Վերանախագծում. 5 գլխավոր կանոն

Այսօր,  քան երբևէ տարածում է ստանում շինությունների վերանախագծումը: Ներկայացնում ենք վերանախագծման հիմնական կանոնները, որոնք կապահովագրեն հետագա խնդիրներից:

  1. Ուսումնասիրում ենք այն շենքի տեխնիկական վիճակը, որում մեր բնակարանը գտնվում է: Աշխատանքների ընթացքում արգելվում է փոփոխել այն համակարգերը, որոնք ապահովում են տան կոնստրուկցիայի կենսապահովումն ու ամրությունը: Ու նույնիսկ գրագետ մասնագետը միշտ չէ, որ կարող է որոշել կրող կոնստրուկցիան:

Դիզայն նախագիծ կամ էսքիզային նախագիծ ստեղծելիս հիշում ենք, որ արգելված է հետևյալը`

  • փոփոխել օդափոխության համակարգերը
  • գազի խողովակների կանգնուկները պետք է ելք ունենան, այդ պատճառով արգելված է դրանք որմնաշարել
  • խոհանոցը բնակելի սենյակ տեղափոխելը, քանզի դա կապված է հաղորդակցման փոփոխության հետ, ինչն արգելված է
  • սանհանգույցը տեղավորել ներքևի հարևանի բնակելի սենյակների ուղղությամբ վերևում, ինչպես նաև լոգասենյակ ստեղծել խոհանոցի տեղում
  • դռների բլոկները մոնտաժել հարկի նախամուտքերում, ինչպես նաև աստիճանահարթակներում:

Եվս մի կարևոր հանգամանք. գազե սալիկների փոխարինումն ու ճկուն խողովակներով անցկացնել կարելի է միայն գազի վարչությանը տեղեկացնելուց հետո, իսկ ավելի լավ է` հենց իրենց մասնագետներն իրականացնեն  դա:

2. Ծանոթանում ենք բնակելի տներում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական  կարգին:

Բացի այդ` մեզ անհրաժեշտ կլինեն հետևյալ մարմինների թույլտվությունները`

  • շրջանային ճարտարապետների բաժանմունքի
  • սանիտարահամաճարակաբանական վերահսկողության
  • հրշեջ ծառայության
  • գազի տեխնիկական տեսչության
  • կենցաղային տեսչության հաշվեկշիռը պահողի:

3. Միշտ հավելյալ ժամանակ ու միջոցներ ենք նախատեսում անկանխատեսելի իրավիճակների համար:

Համայնքային մինչգերատեսչական հանձնաժողովն անցնելուց հետո կարող ենք անցնել շինարարների ընտրությանը: Ուշադրություն ենք դարձնում վերանախագծման անցկացման համապատասխան աշխատանքի լիցենզիայի առկայությանը: Պրոֆեսիոնալի կողմից ընտրված նյութերն ու կոնստրուկցիաները կարող են նպաստել ձայնամեկուսացման բարելավմանը, իսկ գործիքների ճիշտ ընտրությունը մեզ կազատի ավելորդ խնդիրներից:

4. Վերանորոգման աշխատանքները վստահում ենք լիցենզիա ունեցող պրոֆեսիոնալներին:

Բոլորս չէ, որ հնարավորություն ունենք մի քանի ամիս շարունակ տարբեր հիմնարկությունների դիմել վերանախագծման գրանցման համար:

Պետք է հիշել, որ եթե մեր բնակարանի  վերափոխումը վնաս կտա այլ անձանց, ապա առաջին հերթին պատասխանատվություն է կրում այն մարմինը, որը մեզ տվել է այդ թույլտվությունը, հակառակ դեպքում ողջ պատասխանատվությունը մենք կկրեք: Այստեղից էլ բխում է 5-րդ կանոնը:

5. Եթե չենք կարող ինքնուրույն հետևել վերը նշված կանոններից յուրաքանչյուրին, ավելի լավ է դիմել իրավաբանական գրասենյակի, որը կձևակերպի բոլոր փաստաթղթերն ու կատարվող աշխատանքների համար կընտրի փորձառու մասնագետներ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ