Վառ գույներն ինտերիերում

Իդեալական ինտերիեր ստեղծելիս գունային գամմայի ընտրությունն ամենակարևոր ու բարդ հարցերից մեկն է դառնում: Դժվարություններն առաջանում են այն պահին, երբ հասկանում եք, որ անհրաժեշտ է ավելացնել առավել վառ շեշտեր, հագեցած ներկեր, բայց ինչպես անել՝ հասկանալի չէ:

Լինում է, երբ խանութում ինչ-որ իր եք հավանում, բայց տանը լրիվ այլ կերպ է այն դիտվում՝ կամ սենյակի գույնի ու ծավալի, կամ ինտերիերի այլ երանգների հետ անհաջող համատեղման հետևանքով: Ամեն դեպքում առանց վառ շեշտադրումների անհնար է, չէ՞ որ ոչ բոլորն են բացառապես խամրած, չեզոք գույներ նախընտրում:

Մուտքի դուռը գույների հետ փորձարկումներ անելու գերազանց օբյեկտ է: Կարող եք միջսենյակային դռներից մեկը ներկել ամենավառ գույնով: Ընդ որում՝ շրջանակն ըհնդունված է չներկված թողնել:

Պատերը վառ գույներով ներկելն ինտերիերը միշտ առանձնահատուկ  է դարձնում, բայց եթե այդքան մեծ ծավալներում գույնը սկսում է չափից ավելի ակտիվ, ճնշող թվալ, ապա թողեք այն միայն մի պատին:

Այս հնարքը հատկապես հետաքրքիր է դիտվում բարդ ճարտարապետություն, օրինակ՝ մեկից ավելի պատուհան, որմնախորշ կամ սյունաշար ունեցող պատերին:

Ննջարանի ինտերիերում դիզայներները միշտ ջանում են առավել զուսպ օգտագործել վառ գույները: Ոճային ու արտասովոր է նայվում պատին նկարված «մահճասնարը»՝ ընդ որում երանգի հագեցածությունը կարող է տատանվել:

Իսկ երբ խոսքը վերաբերում է դասական մահճասնարին, ապա այստեղ կարելի է գույնն օգտագործել որպես ննջարանի ինտերիերի գլխավոր շեշտ: Ուշադրության առեք առավել բարդ, բազմակողմ ֆակտուրաները. այնպիսի կտորներ, ինչպիսիք են թավիշը, թավշամահուդը, բուրդը առավել հարուստներկապնակ են հաղորդում միևնույն գույնին:

Տարածքը կարելի է շեշտել նաև պատին փակցված արտ-օբյեկտի օգնությամբ:

Չհամընկնող գույներով աթոռներն անհավատալի ու արդի եղանակ են խոհանոցի կամ ճաշասենյակի ինտերիերում գունային շեշտ ստեղծելիս: Վառ գույներն ինքնին լակոնիկ ներկապնակն առավել թարմ ու յուրօրինակ են դարձնում, իսկ աթոռների ոճային միասնական լուծումը նրանց հնարավորություն է տալիս ցրել  պատահականորեն իրար միավորված օբյեկտների տպավորությունը:

Եթե գրապահարան ունեք, կարող եք թրմացնել այն ու միաժամանակ հետաքրքիր գոնային շեշտ մտցնել: Դրա համար պահարանից դուրս բերեք դարակներն ու ներսի պատը ներկեք ձեձ դուր եկած գույնով: Երբ դարակներն ու գրքերն իրենց տեղը դրվեն, սովորական գրապահարանն առավել թարմ ու յուրօրինակ տեսք կունենա, բացի այդ՝ սենյակում ի հայտ կգա հաճելի գունային շեշտ:

 

Ստեղծագործականությունն ու ինտերիերը վերափոխելու ցանկությունը թույլ կտա գունային ներկապնակը վառ դարձնելու նոր ու հետաքրքիր եղանակներ մտածել:

Երբեմն այդ նպատակով անհրաժեշտ են ժամանակի ու բյուջեի նվազագույն ծախսեր: Ամենապարզ տարբերակներից մեկը կարելի է համարել սեղանի ու աթոռների ոտքերը ներկելը:

Այս հնարքը կարելի է օգտագործել տարբեր կահույքների հետ, իսկ գույնի հագեցածությունն ու գունավորման մակերեսն՝ ըստ ճաշակի:

Ոչ մեծ գորգերը գունային շեշտ ստեղծելու ևս մի մատչելի ու արագ եղանակ են: Տեղավորեք դրանք ննջարանում, հյուրասենյակում ու նույնիսկ խոհանոցում, ցանկության դեպքում փոփոխեք դրանց տեղադրությունները և միանգամից մի քանիսի օգնությամբ կոմպոզիցիաներ ստեղծեք:

Խոհանոցի ինտերիերի թարմացման համարբավական է նոր կյանք ներարկել խոհանոցի պահարանների ճակատամասերին: Ներկումն այս դեպքում ևս լավ է աշխատում ու եթե դժվար է վերափոխել բոլոր պահարանները, ապա մեկը հաստատ կարելի է փոխել: Հատկապես հարմար է աշխատել ժամանակակից դիզայնով պահարանների հետ. նրանք լակոնիկ ձև ունեն ու նվազագույն օժանդակ տարրեր:

 

Երբեմն դիզայներները բնակարանի ինտերիեր են ներմուծում առարկաներ, որոնք սկզբնապես ստեղծված են եղել այգու հարդարման համար: Ոչ մեծ աքսեսուարները սովորաբար անսովոր դիզայն, վառ գույն ունեն ու հարմար են օգտագործման համար: Հնարավոր է՝ դրանք ինտերիերի մեջ ընդգրկելը փոքր-ինչ բարդ լինի, բայց արդյունքում շատ հետաքրքիր ոճային էֆեկտ կարելի է ստանալ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ