Որտե՞ղ դնել դաշնամուրը
Եթե ունեք դաշնամուր, բայց չեք օգտագործում, ապա պետք չէ համարել այն անպետք իր ու թաքցնել։ Այս երաժշտական գործիքը կարող է ոչ միայն լրացում լինել, այլև ընդգծել ինտերիերի գեղեցկությունը։
Հարց է առաջանում՝ որտե՞ղ դնել դաշնամուրը։
Ահա մի քանի կարևոր խորհուրդ․
Նախ պետք է հաշվի առնել այն, թե ով է օգտագործում այդ գործիքը։ Շատերն այն դնում են երեխայի սենյակում։
Եթե սենյակը փոքր է, հնարավոր է դաշնամուրը չտեղավորվի այնտեղ կամ զբաղեցնի ազատ տարածությունը։ Բացի այդ, անընդհատ լինելով երեխայի աչքի առաջ՝ այն դառնում է ատելի։ Այնպես որ փորձեք երեխայի աչքից հեռու պահել այն։
Երկրորդ կարևոր գործոնը սենյակի ակուստիկան է։ Որպեսզի երաժշտությունը գեղեցիկ հնչի, հարկավոր է լավ ակուստիկա։ Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել սենյակի ձայնամեկուսացումը, որպեսզի պարապմունքները չխանգարեն հարևաններին կամ կողքի սենյակում քնած մյուս երեխային։
Մինչ գործիքը որևէ տեղում դնելը, անպայման հաշվի առեք հետևյալ հանգամանքները՝
- Մի դրեք այն ջեռուցվող համակարգերի կողքին
- Մի դրեք այն պատուհանի մոտ, քանի որ արևի ճառագայթները կարող են բացասաբար ազդել գործիքի հատկանիշների վրա
- Դաշնամուրը չպետք է գտնվի միջանցիկ քամու տակ
- Բարձր խոնավությունը նույնպես կարող է բացասական ազդեցություն ունենալ
Որտե՞ղ դնել դաշնամուրը
- Դաշնամուրը կարելի է դնել սենյակի պատերից որևէ մեկի մոտ
- Սենյակում առանձին գոտի հատկացրեք այս գործիքին
- Դաշնամուրը կարելի է դնել սենյակի անկյուններից որևէ մեկում․ դա հիանալի լուծում է քառակուսի սենյակների համար
- Երաժշտական գործիքը ծառայեցրեք որպես ակցենտ՝ այն դնելով սենյակի կենտրոնում։ Այս տարբերակը համապատասխանում է միայն ընդարձակ բնակարաններին։