Ոսկեգույնի կիրառումներն ինտերիերում
Ոսկեգույնը շքեղության խորհրդանիշ է։ Այս գույնը հաճախ են կիրառում ինտերիերում․ այն գեղեցիկ է ու արտահայտիչ, բայց միևնույն ժամանակ՝ քմահաճ։ Այսօր կխոսենք ինտերիերում ոսկեգույի ճիշտ կիրառումների մասին։
Ոսկեգույնն ինտերիերի տարբեր ոճերում
Շատերը կարծում են, որ ոսկեգույնը հնարավոր է օգտագործել միայն դասական ոճում, բայց դա այդպես չէ։ Ոսկեգույնը հնարավոր է ներմուծել նաև ժամանակակից ոճերում, նույնիսկ՝ լոֆթ ու սկանդինավյան ոճերում։
Այս մետաղը կարող է ունենալ տարբեր երանգներ․ բացի ոսկեգույն երանգից գոյություն ունի նաև սպիտակ ու վարդագույն ոսկի։ Վերջինները համգիստ կարելի է կիրառել ինտերիերում։
Ոսկեգույնն ինտերիերում կիրառելու առաջին ու ամենակարևոր պայմանը զսպվածությունն է։ Այն պետք է օգտագործել տեղին ու առանց ավելորդությունների, այլապես սենյակը կվերածվի թանգարանի։
Որքան ոսկեգույնով պատված նյութը փայլուն է, այնքան քիչ քանակությամբ պետք է այն օգտագործել։ Հետևյալ նկարում, ինչպես տեսնում ենք, ջահի մի մասը ոսկեգույն է։ Այն ընդգծող դեր է կատրում, հետևաբար շատ տեղին է կիրառված։
Հիշեք՝ ոսկեգույնն ամենաարտահայտիչ ու աչք զարնող գույներից է, ուստի ներդաշնակություն ապահովելու համար չպետք է գերակայությունը տալ դրան և ինտերիերը դարձնել ճնշող ու ծանրաբեռնված։