Ոսկե, արծաթե ու պղնձե իրերի խնամքը

խնամք

Բոլորս էլ մի օր բախվում ենք այն խնդրին, որն է՝ ինչպես մաքրել ոսկե, արծաթե, պղնձե, ինչպես նաև այլ նյութերից պատրաստված իրերը: Այս հոդվածում ներկայացնում ենք այդ իրերը խնամելու ձևերը:

Պղնձե իրերը խոնավությունից պետք է պաշտպանել, քանի որ դրանց վրա կարող է բորբոս առաջանալ: Նման դեպքում իրերը պետք է սրբել քացախով, ապա՝ բրդյա մաքուր կտորով:

Պղնձյա զարդերը պետք է մաքրել կավճի ու անուշադրի սպիրտի լուծույթով:

Պղինձը, ինչպե նաև արծաթը ժամանակի ընթացքում օքսիդանում են ու խամրում: Եվ որպեսզի դրանք չկեղտոտեն հագուստը, խորհուրդ է տրվում ներսից վրան քսել եղունգի լաք ու կանխել օքսիդացումը:

Պղնձյա իրերը ձեռք կբերեն իրենց սկզբնական փայլը, եթե դրանք ցողեք քացախի լուծույթով: Ջուրը և 25 տոկոսանոց քացախը վերցնել հավասար քանակությամբ, ավելացնել մեկ պտղունց աղ:

Ոսկե ականջօղերն ու մատանիները կփայլեն, եթե այն որոշ ժամանակ թողնենք  շաքարաջրի մեջ:

Եթե ոսկյա զարդը կորցրել է փայլը, ապա այն պետք է լվանալ անուշադրի սպիրտի լուծույթով (1 բաժակ ջրին՝ 6 կաթիլ), ապա լվանալ մաքուր ջրով ու սրբել:

Ոսկյա և արծաթյա իրերի փայլը վերականգնելու համար կարելի է կես բաժակ օճառաջրին խառնել 1 թ/գ անուշադրի սպիրտ, ատամի խոզանակը թրջել այդ լուծույթի մեջ և րբել, որից հետո ողողել գոլ ջրով ու լավ չորացնել:

Արծաթյա և արծաթաջրած իրերի, զարդերի վրայի մուգ շերտը կարելի է հեռացնել այսպես. լվանալ օճառաջրով, հետո սրբել անուշադրի սպիրտի և ատամի փոշու խառնուրդով, որից հետո լվանալ տաք ջրով ու սրբել:

Շատ քարեր, օրինակ՝ փիրուզը, տոպազը, ամետիստը արևի ճառագայթներից խամրում են: Փիրուզը, գոհարը, մալաքիտը փչանում են խոնավությունից: Եթե դրանք կեղտոտվել են, ապա լվացեք եթերային պիրտի և օճառաջրի (1:1 հարաբերությամբ) լուծույթով: Լվանալուց հետո մաքուր կտորով պետք է լավ չորացնել:

Մի քանի խորհուրդ

Տնային աշխատանքների ժամանակ, լվացվելիս, ամանեղեն լվանալիս հանեք մատանիներն ու ապարանջանը: Դրանք կարող են քերծվել ու կորցնել իրենց փայլը:

Զգուշությամբ վերաբերեք բնական ու արհեստաական մարգարիտներին: Խուսափեք դրանք քերծելուց և պահեք մյուս զարդերից առանձին, փափուկ կտորի մեջ փաթաթած:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ