Վերանորոգման արժեք

veranorogman-arjeq

Վերանորոգում սկսելուց առաջ, ոչ ոք չի կարող նշել վերանորոգման աշխատանքերի ճշգրիտ արժեքը: Այսօր interier.am-ը կօգնի Ձեզ այնպես անել, որ վերանորոգման արժեքը խելամտության սահմաններում լինի:

  1. Վերանորոգման գնի և որակի հարաբերակցությունը կախված է վարպետի որակավորումից և վերանորոգման գործընթացի կազմակերպումից:
  2. Դուք կարող եք դիմել ինչպես անհատ վերանորոգողներին, այնպես էլ շինարարական կազմակերպությունների: Առաջին դեպքում գումարը կտնտեսեք, երկրորդ դեպքում՝ նյարդերը:
  3. Երկու դեպքերում էլ ծառայության արժեքներն ու շինանյութերի գները կախված են տարվա եղանակից, ամենաբարձր գները լինում են սեպտեմբերին, իսկ ամենացածրը՝ դեկտեմբերին և հունվարին:
  4. Վերանորոգման աշխատանքների արժեքը կախված է շինանյութի գնից և կատարվելիք աշխատանքների ծավալից:

Կոսմետիկ վերանորոգումն արվում է պարզ նյութերով: Վերջինիս ժամանակ պետք է նախապատրաստել պատերը, հատակն ու առաստաղը:

Բարձրորակ նորոգումն արվում է թանկ նյութերով և առաջադեմ տեխնոլոգիաներով: Այս դեպքում արվում է վերանախագծում ու դիզայն: Բայց հիշեք, որ եթե թանկ նյութերով եք վերանորոգելու բնակարանը, ապա պետք է համապատասխան որակավորում ունեցող մասնագետի հրավիրեք:

Որքան էլ նախապես հաշվարկներ անեք, միշտ պետք է հիշեք, որ վերանորոգման ընթացքում կարող են անկանխատեսելի ծախսեր ծագել և սկզբնական հաշվարկը կարող է չհամընկնի վերջնականի հետ:

Նախահաշիվ կազմելիս միանգամից բացառեք այն տարբերակները, որոնք Ձեր գրպանին հարմար չեն: Լավ կլինի դիզայն նախագիծ կազմել, քանի որ այդպես աշխատանքներն ավելի արագ կկազմակերպեք: Վերանորոգման համար նախատեսված գումարին միշտ պետք է 15-20% ավելի գումար գումարեք, քանի որ վերանորոգման ծախսերը կարող են ավելանալ տարատեսակ մանրուքներից, այնպես, որ պետք է նախապես ամեն ինչ փորձեք քննարկել շինարարների հետ:

Եվ վերջին կանոնը, որը կօգնի տնտեսել նյարդերն ու գումարը. շինարարները պետք է ունենան իրենց գործիքները և Դուք գումար չպետք է ծախսեք 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ