Խոհանոցային անկյունակներ

խոհանոցային անկյունակ 1

Խոհանոցը տան ամենակարևոր սենյակներից մեկն է։ Այդ իսկ պատճառով խոհանոցային անկյունակը ցանկացած խոհանոցի ամենանահրաժեշտ տարրերից է։ Այն թույլ է տալիս խոհանոցում հանգիստ սնվելու և քիչ քանակությամբ հյուրեր ընդունել։ Այսօր շուկայում կան անկյունակների բազմաթիվ տեսակներ, որոնք ընտրության լայն հնարավորություն են տալիս։

Այս անգամ խոսելու ենք խոհանոցային անկյունակների տեսակների և ամենատարածված լուծումների մասին։

խոհանոցային անկյունակ 2

Խոհանոցային անկյունակները հարմարավետ ու տարածված են հատկապես ավելի փոքր սենյակներում։
Անկյունակը բաղկացած է անկյունային բազմոցից, սեղանից և զույգ աթոռներից։

 

Խոհանոցային անկյունակների առավելությունները

 

  • Փոքր տարածք են զբաղեցնում
  • Ծառայում են նաև որպես իրերը պահպանելու միջոց
  • Փափուկ անկյունակներն առավել հարմարավետ են, քան առանձին աթոռներով սեղանը
  • Փոքր տարածքում տեղավորում է շատ թվով մարդկանց

Բացի առավելություններից, դրանք ունեն նաև իրենց թերությունները՝

  • Փոքր կամ նեղ տարածքներում անկյունակ տեղադրել հնարավոր չէ
  • Նստելու անհարմարավետություն (նստածները դժվարությամբ են կարողանում դուրս գալ)

խոհանոցային անկյունակ 4

 

Պաստառներ խոհանոցային անկյունակների համար

 

Խոհանոցային անկյունակները պատրաստվում են փափուկ պաստառներով, բայց կան նաև կոշտ տեսակներ, որոնք կարելի է լրացնել փափուկ բարձերով։ Նմանատիպ լուծումներն ավելի ճիշտ են, քանի որ կեղտոտվելու դեպքում մաքրման են ենթարկվում միայն առանձին բարձերը։
Պաստառների ընտրությունը պայմանավորված է խոհանոցի ինտերիերի ոճով։ Դրանք կարող են լինել ինչպես կտորից, այնպես էլ բնական կամ արհեստական կաշվից։ Կտորային պաստառների կզմության մեջ մտնում են այնպիսի նյութեր, որոնք վանում են կեղտն ու խոնավությունը և թույլ են տալիս մաքրել խոնավ սպունգով։
Կաշվե կամ դրանց փոխարինողներով պատրաստված պաստառները համարվում են ավելի մաշվածակայուն, քան կտորայինները։ Սակայն կաշվե պաստառներն այնքան էլ հարմարավետ չեն տաք եղանակներին։

խոհանոցային անկյունակ 5

Փոքր խոհանոցներում կարելի է օգտագործել փոքրիկ անկյունակներ՝ նախատեսված 3-4 հոգու համար։

խոհանոցային անկյունակ 6
Խոհանոցային անկյունակներ գնելիս պետք է հաշվի առնել այս խորհուրդները շահավետ ընտրություն անելու համար։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ