Վարդերի տեսակներն ու գունային նշանակությունը
Վարդերից յուրաքանչյուրն ունի իր դերն ու նշանակությունը։ Այսօր կփորձենք հասկանալ, թե որ գույնն ինչ է խորհրդանշում։
Կարմիր վարդեր
Այս դեպքում ամեն բան ակնհայտ է՝ դասական վարդ դասական խոստովանությամբ․«Ես սիրում եմ քեզ»։
Բաց վարդագույն վարդեր
Սա հիանալի միջոց է շնորհակալություն հայտնելու որևէ մեկին։
Դեղձագույն վարդեր
Այս ամաչկոտ ծաղիկները համեստություն են խորհրդանշում։
Նարնջագույն վարդեր
Վառ ու էներգետիկ գույնն ունեցող վարդերը հիացմունք ու դյութանք են խորհրդանշում։
Մարջանագույն վարդեր
Սա նարնջագույնի ու դեղձագույնի խառնուրդն է։ Այս վարդը նվիրողի անհանգստությունների վկայությունն է։
Դեղին վարդեր
Դեղին վարդեր նվիրելն անխղճություն է․ դրանք գեղեցիկ են, բայց միևնույն ժամանակ խորհրդանշում են անհավատարմություն։
Սպիտակ վարդեր
Անմեղություն․ ահա թե ինչ են խորհրդանշում սպիտակ վարդերը։
Կրեմագույն վարդեր
Թեև այս գույնը շատ մոտ է սպիտակին, բայց ամենևին էլ անմեղություն չի նշանակում։ Այն հիացմունքի ու մտազբաղության արտահայտություն է։
Մանուշակագույն վարդեր
Կախարդիչ գույն և կախարդանք ու հմայք խորհրդանշող ծաղիկներ։
Մուգ վարդագույն վարդեր
Այս գույնի վարդերը երախտագիտություն են խորհրդանշում։
Գինեգույն վարդեր
Կարմիր այս երանգը խորհրդանշում է անսահման գեղեցկություն։
Կանաչ վարդեր

Եթե տերևները, ցողունն ու ծաղիկը կանաչ են, ապա խորհրդանշում են հոգու հավերժ երիտասարդություն։