղևնու ճյուղերով, խաղալիքներով և այլ զարդարանքներով:
Մի քանի յուրահատուկ տոնածառի խաղալիքները առավել արդյունավետ կլինեն, քան ճոխ ու գույնզգույն զարդարանքները: Շատ կարևոր է, որպեսզի խաղալիքները լինեն միանման երանգներով:
Տոնածառը սկսեք զարդարել վարից վեր սկզբունքով՝ սկզբում տեղադրելով խոշոր խաղալիքները, ապա ՝ մնացածները: Տոնածառը կարելի է զարդարել նաև ընտանեկան լուսանկարներով. Դրանք յուրօիրնակ տեսք են հաղորդում:

ամանորյա ինտերիեր

Ինչպես զարդարել բնակարանն Ամանորին
Ընտրում ենք դեկորների գույնն ու փորձում համադրել բնակարանի ոճին: Եթե ընտրել եք արծաթագույնը, ապա պետք է այդ գունային երանգը կիրառել նաև ամանորյա սեղանի դեկորներում՝ շեշտը դնելով գործվածքների վրա: Գեղեցիկ սփռոցն ու անձեռոցիկները ավելի կընդգծեն տոնական սեղանի առանձնահատկությունները: Սեղանի համար համապատասխան սփռոցն ընտրելն այնքան էլ բարդ գործ չէ. լայնությունն ու երկարությունը պետք է լինեն սեղանի չափով՝ գումարած 50-60 սմ:
ամանորյա ինտերիեր

Սեղանը կարող եք զարդարել նաև եղևնու ճյուղերով, աստղիկներով և այլն: Ի դեպ, անձեռոցիկները ևս կարող եք զարդարել կոներով, ատլասե ժապավեններով, մետաղական շրջանակներով:
ամանորյա ինտերիեր

Եղևնու ճյուղերը հիանալի տարբերակ են բնակարանը զարդարելու համար: Դրանք կարելի է դնել ծաղկամանների և սովորական բանկաների մեջ կամ ուղղակի զարդարել պատուհանները: Դրանցով կարելի է պատրաստել նաև ամանորյա պսակ ու տեղադրել տան մուտքի վերևում՝ եվրոպական ավանդույթի համաձայն:
ամանորյա ինտերիեր

Ճյուղերը կարելի է ներկել արծաթագույն ներկով և ամրացնել ջահերին կամ քիվերին: Մի քանի խաղալիք հավելելու դեպքում արդյունքը կլինի տպավորիչ:
ամանորյա ինտերիեր

Լուսային հնարքներ
Լուսավորումն, ինչպես գիտենք շատ կարևոր տեղ է գրավում ամանորյա դեկորների շարքում: Տոնական տրամադրություն են ապահովում վառ ու գունավոր լույսերը: Ծաղկաշղթաներն ու մոմերը ամանորյա դեկորի ամենակարևոր զարդարաքներն են:
ամանորյա ինտերիեր

Մոմերը ստեղծում են ջերմ մթնոլորտ, ինչպես նաև կախարդական ու առեղծվածային տպավորություն: Մի կարևոր խորհուրդ, եթե ուզում եք, որ մոմերը հնարավորինս երկար վառվեն, ապա տոնի նախորդող օրը դրեք սառցախցիկում:
ամանորյա ինտերիեր

Պատրաստեք ամանորյա մոմակալներ ու կոմպոզիցիաներ: Օրինակ՝ շշերից կարելի է ստանալ հիանալի ամանորյա մոմակալ. պետք է շիշն ընդամենը ներկել որևէ փայլուն ներկով կամ շիշը պատել փայլաթիթեղով:
ամանորյա ինտերիեր

Ահա մի քանի տարբերակ բնակարանի ինտերիերը տոնական, լուսավոր ու գեղեցիկ դարձնելու համար: Փորձեք ստեղծել լավ ու գունավոր մթնոլորտ և Նոր տարին դիմավորել նոր շնչով ու տրամադրությամբ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ