Որտեղ օգտագործել վիտրաժները

vitraj-1

Վիտրաժներ հիմնականում հանդիպում էին եվրոպական եկեղեցիներում և ամրոցներում, սակայն այժմ դիզայներները սկսել են դրանց նոր շունչ հաղորդել ու օգտագործել նաև բնակարանների ինտերիերում։

Ապակյա մակերևույթները միշտ տարածքը տեսողական մեծացնում են։ Ժամանակակից դասական, ինչպես նաև արտ-դեկո ոճի ինտերիերում ցանկալի է ընդգրկել 1 կամ 2 գույն ունեցող երկրաչափական խոշոր և միջին տարրերով վիտրաժներ։ Շատ գեղեցիկ են դիտվում նաև երկու կոնտրաստային գույներով վիտրաժները։

vitraj-3

Որտեղ օգտագործել վիտրաժները

Բարձր առաստաղներով տարածքներում կարելի է վիտրաժային շրջանակներով դռներ և պատուհաններ ընդգրկել։ Այդպիսի ինտերիերը շատ հարմար է ամառանոցներում և առանձնատներում։ Եթե վիտրաժները արևկող սենյակում են, ապա հիասքանչ լուսավորություն կստանաք` վիտրաժային ապակու միջոցով։

Հետաքրքիր լուծում է նաև սենյակը վիտրաժային միջնապատերով զոնավորելը։ Այստեղ կարևորն է, որ վիտրաժի նախշերն ինտերիերին համահունչ լինեն։

vitraj-2

Կարող եք վիտրաժով ձևավորել նաև ննջասենյակի կամ խոհանոցի պատուհանների վերևամասն ու լույսի ներքո գույների գեղեցիկ խաղ ստանալ։

vitraj-4

Փորձեք վիտրաժներով ձևավորել նաև կահույքի և պահարանների ճակատային հատվածները, որոնք հրաշալի կհամադրվեն արևելյան, բոխո և ժամանակակից դասական ոճերում։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ