Ինտերիերի դիզայն. թղթե պաստառներ
Թղթե պաստառների գլխավոր առավելությունը էկոլոգիապես մաքուր լինելն է, բացի այդ նրանք առանձնանում են գույների, պատկերների բազմազանությամբ ու մատչելի գնով: Թղթե պաստառները հարմար են ինչպես բնակարանի, այնպես էլ՝ ամառանոցի ձևավորման համար:
Ինտերիերի դիզայն. թղթե պաստառների տարատեսակները
Ժամանակը տեղում չի դոփում: Սպառողները գնալով ավելի մեծ բազմազանություն են ուզում, քանի որ միատեսակ պատկերները հոգնեցնում են: Միաժամանակ, նորարար արտադրողներն օգտագործում են միայն թղթե հիմք, իսկ արտաքին մակերեսը պատում բարձր տեխնոլոգիական ծածկույթներով, ինչի շնորհիվ նոր տեսքով, ավելի որակով և պրակտիկ պաստառներ են ստեղծվում: Կամ հակառակը՝ ավելի ամուր նյութերից հիմքը պատվում է թղթե ծածկույթով:
Առանձնեցվում է թղթե ծածկույթների երկու տեսակ է:
Միաշերտ. այս տեսակի կազմության մեջ թղթի մեկ շերտ է մտնում: Այն իր հաստությամբ պապիրուս է հիշեցնում: Այս տեսակն ամենաէժանն է, ամրությամբ աչքի չի ընկնում և շատ թեթև է: Խոնավության ազդեցությամբ հեշտությամբ պատռվում է, այդ պատճառով կպցնելիս ցանկալի է միայն պատը սոսնձել: Այս պաստառները շոշափելիս հարթ են. դրանց ճիշտ անվանումը սիմպլեքս է:
Բազմաշերտ, որոնք կոչում են դուպլեքս: Ամրության համար այս տեսաի արտադրության ժամանակ թղթի շերտերն իրար են սոսնձում: Երկշերտ պաստառները հազվադեպ են պատրաստվում միայն թղթից: Օրինակ՝ վերին շերտը կարող են պատել ջրակայուն ծածկույթով: Ռելիեֆային պատկեր կիարող է ստացվել մի քանի շերտերի սոսնձումից և անմիջապես ռելիեֆային գլանաձև մամլիչի տակով անցկացնելու միջոցով: Այսպիսի պաստառները միաշերտի համեմատ շատ ավելի ամուր են և հրաշալի տեսք ունեն:
Բազմաշերտ պաստառնեի արտադրությունում, որպես հիմք, կարող է օգտագործվել մամլած տեքստիլ կամ ցելյուլոզային գործվածքներ, իսկ վրայից՝ թղթե շերտ: Այդ դեպքում ստացվում են ֆլիզելինային հիմքով թղթե պաստառներ, որոնք այնքան շատ են սիրում տանտիրուհիները անհավանական ամրության և փափկության համար:
Ինչպես սոսնձել պաստառները
Ցանկացած վերանորոգում ահրաժեշտ է սկսել տարածքն ազատելով: Պետք է դուրս բերել կահույքը, հանել պատին կախված նկարները, հատակը պետք է ծածկել ամուր պոլիէթիլենային թաղանթով:
Ինչպես հեշտությամբ հեռացնել հին պաստառները
Վերցնում ենք տաք ջուր, սպունգ և 8-10 սմ լայնությամբ սուր մածկաթիակով: Աշխատանքները սկսելուց առաջ սենյակի կամ ամբողջ բնակարանի էլեկտրասնուցումը պետք է անջատել: Պատերն առատորեն թրջում ենք սպունգով: Թողնում ենք մի քիչ ներծծվի և սկսում ենք քերել վերին անկյունից: Եթե պատին մնում են հին ծածկույթներից հատվածներ, դրանք անպայման պետք է քերել մի քանի անգամ թրջելով: Եթե մինչ այդ պատին լվացվող պաստառ է եղել, այն պետք է նախապես ծակծկել, որպեսզի խոնավությունը ներթափանցի: Դա համար կարելի է օգտագործել ասեղնավոր գլանիկ: Պաստառները կարելի է մշակել արդուկով. ադ դեպքում այն ավելի հեշտ կլինի քերելը:
Եթե դա էլ արդյունք չի տալիս, կարելի է պատերը քերել մետաղական խոզանակով:
Հաշվարկ և գնում
Չափում ենք պատերը և հաշվում ենք ահրաժեշտ գլանափաթեթների քանակը: Եթե պաստառը մեծ պատկերներով է, ապա պետք է հաշվի առնել, որ բավականին շատ պաստառ կծախսենք այդ պատկերների համադրման համար: Անհրաժեշտ է գնել որոշակի ավելցուկով:
Հարմար հաշվարկի համար կարելի է օգտագործել այս աղյուսակը:
Թղթե պաստառների որակը կախված է դրանց խտությունից:
Բարակ տեսակները կշռում են 110 գ/մ2-ից քիչ:
Միջին որակի գլանափաթեթները՝ 110 -140 գ/մ2:
Ծանր, խիտ մոդեները կարող են կշռել 140 գ/մ2-ից ավելի:
Պաստառ գնելիս պետք է գնել մի քանի գլանափաթեթ ավելի: Այդ դեպքում միշտ հնարավոր է թարմացնել ծածկույթը, եթե ինչ-որ հատվածում դրանք վնասվեն կամ, հնարավոր է՝ երեխան դրա վրա նկարի: Եթե անհրաժեշտ լինի հետո գնել, խմբաքանաի տարբերությամբ պայմանավորված գլանափաթեթների գույները կարող են խիստ տարբերվել:
Ինտերիերի դիզայն. պատերի նախապատրաստումը
Պատերն անհրաժեշտ է ճիշտ նախապատրաստել: Եթե ձեր պլանների մեջ չի մտնում կապիտալ վերանորոգումը, ապա պետք է ընտրել քաոտիկ պատկերներով պաստառներ, հակառակ դեպքում պաստառի վրա ուղիղ գծերի առկայությունը կարող է ցայտուն կերպով արտահայտել պատերի թերությունները: Եթե անհարթությունները մեծ չեն, բավական է ծեփամածիկով հարթեցնելը: Մի մոռացեք ծեփամածիկի չորանալուց հետո այն հիմնապատել: Ծեփի շերտը պետք է բարակ լինի, այն անհրաժեշտության դեպքում կարելի է քսել մի քանի շերտով՝ նախորդ չորանալուց հետո:
Մեծ անհարթությունը չի կարելի հարթեցնել ծեփամածիկով, քանի որ այն չորանալուց հետո կճաքի: Դրա համար պետք է օգտագործել ալեբաստր կամ գիպսային սվաղ:
Պաստառների սոսնձումը
Մնում է միայն վերջնական պաստառապատումը: Առաստաղը պաստառները պետք է փակցնել մուտքից երկայնական գծով՝ սկսելով անկյունից: Պատերին պետք է փակցնել առաջին հերթին այնտեղ, որտեղ ամբողջ գիծը կնստի, հետո պատուհանների շուրջ և այն հատվածներում, որտեղ թեքություններ կամ, օրինակ, դարակներ կան: Սոսնձման հաջորդականությունը սխեմատիկորեն պատկերված է նկարում:
Սոսնձումը սկսելիս և գործն ավարտելուց հետո 3 օրվա ընթացքում չի կարելի միջանցիկ քամի թույլ տալ: Այնպես որ, այդ ընթացքում չի կարելի պատուհանները բացել և սենյակն օդափոխել:
Թղթե պաստառների սոսնձում կատարվոմ հետևյալ ձևով:
Չափում ենք առաստաղի բարձրությունը, համոզվում ենք, որ գնել ենք նախապես չսոսնձապատված պասառներ, գլանափաթեթի սկզբից սկսած չափում ենք առաստաղի բարձրություն + 5-10 սմ առաստաղի և հատակի հետ հավասարեցնելու համար: Յուրաքանչյուր հատվածի վերին եզրին մատիտով նշում ենք անում, որպեսզի հետո չշփոթենք, քանդում ենք գլանափաթեթը և վրայի պատկերը համադրում արդեն կտրած հատվածի հետ: Կտրում ենք երկրորդ հատվածը և նշում անում առաջինի պես և վրձնի կամ գլանիկի միջոցով սոսինձը քսում ենք պաստառի հակառակ կողմին: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել եզրերին, քանի որ դա սոսնձման համար ամենակարևոր նշանակություն ունեցող հատվածն է:
Սոսնձով պատված հատվածը սկսում ենք կպցնել նշված գծի երկայնքով: Սկզբում պաստառը սեղմում ենք թեթևակի, հետո հարթեցնում, որից հետո միան վերջնականապես ամրացնում:
ԿԱՐԵՎՈՐ: Թղթե պաստառը սոսնձով պատելուց հետո անհրաժեշտ է այն ներսի կողմով իրար կպցնել և ոչ խիտ գլանել: Գլանափաթեթը 10 րոպե այդ վիճակում պետք է թողնել, որպեսզի սոսինձը լավ ներծծվի:
Հարթեցումը պետք է սկսել հետևյալ մեթոդով: Նախ հարթեցնում ենք կենտրոնական մասով պաստառի ամբողջ երկանքով: Այնուհետև պետք է այդ գծից անկյան տակ սեղմելով դուրս բերել օդի պղպջակները դեպի եզրերը՝ եղևնի շարժումներով:
Հարթեցնելու համար լավագույն տարբերակը ռետինե գլանիկ կամ պլաստիկե հարթացուցիչ օգտագործելն է: Եթե ձեռք տակ չունեք նման գործիք, ապա կարելի է սովորական լաթով, միայն թե ոչ դատարկ ձեռքով, հակառակ դեպքում թրջված թուղթը կարող ենք պատռել:
Պաստառի ամբողջական սոսնձումից հետո անհրաժեշտ է սուր դանակի օգնությամբ վերին և ներքին հատվածներից կտրել ավելորդ մասերը: Դրա համար պետք չէ սպասել սոսնձի չորանալուն, հակառա դեպքում ավելորդ մասերը նույնպես ամուր կկպչեն և դժվար կլինի հեռացնել: Որպեսզի կտրվածքը ուղիղ ստացվի, այն կարելի է անել երկար մածկաթիակի երկայնքով:
Կտրելուց հետո անհարթությունները կարելի է ծածկել հատակի կամ առաստաղի շրիշակով: Հաջորդ կտորները սոսնձվում են կիպ եզրից, նվազագույն հնարավոր հեռավորությամբ: Միացման հատվածներն անհրաժեշտ է լրացուցիչ հարթեցնել փոքր ռետինե գլանիկի օգնութամբ:
Ամուր սեղմելու դեպքում միացման հատվածները շատ հեշտությամբ կարող են վնասվել: Դրանից խուսափելու համար գլանիկի տակ կարելի է բարակ լաթ կամ անձեռոցիկ դնել: Բացի այդ դրանք կներծծեն աելորդ սոսինձը:
Եթե ընտրել եք ներկվող թղթե պաստառներ, ապա գունավորման աշխատանքներին պետք է անցնել միայն սոսնձի լիովին չորանալուց հետո: Եթե գունային չհաջողված փորձակումներ եք արել՝ հոգ չէ, կարելի է վրայից նորից ներկել:
Ինքնակպչուն պաստառի փակցնելը
Վերջերս շուկայում հայտնվել են հակառակ կողմին չոր սոսինձ քսված պաստառներ: Դրանք կարելի է տարբերակել պիտակի վրա Prepasted անգլերեն գրությամբ: Այս պաստառների փակցնելու գործընթացը մի փոքր տարբերվում է սովորականից:
Գլանափաթեթը բացում ենք սովորականի պես: Պաստառը սոսնձապատ կողմը դրսից փաթաթում եք ոչ խիտ գլանով: Ամանի մեջ 37-38 աստիճան տաքությամբ ջուր ենք լցնում: Այն պետք է ամբողջությամբ ծածկի գլանված պաստառը:
Գլանափաթեթը սուզում ենք ջրով լի ամանում, թողնում ենք ջրում 30 վայրկյան: Պաստառը պետք է հավասարաչափ թրջվի, որպեսզի սոսինձը սկսի գործել:
Այնուհետև պաստառտը հանում ենք ամանից և թողնում ավելորդ ջուրը հոսի:
Դրանից հետո սովորական թղթե պաստառների պես պետք է շրջել պաստառը և թղնել, որ սոինձը ներծծվի 5-7 րոպե: Թուղթը պատրաստ է սոսնձման, երբ այն փափկում է և գլանափաթեթի եզրերը ամուր կպչում են զուգահեռ շերտին:
Էկոլոգիապես մաքուր լինելու շնորհիվ, թղթե պաստառները հարմար է օգտագործել ննջարաններում կամ մանկասենյակներում: Դրանք արագ են կեղտոտվում, բայց շատ էժան են, այդ պատճառով մի քանի տարի անց դրանց փոխելը մեծ խնդիր չէ: