Թղթերի օրգանայզեր սեփական ձեռքերով
Գրեթե բոլոր աշխատասեղաններին կարելի է տեսնել թղթերի ու երկտողների կույտ: Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես կարելի է ինքնուրույն պատրաստել օրգանայզեր թղթերի ու երկտողների համար 🙂
Նյութեր և գործիքներ
- թրծվող պոլիմերային կավ,
- ներկ,
- փոքր վրձին,
- սպունգ,
- գրտնակ,
- քանոն,
- դանակ,
- թուղթ,
- կերակրի համար նախատեսված մագաղաթաթուղթ (пищевой пергамент),
- թափանցիկ լաք,
- հուսալի սոսինձ,
- մատիտ,
- կտրատելու տախտակ:
Պատրաստում ենք թղթերի օրգանայզեր
Պատրաստում ենք համապատասխան չափսերի թղթյա շաբլոններ: Տվյալ դեպքում հիմքի չափսն է 8 × 8,5 սմ, կողմնային պատերինը՝ 8,5 × 6,5 սմ, հետին պատինը՝ 9 × 6,5 սմ, առջևի պատինը՝ 3 × 6,5 սմ:
Պոլիմերային կավի շերտը մագաղաթաթղթի վրա 5-6 մմ հաստությամբ գրտնակել: Տախտակի վրա գրտնակելու դեպքում մագաղաթաթուղթը դրեք տախտակի վրա, ապա դրեք կավը:
Շաբլոնները դնում ենք կավի շերտի վրա: Սուր դանակի օգնությամբ ըստ շաբլոնի կտրում ենք կավը, դնում ջեռոցի թավայի մեջ, ծածկում մագաղաթաթղթով ու թրծում՝ հետևելով արտադրողի ցուցումներին: Այնուհետև հանում ենք ջեռոցից ու թողնում, որ սառչի:
Կողքերը սոսնձում ենք հիմքին, հետո ամրացնում հետևի ու առջևի պատերը: Թողնում ենք, որ սոսինձը չորանա:
Ներկը ջրով նոսրացնում ենք, հետո սպունգով հնարավորինս հավասարաչափ քսում օրգանայզերի արտաքին ու ներքին մակերևույթին: Թողնում ենք, որ ներկը չորանա:
Պատրաստում ենք ավելի խիտ ներկ և բարակ վրձնի օգնությամբ օրգանայզերի ողջ պարագծով կետեր անում՝ ձևավորելով կետերի լայն շերտ:
Բոլոր մակերևույթները լաքապատում ենք և թողնում, որ չորանա:
Գեղեցիկ օրգանայզերը պատրաստ է 🙂