«Խոհանոցային գոգնոց»․ օգտակար խորհուրդներ

խոհանոցային գոգնոց 1

Պրակտիկության տեսանկյունից խոհանոցային գոգնոցն անհրաժեշտություն է։ Շնորհիվ հատուկ հարդարման՝ խոհանոցը միշտ մնում է մաքուր, պատերի վրա չեն հայտնվում յուղի ու ջրի հետքեր։ Գեղագիտական տեսանկյունից խոհանոցային գոգնոցն ինտերիերը դարձնում է ամբողջական ու ներդաշնակ։ Այսօր կխոսենք խոհանոցային գոգնոցի առանձնահատկությունների մասին։

խոհանոցային գոգնոց 2
Շատերը սխալվում են՝ կարծելով, որ խոհանոցային գոգնոցը պետք է ընտրել կահույքը գնելուց հետո։ Նման մոտեցումը կանգնեցնում է խնդիրների առջև, քանի որ գոգնոցի չափերը պայմանավորված են կահույքի չափերով։ Իմանալով կահույքի չափերը՝ գոգնոցի ընտրությունը որևէ դժվարություն առաջացնում։ Դրա ստորին մասից 0,5 սմ-ն պետք է անցնի սեղանածածկի մեջ։ Հիշեք խոհանոցային գոգնոցի ամենացածր բարձրությունը կազմում է 45 սմ։
Գոգնոցի առաջատար նյութերից են ապակին ու կերամիկան։ Դրանք շատ հեշտ են լվացվում, չեն վախենում յուղից ու խոնավությունից, դիմացկուն են և կարող են ունենալ տարբեր դիզայն։

խոհանոցային գոգնոց 3

Այժմ պահարանների փոխարեն օգտագործվում են բաց դարակաշարեր։ Այդպես գոգնոցն ավելի գեղեցիկ տեսք ունի։
Եթե ընտրել եք քարե կամ գլանաձև օդակլանիչներ, ապա գոգնոցը պետք է ձգվի դեպի վեր՝ մինչև այն հատվածը, որտեղից սկիզբ է առնում օդակլանիչը։

խոհանոցային գոգնոց 5
Գեղեցիկ է, երբ գոգնոցը ծածկում է ողջ պատը․ դա հնարավորություն է տալիս հանգիստ լվանալ մթերքները, տապակել ու եփել՝ չվախենալով կեղտոտելուց ու հետքեր թողնելուց։

խոհանոցային գոգնոց 6

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ