Խոհանոցի դիզայն վարդերով

xohanoci-design-varderov-1

Պատրաստում ենք խոհանոցի «գոգնոց»՝ interier.am-ի օգնությամբ:

Որպես «գոգնոցի» հիմք ընտրում ենք արհեստական ծաղիկներ, այս դեպքում՝ վարդեր: Մեզ անհրաժեշտ են նաև ծառի բարակ ճյուղեր, որոնք պետք է շարել պատի երկայնքով և ամրացնել ջերմասոսնձով կամ սիլիկոնով:

xohanoci-design-varderov-6

Ընտրում ենք ծաղիկները, տերևները պոկում և դասավորում պատին ամրացված ճյուղերի վրա: Սկզբում դրանք դասավորում ենք սեղանին, որպեսզի հավասարաչափ բաշխենք, և ծաղիկները բավականացնեն ամբողջ երկայնքի համար, այնուհետև ամրացնում ենք ջերմասոսնձով:

xohanoci-design-varderov-4

xohanoci-design-varderov-5

Մի քանի ժամ սպասում ենք, որպեսզի կոմպոզիցիան չորանա, հետո սփռող ներկի օգնությամբ ներկում ստացված հերբարիումը:

Interier.am-ը խորհուրդ է տալիս գույնը համապատասխանեցնել պատերի երանգին:

xohanoci-design-varderov-2

Մեր «գոգնոցը» գրեթե պատրաստ է: Պետք է թողնել, որպեսզի չորանա և ծածկել ջերմակայուն թրծված ապակով:

xohanoci-design-varderov-3

Ահա և վերջ: Խոհանոցի դիզայնը շատ հետաքրքիր տեսք ստացավ: Միացե՛ք մեզ և զարդարե՛ք Ձեր ինտերիերը 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ