Խոհանոցի առաստաղի ընտրությունը

xohanoci-arastax-1

Խոհանոցի առաստաղի ընտրությունը շատ կարևոր է, այդ իսկ պատճառով նախքան տեղադրելը պետք է հանգամանորեն ուսումնասիրել բոլոր տարբերակները և ընտրել այն, ինչ ավելի հարմար է այդ տարածքի համար։
Խոհանոցի առաստաղի հարդարման նյութերն ընտրելիս գլխավորը խոնավադիմացկունությունն է։ Ցանկացած դեկորատիվ ծածկույթ խոհանոցում շատ շուտ շարքից դուրս կգա, դրա համար էլ կարևոր է լվացվող ծածկույթ վերցնելը։

Խոհանոցի առաստաղի սպիտակեցում

Խոհանոցում առաստաղի սպիտակեցում անելը այնքան էլ նպատակահարմար չէ: Այն շուտ է գունաթափվում և ծառայում է շատ կարճ ժամանակահատված, քանի որ խոհանոցի գոլորշու ազդեցությամբ չորանում է և փշրվում: Միակ լուծումը այդ հարցում կարող են հանդիսանալ ջրակայուն ներկերը:

Սոսնձվող առաստաղ (պենոպլաստե սալիկ)

Պենոպլաստե առաստաղային սալիկը խոհանոցի վերանորոգման ամենաէժան և ամենահեշտ տարբերակն է։ Սովորաբար դրանք սպիտակ են լինում` տարբեր ռելիեֆային նախշերով, բայց կան նաև այլ երանգներ, նույնիսկ ծառի կամ քարի իմիտացիայով։
Խոնավ տարածքների համար նախատեսված լամինացված սալիկները նույնպես լավ լուծում են խոհանոցի առաստաղի հարմար։ Այս տեսակ առաստաղների սոսնձումը գրեթե բոլորն էլ կարող են անել` մի քանի ժամում։

Կախովի առաստաղ

Անհարթ առաստաղները հարդարելու ամենաօպտիմալ և արագ տարբերակն է։ Խոհանոցի համար կախովի առաստաղներից ամենահարմարը խոնավադիմացկուն գիպսաստվարաթուղթն է և ՊՎՔ (ПВХ) պանելները։
Կախովի առաստաղները 10-15 սմ բետոնե սալիկներից ներքև են ամրացվում, ինչը ցածր բարձրություններով տարածքներում այնքան էլ հարմար չէ։ Առավելություններից մեկն այն է , որ բոկոր կոմունիկացիաները հնարավոր է կախովի համակարգի տակ քողարկել։ Կարելի է բազմամակարդակ առաստաղներ տեղադրել և մեջը լուսադիոդային լուսավորություն ներկառուցել, որն ինտերիերը էքսկլյուզիվ կդարձնի։

խոհանոցի առաստաղ-6

Կախովի առաստաղի օրինակ խոհանոցում

Ձգվող առաստաղ

Ամուր և երկարադիմացկուն ձգվող առաստաղները խոհանոցի համար լավագույն տարբերակն են։ Եթե վերևի հարևանը ջուր է բաց թողել, ապա ձգվող առաստաղների դեպքում դա այնքան էլ սարսափելի չէ, կարող եք ծծիչով քաշել ջուրը, ձգվող կոնստրուկցիան չորացնել, և այն կլինի, ինչպես նորը։
Ներկայումս գոյություն ունի ձգվող առաստաղների ահռելի տեսականի՝ հայելանման առաստաղ, գլխավերևում երկինք և աստղեր, տարբեր մակերևույթներ և գույներ, որոնցից կարող եք Ձեր էքսկլյուզիվ տարբերակն ընտրել։ Կարող եք նաև ներկառուցվող լուսամփոփներ տեղադրել։
Առաստաղի այս տեսակի հիմնական թերությունն այն է, որ բարդ է  ինքնուրույն տեղադրելու համար, սակայն մասնագետները անհրաժեշտ գործիքներով մի քանի ժամում այդ խնդիրը կլուծեն։

խոհանոցի առաստաղ-5

Ձգվող առաստաղի օրինակ խոհանոցում

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ