Ծորակների տեսակներն ու առանձնահատկությունները

ծորակ 2

Խոհանոցի ծորակներն անընդհատ գործածության հետևանքով հաճախ փոփոխելու կարիք են ունենում։ Ամենատարածված խնդիրներից է ջրի հոսքը։ Կարելի է ասել, որ կաթացող ծորակի պատճառը մաշված ռեզինն է։ Սա տեղի է ունենում ծորակի սխալ տեղադրման կամ ցածր որակի պատճառով։

Interier.am-ը կօգնի ծանոթանալ ծորակների տեսակներին ու ընտրել նպատակահարմար տարբերակը։
Խոհանոցային ծորակները բաժանվում են երեք հիմնական տեսակների՝

Երկու կափույրով

Սրանք ծորակի դասական տարբերակն են, առանձնանում են իրենց պարզ ու ամուր կառուցվածքով։ Ունեն հատուկ մեխանիզմ, որոնք ամրացված են մետաղական հիմքին։ Պատասխանատու են ջրամատակարարման համար ու աշխատում են կափույրը պտտելու միջոցով։
ծորակ

Միալծակ ծորակներ

Այս ծորակներն աչքի են ընկնում իրենց հարմարավետությամբ ու գեղեցիկ կառուցվածքով։ Երկու կափույրներին փոխարինելու է գալիս մեկը, որը պատասխանատու է սառը և տաք ջրերի համար։
ծորակ

Սենսորային ծորակներ

Այս ծորակների կառուցվածքի հիմքում տեղադրված է ընկալող-հաղորդող սարք։ Սրանք հարմարավետ են ու աշխատում են ձեռքի մեկ շարժումով։
ծորակ

Ծորակների նյութերը

Քրոմ- չափազանց նուրբ ու ազդեցությունների ենթարկվող նյութ է։
Լեգիրված պողպատ- համարվում է ավելի ամուր նյութ։
Կերամիկա- այս նյութից պատրաստված ծորակներն ամենաամուրն ու հուսալին են։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ