Անհրաժեշտ նյութերի ընտրությունը խոհանոցի դիզայն կատարելիս

խոհանոցի-դիզայն-8

Կախված ծանրաբեռնվածության աստիճանից տան տարբեր սենյակներ տարբեր նյութերով են հարդարում, խոհանոցի դեպքում, մի շարք գործոններ հաշվի առնելով, պետք է այնպիսի նյութեր ընտրել, որպեսզի երկար ծառայեն։ Ներքոնշյալ նկարներն ու կոնկրետ օրինակները կօգնեն այդ հարցում գլուխ հանել։ Մեծամասն դեպքերում  մեծ դեր է խաղում ճիշտ զոնավորումը։ Սովորաբար, հարդարումը կախված է զոնավորումից, խոհանոցի դեպքում. ճաշելու հատվածն է և կերակուրներ պատրաստելու հատվածը։Տրամաբանորեն տարածքը ճիշտ կլինի 2 մասի բաժանել.

  1. Հիմնական հատվածը,(որտեղ ճաշում եք)ամենածախսատար հատվածն է. այդտեղ նյութերի ընտրությունը շատ կարևոր է։
  1. Այսպես կոչված «գոգնոցը»։ Այդ տարածքում, պատերը յուղից և կեղտի պաշտպանելու համար, կերամիկական և ապակե պանելներով, քարով, մետաղով և mdf պանելներով(միջին խտություն ունեցող փայտաթելքային սալիկներ) են հարդարում։

Պատի հիմնական մասի հարդարման նյութերը

Այժմ կդիտարկենք խոհանոցային տարածքների պահանջներին համապատասխանող հիմնական նյութերը.

Պաստառներ։ Պատերի հարդարումը պաստառապատման միջոցով, մեծ ջանքեր և ֆինանսական ներդրումներ չեն պահանջում։ Տեսականին բազմազան է, պարզապես, պետք է խոնավադիմացկուն կամ լվացվող պաստառներ ընտրել։

Ներկ։ Սա գնային տեսանկյունից ամենամատչելի տարբերակն է և շատ պրակտիկ է։ Այստեղ կարևորը գույնի ընտրությունն է։ Ներկված պատերը զգայուն են մեխանիկական վնասվածքների և ջերմաստիճանային անկումների նկատմամբ։

Պլաստիկե պանելներ։ МДФ և ПВХ շերտերը խոհանոցը մի քիչ փոքրացնում են, բայց այս մակերևույթների վրա միկրոօրգանիզմներ չեն կուտակվում։ Այս պանելների գլխավոր առավելությունը արագ տեղադրությունն է (այս դեպքում պատերը լրացուցիչ նախապատրաստելու կարիք չկա)։

Փայտով երեսպատում։ Խոհանոցում այսպիսի հարդարում հաճախ չեք հանդիպի, քանի որ այն խոնավադիմացկուն չէ։ Սակայն մեծ տարածքներում հարդարման համար այս տեսակը հարմար է։ Փայտը շնչող է, և տարածքում առողջ միկրոկլիմա է ապահովում։

Դեկորատիվ սվաղ:  Այս տարբերակով հարդարումը մնացածների համեմատ գործածական չէ, բայց հետաքրքիր տեսք է տալիս խոհանոցին։

Քարով հարդարում։ Բնական և էկոլոգիական այս նյութով խոհանոցի պատերին հետաքրքիր դեկոր կարելի է ստանալ, բայց թանկ տարբերակ է։ Օպտիմալ տարբերակ է անկյունների հարդարման և զոնավորման համար։

Պաստառների ընտրություն

խոհանոցի-դիզայն-11

Ֆոտոպաստառներ խոհանոցի համար

խոհանոցի-դիզայն-5

խոհանոցի-դիզայն-2

Խոհանոցում պետք է խոնավադիմացկուն (գլանափաթեթի վրա ալիքի նման նշան պետք է լինի) կամ ավելի լավ է լվացվող պաստառներ ընտրել։ Լվացվող պաստառների գլանափաթեթի վրա ալիք և խոզանակ է նկարած, որը վկայում է այն մասին, որ պաստառները ոչ միայն կարող ենք խոնավ լաթով լվանալ, այլև խոզանակով:

Գլանափաթեթների վրա նշված է շոգեթափանցման վերաբերյալ ինֆորմացիա։ Տարածքի միկրոկլիման ուղղակիորեն կապված է պատերի արագ չորանալու և օդի թափանցման հետ։ Խոհանոցային պաստառների համար շատ կարևոր նշանակություն ունի խտության աստիճանը։ Որքան բարձր է խտությունը` այնքան երկարադիմացկուն են պաստառները։ Բարձր խտությունը վկայում է ծակոտիների բացակայության մասին, իսկ դա նշանակում է, որ պաստառների վրա քիչ կեղտ կկուտակվի։

Խոհանոցի պատերը ձևավորելու համար, կարող եք խանութում համադրել տարբեր գույներով և կազմությամբ պաստառների տարբերակները։ Այս տարածքի համար լավագույն տարբերակը վինիլային պաստառներն են։

Եթե խոհանոցը հյուրասենյակի կամ հանգստի գոտու հետ է համատեղված, ապա ոչ ստանդարտ լուծում կարող են լինել բնական պաստառները կամ մետաքսատպությունը։

Խորհուրդ: Պաստառների սոսինձ ընտրելիս ուշադրություն դարձրեք դրանց հակաբակտերիալ հատկություններին։ Եթե պաստառները բնական նյութերից են կազմված, ապա լավ կլինի հակասնկային հատկություններով սոսինձ վերցնել։

խոհանոցի-դիզայն-6

Խոհանոցում բնական պաստառներով հարդարում:

Հետաքրքիր գաղափար են ֆլիզելինային ներկվող պաստառները։ Այսպիսի պաստառների դեպքում պետք է որակին հետևել։

Դեկորատիվ սվաղ

Այս տարբերակը պաստառապատման գլխավոր այլընտրանքային տարբերակներից է, որը թույլ է տալիս հիշվող և հաճելի ինտերիեր ստանալ։ Այդ տարբերակով հարդարման համար սվաղի հատուկ տեսակ է օգտագործվում, որը երբեմն հիմնական շերտի վրա է արվում։

Այս տարբերակով պատերը հարդարելու համար պետք է ուշադիր լինել, հաճախ դա հակադրվում է ներկարարական աշխատանքներին։ Բացի այն, որ դեկորատիվ սվաղը գեղեցիկ տեսք է տալիս սենյակին, այդ հարդարման դեպքում պատերը հարթեցնելու կարիք չկա, իսկ փոքր թերությունները միայն ողջունելի են։ Դեկորատիվ սվաղի համար հետևյալ գործիքներն են անհրաժեշտ.

Սվաղելու բոլոր ստանդարտ գործիքները` տարբեր չափի մածկաթիակներով;

Գլանիկ և ներկը քսելու սպունգ,

Վերջնական փուլում սվաղն ամրացնելու համար լաք կամ մոմ։

Նախաներկելուց, վարդակների և մետաղական առարկաների մեկուսացումից հետո, կարելի է անցնել սվաղապատմանը։ Դա արվում է մեծ մածկաթիակով կամ մետաղական հարթիչով։ Սվաղի շերտի հաստությունը պետք է առավելագույնը 0,5 սմ լինի։ Վերից վար խաչաձև շարժումներով ձևավորվում է հարդարման հիմնական կազմությունը, որը ուղղակիորեն կախված է ընտրված նյութից։

խոհանոցի-դիզայն-3

Հիմնական մասն անելուց հետո, ավելի փոքր չափի մածկաթիակով կամ հարթիչով ձևավորում են պատկերը։ Այստեղ ամեն ինչ կախված է երևակայությունից, սեղմելու ուժից, անկյան թեքությունից և այլն։

Կրեատիվ գաղափարներ խոհանոցի համար

xohanoci-design-10

Ինչպես գունավորել խոհանոցի պատը գունային շեշտադրմամբ

Խոհանոցում ձևավորումը հիմնականում կախված է պատերի գույնից և կահույքից, բայց դիզայնի մեջ կարելի է նաև խոհանոցային գոգնոցի տեսքով պայծառ շեշտադրում անել։ Գոգնոցները հիմնականում 3 տեսակ են լինում. չեզոք «գոգնոց» կամ «casual» ոճ։ Սովորաբար դա ոչ մեծ ֆունկցիոնալ դետալ է գազօջախի վերևամասում։ Եթե հիմնական մակերեսը առանց այն էլ լավ է ձևավորված, իսկ կահույքն ու տեքստիլն էլ լավ համադրված են հարդարման հետ, ապա սա հիանալի տարբերակ է։

խոհանոցի-դիզայն-7

    Չեզոք գույնի անփայլ սալիկից գոգնոց

Կոնտրաստային գոգնոց։ Դրա նպատակն է ընդգծել խոհանոցի որևէ հատվածը, օրինակ խոհանոցային կայույքը։ Այս գոգնոցը լավ կլինի գունային առումով համադրել դռների բռնակների հետ։

Պայծառ գոգնոց։ Այս տարբերակը խոհանոցում առանց ավելորդ տարրեր մոնտաժելու պատը ձևավորելու հիանալի լուծում է։ Գունային պայծառ պատկերը, ոչ միայն հակադրվում է խոհանոցի հիմնական մասին, այլև ինտերիերին տրամադրություն է փոխանցում։

Ինչպես հասկացաք, անգամ ոչ թանկ և ստանդարտ նյութերով կարելի է խոհանոցում գեղեցիկ ինտերիեր ստանալ` սեփական ձեռքերով։ Կարևորը գույնի և նյութերի ճիշտ ընտրությունն է։ Մի քանի օր դիզայն-նախագծի վրա չարչարվեք, որպեսզի հետագայում հիասթափություններից խուսափեք։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ