Ուլտրամանուշակագույնն ինտերիերում․ 2018 թվականի ամենանորաձև գույնը

ուլտրամանուշակագույն 1

Ամենանորաձև գույնն այս տարի ուլտրամանուշակագույնն է, որի՝ ինտերիերի դիզայնում ունեցած կիրառումների մասին կխսենք այս հոդվածում։

 

Ուլտրամանուշակագույնի առանձնահատկությունները

Առաջին հայացքից, սա ֆուտուրիստական, տիեզերական ու անիրական երանգ է, որը շատ հաճախ ասոցացվում է հեքիաթային ու կախարդական աշխարհի հետ։ Թվում է, թե բնության մեջ այս գույնը տեսնել հնարավոր չէ, բայց այդպես չէ։ Ուլտրամանուշակագույնը ամետիստ կոչվող քարի գույնն է։

 

Ուլտրամանուշակագույնն ինտերիերում

Այս գույնն ինտերիերում կիրառելու կարևորագույն պայմանը չափավորությունն է, քանի որ մեծ քանակով լիրառելու դեպքում ճնշվածության զգացողություն է առաջանում։
Մասնագետները խորհուրդ են տալիս այն օգտագործել լուսավոր բնակարաններում և համադրել տաք գույների հետ։

ուլտրամանուշակագույն 2

Ուլտրամանուշակագույնի համադրությունն այլ երանգների հետ

Եթե կարծում եք, որ այս գույնը Ձեր բնակարանին մռայլություն ու ճնշվածություն կհաղորդի, ապա համադրեք այն սպիտակ գույնի հետ, ինչի արդյունքում կունենաք ոճային ու գեղեցիկ բնակարան։

ուլտրամանուշակագույն 3

Շատ գեղեցիկ է սպիտակի, դեղինի և ուլտրամանուշակագույնի համադրությունը։ Ի դեպ, այդ դեպքում սպիտակը հանդես է գալիս որպես ֆոն, իսկ դեղինը շեշտադրվում է։

ուլտրամանուշակագույն 4

Շատ ներդաշնակ է ուլտրամանուշակագույնի համադրությունը ոսկեգույնի ու բրոնզագույնի հետ։
Այս երանգն արծաթագույնի հետ համադրելն այնքան էլ ցանկալի չէ, քանի որ այդպես բնակարանը կթվա շատ սառն ու ոչ բնակարանային։

ուլտրամանուշակագույն 5

Ուլտրամանուշակագույնին փափկություն ու մեղմություն հաղորդելու համար կարող եք այն համադրել փայտե երանգների կամ փայտե կահույքի հետ։

ուլտրամանուշակագույն 6

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ