Խցանե հատակի հարդարումը

խցանե հատակ 1

Ինչպիսի՞ հատակ ընտրել, որ լինի հարմարավետ, գեղեցիկ և ծառայի երկար։
Կերամիկական սալիկները գեղեցիկ են, սակայն ձմռանը հատակը շատ սառն է լինում և բացի այդ, վտանգավոր է երեխաների համար։ Լուծումներից մեկն այս դեպքում գորգն է, որը, սակայն, հաճախակի լվանալու կարիք է ունենում։ Եթե գորգեր չեք սիրում, ապա հատակի ծածկ ընտրելիս կարող եք կանգ առնել խցանե հատակի ընտրության վրա։
Նման հատակը հարդարելն այնքան էլ հեշտ չէ։ Ինչպես մնացած բոլոր ծածկույթների, այնպես էլ այս դեպքում ծածկվող հատակի մակերեսը պետք է լինի հարթ։

խցանե հատակ 2

Կահույքը հեռացնում ենք սենյակից, որպեսզի պաշտպանենք այն փոշուց ու կեղտից, դռները ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով։ Այնուհետև հորատիչի օգնությամբ հեռացնում ենք հին սալիկներն ու անմիջապես լցնում ենք աղբամանի մեջ, որպեսզի աշխատանքներն ավելի արագ ընթանան։
Հատակի մակերեսը մաքրում ենք ավելորդ փոշուց, նախանորկում ենք, ապա սպասում եք՝ չորանա։ Մոտ 40 րոպե անց լցնում ենք հարթեցնող զանգվածը, որը տարածելու համար հարկավոր է ատամնավոր մածկաթիակ և երկար կոթով փշոտ ներկագլան։ Թողնում ենք, որ մի քանի օր չորանա, որից հետո հղկե, ապա կրկին նախաներկել, որպեսզի ստացվի բացարձակ հարթ մակերես։

Խցանե հատակի ամրացումն, ինչպես նշեցինք այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ սոսնձելուց հետո որևէ բան շտկել հնարավոր չէ։ Քանի որ հատուկ սոսինձ է օգտագործվում, հետևաբար հոտը շատ սուր է և աշխատանքների ընթացում անպայման պետք է կրել շնչադիմակ։

Խցանե հատակներն առանձնանում են իրենց դիմացկունթյամբ ու գեղեցկությամբ։ Այնպես որ հատակի ծածկույթ ընտրելիս հաշվի առեք այս առավելությունները։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ