Լոգասենյակի ո՞ր մասերում տեղադրել վարդակ

logasenyaki-vor-maserum-texadrel-vardak-6

Ինչպես մնացած սենյակներում, լոգասենյակներում ևս, վարդակների կարիք է լինում, ինչը էլեկտրալարերն անցկացնելիս պետք է անպայման հաշվի առնել։ Լոգասենյակում էլեկտրական սարքերն, ինչպես և վարդակները տեղադրելիս, պետք է հաշվի առնել բարձր խոնավությունն ու ջրի հետ հնարավոր շփումը։

Ուշադրություն. Լոգասենյակում վարդակներն ինքնուրույն մի տեղադրեք: Ավելի լավ է մասնագետներ հրավիրեք։

Լոգասենյակում վարդակների տեղադրում

Լոգասենյակում վարդակները ճիշտ տեղադրելու համար պետք է մի քանի կարևոր հարց պարզեք։

Ինչպիսի էլեկտրական սարքերով եք օգտվելու

Վարդակների տեղադրումը կախված է այն բանից, թե ինչ էլեկտրական սարքեր եք լոգասենյակում օգտագործելու, և ըստ այդմ էլ պետք է կողմնորոշվել, թե որտեղ դրանք տեղադրել։

Էլեկտրասարքերի սնուցման լարերը որտե՞ղ պետք է հասնեն

Պետք է վարդակներն այնպես տեղադրել, որ օրինակ, վարսահարդարիչը միացնելիս լարը հասնի մինչև հայելին։ Նախապես պետք է հաշվի առնել, թե որ սարքը, որտեղ եք միացնելու։

logasenyaki-vor-maserum-texadrel-vardak-1
   Դասական լվացարանը` ժամանակակից վարդակների հետ կոնտրաստ է առաջացնում

Օգտագործելո՞ւ եք արդյոք այնպիսի սարքեր, որոնք պարբերաբար լիցքավորման կարիք են ունենալու

Շատ սարքեր, օրինակ մազահեռացման սարքերը, ատամի խոզանակները և այլն, պարբերաբար լիցքավորելու կարիք են ունենում, այնպես որ դրանց վարդակները լավ կլինի տուփերի մեջ տեղակայել, որպեսզի անընդհատ լարերը կախված չլինեն։

logasenyaki-vor-maserum-texadrel-vardak-2
Պահարանում տեղադրված վարդակներ

Վարդակների տեղադրություն հասակին համապատասխան

Պետք է վարդակներն այնպես տեղադրել, որ էլեկտրական սարքերը միացնելիս Ձեզ հարմար լինի։

Լոգասենյակում հեռախոսներ կամ պլանշետներ օգտագործում եք, թե ոչ

Այժմ ամսագրերի կամ գրքերի փոխարեն, մարդիկ պլանշետ կամ սմարթֆոն են լոգասենյակ տանում, և որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք կարողանաք լիցքավորել, ապա պետք է համապատասխան տեղում վարդակներ տեղադրեք։

logasenyaki-vor-maserum-texadrel-vardak-3

Պետք է ամեն ինչ նաև գեղեցիկ լինի

Լոգասենյակում կարևոր են նաև աննշան թվացող մանր դետալները։ Վարդակները կարող եք քողարկել կամ այդպես էլ թողնել կամ համակցել այդ երկու տարբերակները։

Թաքնված վարդակներ

Կարող եք վարդակները հատուկ տուփերի կամ պահարանների մեջ թաքցնել։

logasenyaki-vor-maserum-texadrel-vardak-7
         Վարդակները կարելի է թաքցնել կախովի պահարանների տակ

Քողարկված վարդակներ

Վարդակները քողարկելու հիմնական պայմանն այն է, որ դրանք պետք է տարածքում առկա մակերևույթների գույնի լինեն։

logasenyaki-vor-maserum-texadrel-vardak-5
   Վինտաժ ոճով լոգասենյակ` կոնտրաստային գույնի ժամանակակից վարդակով

Վարդակները պարտադիր չէ քողարկել, քանի որ երբեմն դրանք կարող են ինտերիերի մեջ շեշտադրում լինել։

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ