Վերանորոգում՝ սեփական ձեռքերով

veranorogum-sepakan-dzerqerov-3

Այսօր կխոսենք այն մասին, թե վերանորոգման ընթացքում, որ գործերը կարող եք ինքնուրույն անել:

veranorogum-sepakan-dzerqerov-4

Դիզայն-նախագիծ

Վերանորոգում ՝ սեփական ձեռքերով: Ցանկացած վերանորոգում սկսվում է դիզայն-նախագծից, որը կարող է լինել թղթի վրա, էլեկտրոնային տարբերակով կամ գլխում:ճիշտ դիզայն նախագիծը պետք է ունենա վերանախագծման պլան, գծագիրներ, էլեկտրատեխնիկական և սանտեխնիկական կցուղիներ և կահույքի դասավորության պլան:

Սկզբնական փուլում կարելի է դիմել դիզայների օգնությանը, որպեսզի օգնի տան կարևոր տարածքների՝ խոհանոցի, լոգասենյակի, մանկական սենյակի դիզայնի հարցում: Այսօր ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կարող ենք ապագա սենյակի տեսքը նախապես տեսնել; Այստեղ շատ կարևոր է հարդարման նյութերի ճիշտ ընտրությունն ու հաշվարկը: Այդպես ավելորդ ծախսերից զերծ մնաք:

Այնուհետև որոշեք, թե որ աշխատանքները կարող եք ինքներդ անել, օրինակ, հին հատակային ծածկույթի, պաստառների, առաստաղի, սալիկների ապամոնտաժը, ինչպես նաև շրիշակների մոնտաժը և այլն: Բայց էլեկտրականության, ջեռուցման, գազային սարքավորումների և կոմունիկացիաների հետ կապված աշխատանքները լավ կլինի մասնագետն անի, քանի որ անգամ չնչին սխալը կարող է վատ հետևանքների հանգեցնել: Ինչ վերաբերում է միջնապատերի և միջսենյակային կամարների տեղադրությանը, կարող եք ադ հարցը մոդուլային կոնստրուկցիաների օգնությամբ լուծել:

veranorogum-sepakan-dzerqerov-2

Առաստաղ

Առաստաղները հարդարելու առավել տարածված միջոցներն են՝ ներկումը, պաստառապատումը կամ փրփրապոլիստերոլից սալիկների մոնտաժը: Առաստաղի մակերևույթը պետք է սվաղել, հարթեցնել և նախաներկել: Եթե փորձ ունեք, կարող եք գործի անցնել: Ձողային և կախովի առաստաղների տեղադրությունը ևս բարդ չէ, հնարավոր է ինքնուրույն անել, իսկ ձգվող առաստաղների դեպքում, առաստաղի մակերևույթը նախապատրաստելու կարիք չեք ունենա:

veranorogum-sepakan-dzerqerov-1

Սանհանգույց

Եթե լոգասենյակն ու զուգարանը առանձին են, ապա հարդարումը կարող է տարբեր լինել: Լոգասենյակում կարելի է կերամիկական սալիկներ սոսնձել, իսկ զուգարանում՝ պլաստիկե պանելներ կամ լվացվող պաստառներ: Ինչպես մնացած սենյակների դեպքում, այստեղ ևս, նախքան նոր ծածկույթի մոնտաժը, պետք է հին ծածկույթը հեռացնել, այնուհետև պատերը, առաստաղն ու հատակը հարթեցնել: այդ աշխատանքներն իրականացնելու համար փորձ է հարկավոր, քանի որ չնչին սխալի դեպքում, հետագայում ամբողջը պետք է քանդեք և կրկին հարդարեք: Տաքացվող հատակ, ջրատար խողովակների մոնտաժ ու սալիկապատում անելու համար ևս պրոֆեսիոնալիզմ է հարկավոր, եթե առաջին անգամ եք անում, ապա լավ կլինի մասնագետ կանչեք:

Դռներ և պատուհաններ

Դռները և պատուհանները ավելի լավ է մասնագետները տեղադրեն, քանի որ սխալ տեղադրության դեպքում կարող է կոնդենսատ կուտակվել, հերմետիկությունը կորել, և արդյունքում պատուհաններից և դռներից կփչի, իսկ դռների դեպքում կարող է շեղվածք առաջանալ, որի արդյունքում դռները երկար չեն ծառայի:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ