Բույսեր, որոնք վնասակար են առողջության համար

Եթե սիրում եք բույսեր դնել պատուհանագոգերին, ապա այս հոդվածը ձեզ համար է: Interier.am -ի օգնությամբ փորձեք պարզել, թե որ բույսերը չի կարելի պահել տանը և որոնք են վնասակար առողջության համար:

Ալպյան մանուշակ (պարսկական)
բույսեր

Հայտնի է, որ ալպյան մանուշակը դնում են մահճակալի վերևում, որպեսզի վերացնեն վախն ու երազները: Չնայած իր ունեցած մոգական նշանակությանը՝ այն ունի նաև բացասական ազդեցություն: Երբեմն խորհուրդ են տալիս այն օգտագործել հայմորիտը բուժելու նպատակով, ինչը սխալ է: Այն օգտագործելու դեպքում կարող է առաջանալ գլխացավ, ջերմության բարձրացում և այլն: Ամենաթունավոր հատվածները սերմերն ու արմատներն են, որոնք կարող են առաջացնել մաշկի գրգռվածություն:

Խորդենի
բույս

Այս բույսը շատ դեպքերում օգտակար է՝ այն հիանալի հականեխիչ է, օգնում է վերացնել սթրեսն ու լարվածությունը, բուժում է ականջների բորբոքումն ու անգինան: Սակայն այն առաջացնում է նաև ալերգիա. հակացուցված է հղիներին, երեխաներին և այլն:

 Կակտուս
բույս

Կակտուսները թունավոր չեն, սակայն վտանգավոր են իրենց փշերի պատճառով: Կան կակտուսի տեսակներ, որոնց փշերը կարող են առաջացնել լուրջ հիվանդություններ: Դրանք իրենց մեջ պարունակում են հալյուցինոգեններ, որոնք կարող են առաջացնել կենտրոնական նյարդային համակարգի կաթված:

Իշկաթնուկ
բույս

Իշկաթնուկի հյութը կարող է առաջացնել այրվածքներ, իսկ բերանի մեջ ընկնելու դեպքում ՝ սրտխառնոց, գլխապտույտ և այլն: Տարօրինակ է, բայց այս բույսը հաճախ ենք տեսնում դասարանների պատուհանագոգերին:

Շերտավոր ալոե
բույս
Բոլորիս շատ սիրելի ալոեն ունի երկու թունավոր տեսակ՝ շերտավոր և սարսափեցնող: Այս տեսակները շատ վտանգավոր են, քանի որ մարդիկ կարող են շփոթել դրանք ու օգտագործել բուժման նպատակով, ինչն արգելված է: Դրանք առաջացնում են ստամոքսի ու արգանդի արյունահոսություն և այլն:

Հորտենզիա
բույսեր
Այս բույսն ամբողջությամբ թունավոր ու վնասակար է: Այս ծաղկին դիպչելն անվնաս է, բայց եթե պատահականորեն հորտենզիայի հյութը հայտնվի մարդու օրգանիզմում, ապա կառաջացնի քրտնարտադրություն, ստամոքսի ցավ, քոր, սրտխառնոց, մկանների ձգվածություն, կվատացնի արյան շրջանառությունը:

Ագլաոնեմա
buys 7
Թունավոր են այս բույսի հյութն ու պտուղները: Հյութն առաջացնում է այտուց և բերանի ու կոկորդի հիվանդություններ, իսկ աչքերի հետ շփում ունենալու դեպքում՝ կոնյուկտիվիտ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ