Ինքնաշեն տրաֆարետ. պատերը զարդարելու հիանալի միջոց

zardarum-enq-pater@-inqnashen-trafaret-9

Եվ այսպես, երկար սպասված ու վիթխարի վերանորոգումից հետո հերթը հասավ պատերը զարդարելուն, որի համար կա հսկայական ընտրություն. պաստառներ, ֆոտոպաստառներ, հատուկ ներկեր, վինիլային կպչուն նկարներ և, իհարկե, դեկորատիվ զարդակաղապար՝ տրաֆարետ: Դեկորի հենց այս տարրի մասին էլ կխոսենք այս հոդվածում:

Տրաֆարետները հայտնի են անհիշելի ժամանակներից, դրանցից օգտվել են դեռևս Հին Եգիպտոսում՝ կռատների պատերի ձևավորման համար: Շատ տարիներ են անցել, բայց տրաֆարետի սկզբունքը նույնն է, փոխվել են միայն նյութերը:

Ինչպե՞ս և ինչո՞վ պատրաստել տրաֆարետ

zardarum-enq-pater@-inqnashen-trafaret-1

  1. Մեկանգամյա օգտագործման համար նախատեսված զարդակաղապար կարելի է պատրաստել նույնիսկ թղթից: Սա շատ խնայող տարբերակ է, բայց ծայրահեղ զգուշություն է պահանջում: Եթե շատ ջրիկ ակրիլային ներկ եք օգտագործելու, թղթե զարդակաղապարի ծայրերը կթրջվեն ու կփչացնեն նկարը: Իսկ եթե ներկը պատին քսելու եք գլանանոթով, ապա նույնիսկ սովորական թուղթը հարմար կլինի:
  2. Ավելի դիմացկուն կլինի օգտագործել ստվարաթղթե տրաֆարետ: Վերջինիս բացասական կողմն այն է, որ ժամանակի ընթացքում կարող է պատից հեռանալ, և այս դեպքում ներկը կարող է դուրս գալ տրաֆարետի սահմաններից: Բացի դրանից, ստվարաթղթի վրա նուրբ նախշեր կտրելը մի փոքր դժվար է:
  3. Եթե նախատեսում եք մի նկարն օգտագործել մի քանի անգամ, ապա Ձեզ օգնության կգա բարակ պլաստիկը: Տնային պայմաններում վերջինիս վրա նախշեր կտրելը  բարդ է, բայց կարելի է դիմել մասնագետներին, ովքեր կարող են լազերով կտրել անհրաժեշտ նախշը:

Եթե կարծում եք, որ տրաֆարետ պատրաստելը Ձեր ուժերից վեր է, ապա կարող եք օգտվել պատրաստի լուծումներ առաջարկող ընկերությունների ծառայություններից, որոնց առաջարկած տրաֆարետները պատրաստվում են հատուկ թաղանթից ու նախատեսված են մեկանգամյա օգտագործման համար: Դրանք ամրացնում են պատին, ներկում անհրաժեշտ գույնով ու պոկում: Հատուկ թաղանթը կիպ ամրանում է պատին, և ներկը ծայրերից չի ծորում ու չի փչացնում նկարը:

Ինչպե՞ս և ինչո՞վ ներկել դեկորատիվ տրաֆարետը

Տրաֆարետը կարելի է ներկել ցանկացած ներկով, կարևորն այն է, որ վերջինս շատ ջրիկ չլինի ու չծորա: Հարմարության համար կարելի է օգտվել գլանանոթներից, որոնք ներկը մակերևույթին հավասարաչափ են քսում: Այսօր այդպիսի ներկ կարելի է գտնել գրախանութում:

zardarum-enq-pater-inqnashen-trafaret-3

Ներկը կարող եք քսել Ձեզ հարմար որևէ առարկայով՝ սպունգով, վրձնով (մանր դետալների համար՝ փոքր, մեծ դետալների համար՝ մեծ) և գլանիկով (խոշոր պատկերներով տրաֆարետների համար):

Աշխատանքի ավարտը

zardarum-enq-pater-inqnashen-trafaret-4

Ներկելուց հետո պետք է թողնել, որ նկարները լավ չորանան, հետո միայն տրաֆարետը պոկել, այլապես այն կարող է իր հետ պոկել պատի ծեփը կամ չչորացած ներկի շերտը:

Իսկ վերջում անպայման ժամանակ գտեք արդյունքով հիանալու համար. չէ՞ որ ոչինչ այնքան չի ուրախացնում, որքան սեփական ջանքերով ձևավորված սենյակը 🙂

zardarum-enq-pater@-inqnashen-trafaret-25554

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ