Հինգ ունիկալ դիզայն միտումներ
Սկանդինավյան ոճի ոգեշնչում, նյուդ ոճի ուրախ գույներ, էթնո ոճի արկածներ… Աշխարհում նոր դիզայն միտումներ են առաջ գալիս, որոնց անպայման պետք է հետևել։ Ներկայացնում ենք ժամանակակից նորաձևության հինգ դիզայն միտումներ 🙂
Հյուսիսային լույս
Ներկայումս սկանդինավյան ոճն արագ տարածում է գտնում ինտերիեր դիզայնի մեջ: Ողջ հմայքը թաքնված է Արմուտքի երկրների գեղեցիկ բնության մեջ:
Ինչպե՞ս ստեղծել սկանդինավյան ոճի ժամանակակից ու հարմարավետ տարածություն: Լավ կլինի նախապատվությունը տալ վառ գունային գամմային, որը թուլանում և հանգստացնում է:
Պատերին սպիտակի, մոխրագույնի կամ կապույտի երանգները տեսանելիորեն մեծացնում են տարածությունը: Ինտերիերի դեկոր են հանդիսանում սպիտակեցրած կահույքը, ապակյա, մորթյա կամ բրդյա աքսեսուարները:
Գույնի հպումը
Ոչ վաղ անցյալում հռչակ էին վայելում նյուդ երանգները, իսկ այսօր հագեցած գույներն ինտերիերի վերջին միտումն են: Նյուդը կարող է ունենալ բազմաթիվ երանգներ՝ սպիտակից, ավազագույնից ու մարջանագույնից մինչև նարնջագույն: Այս գույների երանգները պատերին տալիս են նուրբ ու զգայուն գուներանգ:
Գունային այս գամմայով շատ գեղեցիկ ինտերիեր կարող է ստացվել, միայն թե պետք է ընտրել տաք մետաղների՝ պղնձի ու լատունի նորաձև գույներով աքսեսուարներ: Այստեղ արդիական են դիտվում նաև փափուկ գորգերը, որոնք հիանալի են նայվում ժամանակակից կահույքով մինիմալիստական ինտերիերում:
Հետ՝ դեպի ապագա
Լոֆթը (անգլ. Loft – ձեղնահարկ) ХХ—XXI դդ ճարտարապետական ոճ է, որի համար բնակելի տարածությունը ստեղծվում է ձեղնահարկերն ու արտադրական տարածքները բարեփոխելով:
Այս ոճի համար բնորոշ են պատերի մոխրագույն և սպիտակախառը երանգները: Հիմնական շեշտադրում են հանդիսանում աղյուսե կամ բետոնե պատերը՝ երկնագույն, կանաչ կամ դեղին երանգներով, ինչի շնորհիվ լոֆթ ինտերիերը ստանում է փոքր-ինչ տաք ու շքեղ երանգավորում: Սա հիանալի առաջարկ է նրանց համար, ովքեր գնահատում են արտառոց լուծումները:
Ոգեշնչման հետքերով
Ժամանակակից մշակույթը ոգեշնչման բազմազան առիթներ է տալիս մեզ: Այսօր ինտերնետում կարելի է գտնել բնակարանի ձևավորման բազմաթիվ տարբերակներ՝ տարբեր մշակույթներին ու ոճերին համապատասխան:
Այստեղ ամենից առաջ կարևոր են էթնիկ մոտիվները՝ հստակ, երկրաչափական նախշերով կամ գունավոր զոլերով, որոնք կարելի է դիտարկել որպես չեզոք ինտերիերի շեշտադրում:
Քաղցրավենիքի ախորժակ
Պաստելային գույները միշտ են նորաձև: Այսօր դրանք բնորոշ են հատկապես փոփ-արթ ոճին, որը սերտ կապված է 20-րդ դարի 80-ականների հետ: Նուրբ, թեթև ու կանացի գույները կազմվում են մարգարտագույնից ու մոխրագույնից կամ սևի ու սպիտակի համադրությամբ: Ամենից առաջ գլխավոր պլանում է հայտնվում վարդագույնը, որը չեզոք գույների հետ համադրվելով դառնում է ազնվազարմ և լավ տրամադրություն է ստեղծում: Բացի դրանից, այն հիանալի համադրվում է կիտրոնի ու մանանեխի երանգների հետ:
Դիզայնն արտահայտիչ դարձնելու համար պետք է ունենալ երկրաչափական նախշերի, եռանկյունիների տեսքով դեկորներ: Փափուկ, հատվածավոր բազմոցները, հետաքրքիր լամպերը կամ փայտյա աքսեսուարները հաճելիորեն լրացնում են այսպիսի ինտերիերը:
Պետք է հիշել, որ տան ինտերիերը ժամանակ առ ժամանակ հարկավոր է թարմացնել՝ փոխելով դեկորի տեսակները, քանի որ ժամանակի ընթացքում տան բնակիչների գեղագիտական ճաշակները փոխվում են, և այն, ինչը դեռ մի տարի առաջ աչք էր շոյում, այժմ արդեն կարող է կորցնել իր հմայքը 🙂