Խցանածառի լամինատի տեղադրում սեփական ձեռքերով

xcanacari-laminati-texadrum-15

Բնակարանի հատակի լավագույն ծածկերից է համարվում խցանածառը: Այս փափուկ և էկոլոգիապես մաքուր նյութը հատկապես հարմար է ննջասենյակի հատակը ծածկելու համար, քանի որ նրա վրա հաճելի է քայլել առանց կոշիկի:

Խցանենու տեսակները

Տեխնիկական խցանենին նյութ է պատրաստված մնացորդներից, հիմնականում օգտագործվում է որպես տակդիր լամինատի կամ մանրահատակի համար: Հիանալի փակում է մանր անհարթությունները և ձայնամեկուսացնում է: Սոսնձվող խցանածառի հատակները արտադրվում են տարբեր չափսի սալիկների տեսքով: Ամրացվում են հատուկ սոսնձի միջոցով առանց անցքերի: Սա ամենապրակտիկ տարբերակն է, քանի որ չի վախենում խոնավությունից, իսկ կարերը ժամանակի ընթացքում չեն բացվում: Կարելի է օգտագործել նույնիսկ լոգարանում և խոհանոցում: Խցանածառի մանրահատակը շարժական ծածկ է ՄԴՖ-ի հիման վրա: Սալիկների չափսերը հիմնականում լինում են 90*18,5սմ: Ինչպես և լամինատը՝ խցանածառը վախենում է խոնավությունից, և ՄԴՖ-ը կարող է ուռել, իսկ կարերը դեֆորմանան: Սակայն այս տարբերակը հիանալի կարող է օգտագործվել հյուրասենյակում կամ ննջարանում երեսպատման համար:

Խցանածառի հատակի առավելություններն ու թերությունները

Առաջին հերթին արժե հիշատակել այս նյութի հիանալի ջերմա- և ձայնամեկուսացման մասին: Եթե կցանկանաք խցանենու լամինատի տակ տեղադրել տաք հատակ, ապա նրա միջով միայն 20% ջերմություն կներթափանցի: Այդ պատճառով տաք հատակ համակարգը խցանենու հետ օգտագործելը գրեթե անիմաստ է: Եթե որևէ առարկա ընկնի այդ հատակի վրա, ի տարբերություն կոշտ մակերևույթների՝ բարձր ձայն չի գա: Այս նյութն ամբողջությամբ բնական է և ոչ ալերգիկ:

Ինչպես արդեն հիշատակել ենք, սոսնձային խցանենին չի վախենում խոնավությունից:

Էլաստիկությունը. ծածկի վրա կահույքի տեղեր չեն մնում, իսկ քայլելիս այն հաճելիորեն զպսանակում է՝ թողնելով ջերմության և փափկության զգացողություն: Նույնիսկ ծանր կահույքից հետո հետքերը արագ վերականգնվում են, բայց բարձրակրունկ կոշիկներով ավելի լավ է այս ծածկի վրայով չքայլեք, այն կարող է կտրվել: Սակայն այս ծածկն ունի իր թերությունները:

Առաջին հերթին խցանածառի սալիկների բարձր գներն են: Իսկ եթե որոշեք գնել խոնավակայուն տարբերակը, ստիպված կլինեք վճարել նաև սոսնձի համար: Նյութի ամրությունն ավելի ցածր է, քան լամինատե ծածկերինը: Ժամանակի ընթացքում պաշտպանիչ ծածկը կմաշվի: Նման խնդիրները կարելի է լուծել ինքնուրույն՝ հղկելով վնասված հատվածները և նոր ծածկ փռելով: Այդ նպատակով վաճառվում է հատուկ լաք խցանենու հատակի համար: Խցանածառի ծառայության ժամկետը 10 տարի է: Նյութի մակերեսը հարթ չէ, այդ պատճառով դժվար է մաքրվում և արագ է մաշում տնային կոշիկներն ու գուլպաները:

Խցանածառի լամինատի տեղադրում. նախապատրաստական աշխատանքներ

ԽցանածառԻ-լամինատի-տեղադրում-2
Խցանածառի ծածկ հատակի համար:

Այժմ քննարկենք խցանածառի հատակը. ինչպես այն տեղադրել լամինատի նման, քանի որ այս տարբերակն ամենադյուրինն է սեփական ձեռքերով իրականացնելու համար:

Նախ անհրաժեշտ է բացել գնված սալիկները և թողնել նվազագույնը երկու օր սենյակում, որտեղ տեղի է ունենալու հատակի երեսպատումը: Ինչպես ցանկացած այլ փայտ, այս նյութը ևս ունի չափսը փոխելու հատկություն՝ կախված օդի խոնավությունից և ջերմաստիճանից: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ նյութը հարմարվի ձեր սենյակի պայմաններին: Եթե բաց թողնեք այս փուլը, հնարավոր է հետագայում առնչվեք կարերի խախտումների, ուռուցքների և անհարթությունների:

Մինչ սալիկները ադապտացվում են ձեր բնակարանի պայմաններին, կարելի է սկսել նախապատրաստական աշխատանքները: Պետք է հեռացնել սենյակի բոլոր շրիշակները: Եթե նախատեսում եք հետագայում օգտագործել ձեր փայտե շրիշակները, պետք է դրանք հեռացնել զգուշությամբ:

Շարժվող հատակի տեխնոլոգիան իրականացնելու համար անհրաժեշտ է շրջագծով թողնել մոտ 0.8սմ տարածություն ջերմաստիճանային տատանումների փոխհատուցման համար: Այս ջերմաստիճանային տարածությունը փոխհատուցելու է փայտի չափսերի փոփոխությունը՝ եղանակի փոփոխությունից կախված: Հետագայում՝ նորոգումից հետո, դուք կփակեք այս անցքը շրիշակով:

ԽցանածառԻ-լամինատի-տեղադրում-11
Հին շրիշակի հեռացումը:

Նախապատրաստական աշխատանքների հաջորդ փուլը դռան տակի հատվածի բերումն է անհրաժեշտ բարձրության: Ընդհանրապես բնակարանի վերանորոգման ժամանակ խորհուրդ է տրվում դռան տեղադրումը թողնել ամենավերջում, բայց եթե դռներն արդեն տեղդրված են, պետք է դրանք հանել, և դռան շրջանակը մի փոքր սղոցել, որպեսզի անցքը չերևա: Դրա համար տեղդրեք սալիկը դռան շրջանակին հաստությունը իմանալու համար, և սղոցեք ստորին հատվածը սղոցով այնպես, որպեսզի սալիկը ներս մտնի:

ԽցանածառԻ-լամինատի-տեղադրում-10
Դռան շրջանակի համապատասխանեցումը լամինատին:

Այժմ պետք է համոզվել հատակի հարթության և դրա ամրության մեջ, անհրաժեշտության դեպքում պետք է հարթեցնել հատակը: Աշխատանքները սկսելուց առաջ ցանկալի է ավելով և փոշեկուլով մաքրել սենյակը, որպեսզի աղբի մասնիկները ավելորդ անհարթություններ չստեղծեն:

Խցանածառի լամինատի տեղադրումը հատակին

Մակերեսը պատրաստ է, այժմ կարելի է անցնել անմիջապես ծածկի տեղադրմանը: Սկզբում պետք է տեղադրել ձայնամեկուսացնող հիմքը: Դրա համար կարելի է օգտագործել որպես լամինատի տակդիր տեխնիկական խցանենու թեփ: Տակդիրի հաստությունը որոշելիս հաշվի առեք հերևան սենյակների հատակների հետ բարձրության տատանումները: Լինոլեումի կամ սալիկների հին շերտը հեռացնելը պարտադիր չէ, եթե այն հարթ է և ամուր:

ԽցանածառԻ-լամինատի-տեղադրում-8Տակդիրը հեշտությամբ և արագ է տեղադրվում: Հարմարության համար որոշ տեսակներ հակառակ կողմում ունեն ինքնակպչուն ժապավեն: Անհրաժեշտության դեպքում կարելի է այն կտրել մկրատով՝ անհրաժեշտ ձևը ստանալու համար:

ԽցանածառԻ-լամինատի-տեղադրում-9Տեղադրման գործընթացը հեշտացնելու համար կարելի է գնել լամինատի տղադրում իրականացնելու գործիքների հավաքածուն: Նրանում առկա են հատուկ սահմանափակիչներ սենյակի շրջագծով տարածություն պահելու համար, սեպ և թիակ: Սեպի միջոցով կարելի է ամուր միացնել սալիկները՝ նրա վրայով մուրճի հարվածներ հասցնելով, առանց կողպեքները վնասելու:

Առաջին սալիկը տեղադրվում պատից և այլ խոչընդոտներից (խողովակ, անկյուն) անհրաժեշտ հեռավորության վրա՝ մոտ 0,8սմ: Տարածությունը պահպանելու համար սահմանափակող սեպեր տեղադրեք եզրերին:

ԽցանածառԻ-լամինատի-տեղադրում-7Անհրաժեշտության դեպքում սալիկը կարելի է կտրել ցիրկուլյար կամ սովորական սղոցով:

ԽցանածառԻ-լամինատի-տեղադրում-12Ցիրկուլյար սկավառակային սղոցով կարելի է ամենից ուղիղ կտրել լամինատը: Տախտակները պետք է տեղադրել շախմատատիպ, այսինքն նոր շարքը պետք է առաջ տանել նախորդի համեմատ: Այսպես հատակը կլինի ավելի միակառույց և ամուր: Կողպեքները պետք է տեղափոխել առավելագույնը 20սմ-ով: Նախորդ շարքի վերջի կտրված կտորը կարելի է օգտագործել նոր շարքի սկզբում: Այսպե կնվազի ծախսը: Այս տեխնոլոգիան լավ երևում է նկարում:

Սալիկները միմյանց միանում են կողպեքներով: Մի ծայրը սուր է, մյուսը փուչ: Դրանք միանում են հավասար և ոչ ակներև:
Սկզբում սալիկները դրվում են երկար կողմով անկյան տակ, այնուհետև հարևան սալիկների կարճ եզրերը միացվում են:

ԽցանածառԻ-լամինատի-տեղադրում-3 - CopyՏախտակի ամրացման համար պետք է հարվածել մուրճով միջադիրի միջոցով: Եթե չունեք հատուկ սեպ, կարող եք օգտագործել սալիկի կտոր: Յուրաքանչյուր եզրից մի քանի հարվածից հետո կարը կանհետանա:

ԽցանածառԻ-լամինատի-տեղադրում-4Ուշադրություն: Երբեմն սալիկներին հարվածելիս՝ դրանք կարող են բարձրանալ: Նման բան չի կարելի թույլ տալ կողպեքները չվնասելու համար: Դրա համար ծնկներով կանգնեք տախտակիի վրա, կամ որևէ ծանր բան դրեք վրան:

Երբ հասնեք սենյակի եզրին, ձեր խնդիրը կբարդանա: Սեպը այժմ չեք կարողանա օգտագործել պատի պատճառով: Այստեղ ձեզ պետք կգա լամինատի տեղափոխիչը (струбцина ) : Հարմարեցրեք մի եզրը կողպեքի մեջ, իսկ մյուսին թեթև հարվածեք մուրճով: Հաճախակի վերջին սալիկը պետք է լինում երկարությամբ սղոցել, քանի որ այն չի համապատասխանում լայնքով: Չափեք անհրաժեշտ լայնքը և սղոցեք սալիկը՝ չմոռանալով տարածություն պահելու մասին:

Աշխատանքները վերջացնելու համար տեղադրեք շրիշակը: Եթե որոշել եք հարևան սենյակում ևս լամինատի տեղադրում իրականացնել, ապա պետք է երեսպատումն անել միմյանցից անկախ դեֆորմացիոն կարով:

ԽցանածառԻ-լամինատի-տեղադրում-5
Ամրացման համար հարվածեք մուրճով:

Այս կերպ կարելի է ստանալ կատարյալ հարթ մակերես: Ավելի շատ ժամանակ է ծախսվում սղոցելու, քան տեղադրելու վրա: Կարևոր է պահպանել ճշգրտություն և զգուշություն: Եթե անհրաժեշտ է ծանր կահույք շարժել, որևէ առարկա դրեք դրա տակ, այլապես կպոկեք խցանածառի ծածկը:

Խցանածառի հատակը հիանալի որոշում է բնակելի սենյակների հատակը երեսպատելու համար: Այս նյութը կստեղծի աննախադեպ ջերմություն և հաճելի մթնոլորտ ձեր բնակարանում, կգրավի հյուրերի ուշադրությունը: Միանշանակ արժե օգտագործել այս նյութը, եթե ֆինանսները ձեզ թույլ են տալիս, բայց նաև կարևոր է ճիշտ պահպանել տեղադրման և օգտագործման տեխնոլոգիան, այլապես արդյունքը ձեզ կհիասթափեցնի:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ