Վարագույրներ մանկական սենյակի համար
Մանկական սենյակի հարդարումը մեծ զգուշություն ու ուշադրություն է պահանջում։ Երեխայի տրամադրությունն ու բնավորության ձևավորումը կախված է նաև նրանից, թե ինչ գույներով է շրջապատված։ Մանկական սենյակի դիզայնում մեծ դեր են խաղում վարագույրները, որոնց ընտրության հարցում Ձեզ կօգնի interiеr.am-ը։
Առանձնահատկություններն ու առավելությունները
Գործվածքն ունի մի կարևոր առավելություն․ այն կարողանում է ստեղծել մթնոլորտ ու տրամադրություն։ Գեղագիտական տեսանկյունից գործվածքն օգնում է հարմարավետություն հաղորդել սենյակին։
Վարագույրների ընտրության առանձնահատկությունը ոչ միայն սենյակի դիզայնը, այլև փոքրիկի սեփական նախընտրությունները հաշվի առնելն է։ Ամենապարզ տարբերակը դասական վարագույրներն են, որոնք հեշտությամբ ներմուծվում են ցանկացած ինտերիեր։
Մանկական սենյակների վարագույրները կատարյալ համադրություն են ստեղծում կապրոնե կամ օրգանզայից շղարշների հետ։ Սակայն կարելի է նաև երկու վարագույրների փոխարեն օգտագործել շերտավարագույրներ, որոնք շատ հարմար են հատկապես արևառատ սենյակներում։
Վարագույր ընտրելիս պետք է հաշվի առնել որոշակի մանրուքներ՝
Մանկական սենյակի տարածքն ու ձևը շատ մեծ նշանակություն ունեն վարագույր ընտրելու գործում։ Ծավալային վարագույրները կրճատում են սենյակի չափերն ու աններդաշնակություն ստեղծում։
Վարագույնրներն ընտրելիս պետք է հաշվի առնել երեխայի տարիքն ու նրա նախընտրությունը, սենյակի ու վարագույրի գունային համադրությունը։
Նյութի ընտրությունը
Մանկական սենյակի վարագույրների համար շատ կարևոր է հասարակությունն ու պրակտիկությունը։ Իհարկե, կտորը պետք է լինի թեթև ու ալերգիկ ռեակցիաներ չառաջացնի։ Այն պետք է լվացման ենթակա լինի, հեշտ հանվի ու տեղադրվի։ Բնական կտորից վարագույրներն օգնում են երեխայի սենյակում պահպանել առողջ մթնոլորտը։
Բազմազան է հատկապես մետաքսե վարագույրների ընտրությունը, ինչն այնքան էլ հարմար չէ մանկական սենյակների համար։ Մետաքսն ամուր կտոր է, սակայն հեշտ է ներծծում լաքաներն ու դրանք հեռացնելը դժվար է լինում։
Վարագույրների համար կատարյալ տարբերակ են վուշն ու բամբակը։ Վերջինը լուրջ խնամք է պահանջում։ Արհեստական նյութերից կարելի է առանձնացնել վիսկոզան։ Ոչ մեծ քանակությամբ սինթետիկան ապահովում է վարագույրների մաշվածակայունությունն ու ամրությունը։
Այս կարևոր խորհուրդներին հետևելու դեպքում երեխայի սենյակը կլինի գեղեցիկ, հարմարավետ ու անվտանգ։