Ինչպես և որտեղ դնել բազմոցը

բազմոց 1

Գոյություն ունեն բազմոցն ինտերիերում տեղադրելու բազմաթիվ եղանակներ, որոնցից ամենաընդունվածը պատի տակ դնելն է։
Interier.am-ն առաջարկում է ևս մի քանի հետաքրքիր լուծում․

Մեջքով դեպի պատը

Բոլոր տներում մեծամասամբ ընդունված է բազմոցը դնել մեջքով դեպի պատը, քանի որ մեծ տեղ է գրավում, հետևաբար ամենահարմար տեղը հենց պատն է․ այդպես բազմոցը չի խանգարում շարժվելուն։ Սա, իհարկե, տարածք տնտեսելու համար լավագույն լուծումը չէ։

Բազմոց՝ պատուհանի մոտ

Եթե հյուրասենյակը փոքր է, ապա մեծ տարածք չզբաղեցնելու համար բազմոցը կարելի է դնել մեջքով դեպի պատուհանը։ Լավ կլինի, որ մեջքի բարձրությունը համապատասխանի պատուհանագոգի բարձրությանը․ այդպես ավելի գեղեցիկ ու հարմարավետ կլինի։

բազմոց 3

Բազմոց՝ էրկերային գոտում

Եթե հյուրասենյակում կա էրկեր, ապա բազմոցը կարելի է տեղադրել հենց այդտեղ։ Այս դեպքում կարելի է այն տեղադրել երկու եղանակով՝ ընտրել կլոր անկյուններով բազմոց, իսկ մյուս դեպքում բազմոցը մեջքով դնել դեպի էրկերն ու լրացնել կահույքով։

բազմոց 4

Բազմոց՝ անկյունում

Այս դեպքում խոսքը ոչ թե անկյունային բազմոցի մասին է, այլ սովորական բազմոցի, որը կարելի է դնել նաև անկյունում։ Նման լուծումը շատ գեղեցիկ է։

բազմոց 5

 

Բազմոց՝ մեջքով դեպի կահույքը

Առաջին հայացքից այս տարբերակը կարող է անիմաստ թվալ, քանի որ հարց է առաջանում․ ինչպես ամեն անգամ այդ դարակներից վերցնել իրերը։ Բոլորս էլ տանն ունենք այնպիսի իրեր, որոնք մեզ հազվադեպ են պետք լինում․ դրանք կարելի է պահպանել հենց այդ դարակներում։ Այս դիրքի շնորհիվ հսկայական տարածք է տնտեսվում։

բազմոց 6

Ազատ դասավորվածություն

Կարելի է նաև փորձարկումներ անել՝ կոտրելով բոլոր կարծրատիպերը։ Եթե դռնախորշերը լայն են, իսկ սենյակն այնքան էլ փոքր չէ, ապա կարելի է բազմոցը դնել մեջքով դեպի սենյակի մուտքը՝ ազատ տարածություն թողնելով տեղաշարժվելու համար։
Մի վախեցեք բազմոցը տեղաշարժել այնպես, ինչպես ուզում եք ու ստեղծել ամենակարևորը հարմարավետ միջավայր։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ