Բնակարանի վերանորոգում. վինիլային պաստառներ

Վինիլային պաստառներն իրենցից երկշերտ նյութ են ներկայացնում, որի ներքին շերտը պատրաստված է կամ թղթից կամ ֆլիզելինից, արտաքինը՝ պոլիվինիլխլորիդի բարակ շերտով:

Բնակարանի վերանորոգում. պաստառի առավելություններն ու  թերությունները

Ինչպես ցանկացած շինանյութ, այնպես էլ վինիլային պաստառներն ունեն   դրական և բացասական կողմեր:

Առավելությունները

Խոհանոցի համար նախատեսված վինիլային պաստառները խոնավությունից չեն վախենում:

Վինիլային պաստառներն առանձնանում են իրենց ամրությամբ: Մեծ խտության շնորհիվ նրանցով հնարավոր է ծածկել պատի վրայի ոչ մեծ թերությունները:

Վինիլային պաստառները կենցաղային մաքրող նյութերում առկա քիմիական նյութերի նկատմամբ կայունություն են: Այս պահին մեծ տարածում ունեն լվացվող վինիլային  պաստառները:

Արտադրողներն առաջարկում են ներկվող վինիլային պաստառների մեծ տեսականի:

Ուշադրություն: Եթե  դուք որոշել եք պաստառապատել այնպիսի պատեր, որոնք պատված չեն սվաղային կամ ծեփային ծածկույթով, կամ փայտից են, ապա լավագույնը վինիլային պաստառների փրփրեցրած տարբերակներն են:

Թերությունները

Վինիլային պաստառների ամենամեծ թերությունը գծային ընդարձակման մեծ գործակիցն է՝ թրջվելիս նյութի ընդարձակման, իսկ չորանալիս՝ սեղմման աստիճանը:  Այսինքն, սոսնձով պատված պաստառների երկարությունն  ավելանում է: Այդ ցուցաիշն այնքան էլ մեծ չէ, բայց նկատելի է: Այդ պատճառով պատի բարձրությամբ պաստառի պատկերների համադրումը  բավականին դժվար է: Մեծ է հավանականությունը, որ չորանալուց հետո համադրությունը կարող է խախտվել:  Բացի այդ, թղթի հիմքով վինիլային պաստառները վատ են արձագանքում ջերմաստիճանի և խոնավության տատանումներին, այդ պատճառով չարժե դրանք սոսնձել խոհանոցում, զուգարանում կամ բաղնիքում:

Եվս մեկ լուրջ թերություն. այս նյութը չի շնչում: Դա նշանակում է, որ վինիլն օդի թափանցելիություն չունի, այդ պատճառով խորհուրդ չի տրվում այն օգտագործել մանկական սենյակներում, ննջարաններում և այն սենյակներում, որտեղ օդափոխանակությունը լավ չէ: Բացի այդ էլ, վինիլային պաստառներն ունեն տհաճ հոտ, որը ժամանակի ընթացքում ահետանում է:

Որոշ տարածքների համար լավագույն տարբերակը ֆլիզելինի (հատուկ տեխնոլոգիայով մշակված թուղթ) հիմքով վինիլային պաստառներն են: Հիշեք, որ փակցնելիս սոսինձը քսվում է ոչ թե պաստառին, այլ պատին, իսկ ներկվող պաստառի դեպքում՝ երկուսին էլ:

Վինիլային պաստառի տարատեսակները

Մետաքսատպության տարբեր ձևերի գեղեցիկ համադրություն:

Ներկայումս արտադրողները տաք դրոշմումով և մետաքսատպությամբ վինիլային պաստառներ են առաջարկում: Յուրաքանչյուրն ունի իր ենթատեսակները, որոնք միմյանցից տարբերվում են նյութի հաստությամբ և արտաքին տեսքով:

Տաք դրոշմումով պաստառներն ունեն երեք ենթատեսակ.

•Կոմպակտ: Այս տարատեսակի տարբերակիչը այլ նյութերի նմանակումն է (քար, սվաղ, աղյուս և այլն): Սա ամենաամուր տեսակներից մեն է, որը կարող է դիմանալ բավականին մեծ մեխանիկական ծանրաբեռնվածության:

Ծանր: Այս պաստառներով հնարավոր է ծածկել մակերևույթի միջին և ոչ մեծ խորդուբորդությունները:

•Քիմիական դրոշմումով: Այս ենթատեսակին բնորոշ է ոչ միայն  մեծ ամրությունը, այլև ուլտրամանոշակագույն ճառագայթման նկատմամբ դիմացկունությանը: Այս պաստառները երկար են պահպանում նախնական գույնն անգամ կենցաղային միջոցներով հաճախակի լվանալու դեպքում:

Մետաքսատպությամբ պատրաստվող պաստառներում կիրառվում է նույն տեխնոլոգիան, պարզապես մետաքսաթելի ավելացմամբ: Կան հարթ և ռելիեֆային պաստառներ:  Այս տարատեսակն առավել հաճախ մուգ գունավորում է ունենում:

Մետաքսատպություն. գեղեցկություն և օրիգինալություն:

Եթե խոսենք  մետաքսատպության առավելությունների մասին, ապա անհրաժեշտ է ընդգծել, որ այն վերոնշյալ տարատեսակներից ամենագեղեցիկն է: Բացի այդ, այն շատ առաձգական է, անջրաթափանց և ամուր:

Բնակարանի վերանորոգում .Փակցնելու փուլերը

Վինիլային պաստառներ գնելիս անհրաժեշտ է համոզվել, որ բոլոր գլանափաթեթների վրա նշված է արտադրության նույն խմբաքանակի համարը, արտադրանքը համապատասխանում է արտիկուլին, գլանափաթեթեների գույնն արտաքինից տարբեր չէ, պոլիէթիլենից փաթեթը վնասված չէ, ինչպես նաև առկա են սոսնձման հրահանգները:

Նախապատրասում

Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել սոսնձվող մակերեսին: Այն պետք է լինի հարթ, մաքուր և առանց նկատելի թերությունների: Եթե նկատելի անհարթություններ կան, ապա դրանք պետք է նախապես վերացվեն ծեփամածիկով, իսկ ծուռ պատերը պետք է ուղղել գիպսաստվարաթղթով կամ սվաղով: Պարտադիր պայման է նաև պատերի հիմնապատումը: Այժմ կարելի է պատրաստել սոսինձը և պաստառը կտրել անհրաժեշտ չափերով:

Սոսնձում

Միանգամից մի քանի խորհուրդ.

• Վինիլային պաստառները փակցնոմ են եզրը եզրին: Ավելի լավ կլինի, եթե սոսինձը քսվի թե՛ պատին, թե՛ պաստառին: Շատ վարպետներ նախընտրոմ են սոսինձը միայն պատին քսել:

Այս պաստառները չի կարելի ձգել, դրա համար ցանկալի է կտորները փակցնել առանց մեկ կամ մյուս կողմ թեքելու:

•Հարթեցնելիս պետք է օդը և ավելորդ սոսինձը դուրս բերել շերտերի տակից: Անհնար է դա այնպես անել, որ սոսինձը չքսվի հարևան շերտի մակերեսին: Նման դեպքում չի կարելի հապաղել ու սոսինձը պետք է անմիջապես մաքրել մաքուր լաթով՝ հակառակ դեպքում եթե չորանա, որքան էլ այն քերենք, միևնույնն է՝ ներկելու դեպքում այդ հատվածն առանձնանալու է:

Բուն սոսնձման գործընթացը այլ տեսակներից չի տարբերվում:

Օգտակար խորհուրդներ

Հաճախ մարդիկ հարցնում են, վինիլային պաստառների վնասակարության մասին: Վնասն այս դեպքում վերաբերում է միայն պատերին և բետոնին. ինչպես արդեն նշել ենք․ այս պաստառները չեն շնչում: Իսկ մարդկանց համար այս պաստառները վտանգ չեն ներկայացնում:

Ներկվող վինիլային պաստառները կարող եք ներկել մինչև 15 անգամ. պատկերացրեք, թե քանի անգամ կարելի է փոխել սենյակի ձևավորումը:

Որոնք են ավելի լավը. վինիլային, թե ֆլիզելինային պաստառները: Այստեղ, թերևս պետք է առանձնացնել  առավելությունները: Նախ՝ ֆլիզելինային պաստառները միաշերտ են, օդաթափանց, փակցնելիս կարելի է սոսինձը միայն պատին քսել, շատ ամուր նյութից են պատրաստված և թողարկվում են ինչպես ձևավորված, այնպես էլ ներկելու համար նախատեսված տեսակներ:

Գոյություն ունի վինիլային պաստառների հեռացման մի քանի տարբերակ: Բայց ցանկացած դեպքում անհրաժեշտ է վնասել արտաքին վինիլային շերտը: Դա կարելի է անել տարբեր գործիքներով: Օրինակ՝ մետաղական խոզանակի տեսքով գլխադիրը գայլիկոնիչի մեջ տեղադրած կամ մետաղական ձեռքի խոզանակով, ասեղնավոր գլանիկով և այլն: Ներքին՝ թղթե շերտը պետք է թրջել և հեռացնել մածկաթիակով:

Պետք չէ մոռանալ գլխավոր կանոնը. սոսնձի չորացման ընթացքում չպետք է միջանցիկ քամի լինի: Այնպես որ, պատուհանները բացել չի կարելի:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ