Ընտրում ենք վարագույրներ հյուրասենյակի համար

Հյուրասենյակը տան ամենակարևոր սենյակներից մեկն է, որտեղ հավաքվում է ամբողջ ընտանիքն ու անցկացնում ազատ ժամանակը: Ընտանեկան կյանքի կարևոր իրադարձությունները նույնպես այստեղ են կատարվում՝ հյուրասիրություն, կարևոր որոշումների ընդունում և այլն: Այդ պատճառով էլ հյուրասենյակի ձևավորման հարցում հարկավոր է լուրջ մոտեցում ցուցաբերել և մանրամասնորեն ընտրել դեկորները:
Չի կարելի հյուրասենյակը ծանրաբեռնել վարագույրներով: Դրանք ընտրելիս պետք է առաջնորդվել նաև տվյալ սենյակի ոճով: Դիզայներները խորհուրդ չեն տալիս ընտրել այնպիսի վարագույրներ, որոնք համապատասխանում են պատերի երանգներին: Դրանք պետք է տարբերվեն պատերի գույնից՝ լինեն կամ բաց կամ մուգ: Առաջին հերթին վարագույրի գույնը պետք է համապատասխանի փափուկ կահույքի գույնին, ընտրելիս պետք է հաշվի առնել նաև գեղեցկությունը:
վարագույրներ-2

Հյուրասենյակի վարագույրները կարող են լինել տարբեր երանգների ու գործվածքների համադրությամբ: Յուրաքանչյուր դեկոր գեղեցիկ է յուրովի, բայց դրանք պետք է զգուշությամբ ընտրել, քանի որ դրանց սխալ օգտագործումը կարող է ծանրաբեռնել ոչ միայն պատուհանը, այլև սենյակն ամբողջությամբ:
Հյուրասենյակի վարագույրն ընտրելիս պետք է հաշվի առնել կտորի ամրությունը, որի շնորհիվ հարկ եղած դեպքում հնարավոր կլինի մթնեցնել սենյակը կամ վարագույրներն ամրացնել լուսավորություն ստեղծելու համար:

 Ինչպե՞ս ընտրել հյուրասենյակի վարագույրի գույնը

Վարագույրի դիզայնի շնորհիվ կարելի է փոփոխել սենյակի տարածական կառուցվածքը՝ ակնհայտորեն մեծացնելով սենյակի չափերը: Դրա համար պետք է ընտրել հորիզոնական գծերով վարագույրներ, որոնք  սենյակն ավելի ընդարձակ կդարձնեն: Եթե կտորի վրա կան ուղղաձիգ գծեր, ապա դրանով կարելի է ստեղծել բարձր առաստաղի խաբկանք:

 

 

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ