Վերանորոգում ձմռանը. արժե թե՞ ոչ
Շատերը ձգտում են վերանորոգման աշխատանքներ իրականացնել տաք եղանակին: Տարածված կարծիքների համաձայն՝ դա ամենալավ ժամանակահատվածն է աշխատանքները սկսելու համար: Այս է պատճառը, որ մասնագետները ձմռանը մնում են անգործ: Նրանք վստահեցնում են, որ ձմռանն էլ կարելի է վերանորոգել բնակարանը հարցին խելամտորեն մոտենալու դեպքում:
Որո՞նք են ձմռանը բնակարանը վերանորոգելու առավելությունները, կպարզենք այս հոդվածում:
Բնակարանի նախապատրաստումը ձմռանը վերանորոգում կատարելու համար
Վերանորոգումը սկսելու ամենակարևոր պայմանը բնակարանի ջեռուցումն է: Ջերմությունը չպետք է լինի 5 C- ից ցածր: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաջող վերանորոգում իրականացնել և զերծ մնալ խնդիրներից:
Մյուս կողմից էլ տաքացնող միջոցները բարձրացնում են օդի ջերմաստիճանը, ինչի հետևանքով չոր զանգվածներն ավելի են չորանում ու դժվարություններ առաջ բերում մասնագետների համար: Սակայն փորձառու մասնագետները գիտեն՝ ինչպես լուծել այս խնդիրը: Օրինակ՝ եթե խոսքը սվաղի մասին է, ապա այն կարելի է ծածկել պոլիէթիլենային թաղանթով և ժամանակ առ ժամանակ ջուր ցանել վրան՝ խոնավությունը պահպանելու համար:
Եթե վերանորոգման աշխատանքները ինքնուրույն եք իրականացնելու, ապա պետք է զգուշորեն ընտրեք շինանյութը: Շատ կարևոր է, թե ինչ պայմաններում են պահպանվում դրանք հատկապես ձմռանը: Դրանք հիմնականում պահվում են կոնտեյներների մեջ, ինչի հետևանքով նյութը չորանում ու դառնում է օգտագործման համար ոչ պիտանի: Մասնագետները խորհուրդ են տալիս գնել այնպիսի շինանյութ, որը պահվում է հատուկ վայրերում և չի փչանում՝ անկախ եղանակային պայմաններից:
Ձմռանը բնակարանը վերանորոգելու առավելությունները
Ձմռանը վերանորոգում կատարելու հիմնական առավելությունը շինանյութի մատչելիությունն է: Ամռանը գինը զգալորեն բարձրանում է, մինչդեռ ձմռանը շատ ավելի հեշտ է, քանի որ գործում են բազմաթիվ զեղչեր ու ակցիաներ:
Մյուս կարևոր առավելությունն այն է, որ եթե ամռանն ավելի դժվար է լավ մասնագետներ գտնել զբաղվածության պատճառով, ապա ձմռանն այդ խնդիրը չկա: