Խոհանոցի դիզայն և նախագծում

xohanoci-design-6

Խոհանոցը տան ամենաֆունկցիոնալ մասն է: Այդ իսկ պատճառով, այն նախագծելիս պետք է լավ մտածենք: Տարածքը ճիշտ կազմակերպելու հարցում պետք է հետևյալ կանոններին հետևեք: Սկզբում պետք է հասկանալ, թե խոհանոցը ինչ նպատակներով եք օգտագործելու. օրինակ, ոմանց համար խոհանոցը առավոտյան սրճելու համար է, ոմանց համար՝ երեկոյան ընթրիքների և հյուրեր ընդունելու համար, այնպես որ, խոհանոցը նախագծելիս, պետք է հաշվի առնել ընտանիքի անդամների կարիքներն և սովորույթները: Իսկ փոքր խոհանոցում կարևոր է տարածքը ճիշտ կազմակերպել՝ նախատեսելով միայն անհրաժեշտ կահույքն ու տեխնիկան, իսկ թե ինչպես դա գրագետ անել, կպատմենք ավելի մանրամասն 🙂

xohanoci-design-1

Խոհանոցային գարնիտուր

xohanoci-design-2

Այստեղ պետք է հաշվի առնել խոհանոցային հիմքերի ստանդարտ չափերը. 15 սմ լայնությամբ պահարանները հարմար են շշերը պահեստավորելու համար, 30 սմ լայնությամբ պահարաններում կարող եք պահել շարժական համակարգերը, 45 սմ լայնությամբ դարակները հարմար են ձավարեղենն ու այլ մթերքները պահեստավորելու համար, 60 սմ լայնությամբ գարնիտուրի մեջ կարելի է տեղադրել միկրոալիքաին վառարանը կամ ջեռոցը, իսկ խոհանոցի աշխատանքային սեղանի համար օպտիմալ բարձրությունը 80 սմ է:

Ի դեպ, խոհանոցի չափումները ճիշտ է անել սվաղից հետո, այլապես տարածքում կարող է հետագայում անհրաժեշտ բաները տեղավորելու խնդիր ունենաք:

Էրգոնոմիկա

Խոհանոցում հարմարավետություն ստեղծելու համար պետք է տարածքը ճիշտ բաշխել: Լվացարանը, պատին կամ սառնարանին կիպ պետք չէ տեղադրել, առնվազն 30 սմ արանք պետք է լինի դրանց միջև, իսկ այդ ազատ տարածքում կարող եք լվանալու միջոցների համար փոքրիկ պահարան նախատեսել: Նույնը վերաբերում է նաև գազօջախին: Պետք է «աշխատանքային եռանկյունու» կանոնը միշտ հիշել՝ սառնարան, լվացարան, գազօջախ: Դրանք պետք է ճիշտ հաջորդականոթյամբ և իրարից բավական հեռավորության վրա գտնվեն: Իսկ այդ միջակայքերում կարող եք աշխատանքային տարածք նախատեսել, որը պետք է լինի մեկը լվացարանի մոտ, մյուսը՝ գազօջախի մոտ: Այդպես տարածքն օպտիմալ կօգտագործեք:

Հարդարման նյութեր

Խոհանոցը հարդարելուց պետք է հիշել, որ հարդարման նյութերը պետք է խոնավադիմացկուն և հեշտ լվացվող լինեն: Սեղաներեսի համար լավագույն տարբերակ է արհեստական քարը, պատերի հարդարման համար՝ ջրակայուն սվաղը, խոհանոցային գոգնոցի համար՝ սալիկը կամ ապակին: Հատակի հարցում, շատերը փայտե ծածկույթներից խուսափում են, բայց իզուր, քանի որ, եթե ափսեն ձեռքից ընկնի, փայտե ծածկույթի վրա ջարդվելու հավանականությունը մեծ չի լինի, իսկ ժամանակակից փայտամշակման շնորհիվ, ծածկույթը հնարավոր է նաև հեշտ լվանալ:

xohanoci-design-7

Խոհանոցային կղզի

Խոհանոցային կղզին հարմար է բոլոր այն մարդկանց համար, ովքեր խոհանոցում շատ են անցուդարձ անում: Կղզու տարածքում հեշտությամբ կարող եք էլեկտրական գազօջախ տեղադրել, բայց լվացարանի հարցում, կարող են դժվարություններ առաջանալ, այնպես որ, դա պետք է վերանորոգման նախագծման ժամանակ հաշվի առնել: Լավ կլինի խոհանոցային գարնիտուրի և կղզու միջև 120 սմ հեռավորություն թողնել, որպեսզի դռները բացելուց չխանգարեն:

xohanoci-design-3

Լուսավորություն

Շատերն աշխատանքային մակերևույթի տարածքում լուսավորություն չեն տեղադրում, բայց խոհանոցի լուսավորությունը հաճախ այդ տարածքը լավ չի լուսավորում: Ճիշտ կլինի աշխատանքային սեղանի տարածքում օգտագործել ներկառուցված լուսավորություն 🙂

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ