Խոհանոցի ինտերիեր. Ֆունկցիոնալ խոհանոց քանթրի ոճով
Սադափագույն խճանկար, ավազագույն կերամագրանիտ, փիրուզագույն հնաոճ գարնիտուր. այս անգամ կպատմենք, թե ինչպես է ժամանակակից խոհանոցում ստեղծել քանթրիի տարրերով ինտերիեր: Նման խոհանոցի ինտերիեր ունենալը Ձեր բնակարանին յուրահատուկ տեսք կհաղորդի:
Որպեսզի մեկ սենյականոց բնակարանում ֆունկցիոնալ և հարմարավետ խոհանոց ձևավավորեք, նույն տարածքում կարելի է տեղավորել ինչպես կերակուր պատրաստելու զոնան, այնպես էլ հյուրասենյակն ու անգամ աշխատասենյակը, ավելի պատկերավոր դիտեք նկարում:
Երկու սյուների միջև որմնախորշ է բացված, որում ոչ մեծ բազմոց է տեղավորված, իսկ հակադիր պատին խոհանոցի բավականին տարողունակ հնաոճ կահույք է հավաքված:
Կարծիք. հատուկ, ուշադրություն դարձրեք լուսավորությանը , որպեսզի խոհանոցի ցանկացած անկյունում հարմարավետ իրավիճակ լինի: Աշխատանքային զոնայի վերևոմ տեղին կլինեն ռեյլինգի վրա տեղակայված լուսամփոփ-լուսարձակները, ինչպես նաև պահարանների ներսում տեղադրված լոյսերը: Ճաշասեղանը լուսավորում է ոճային մետաղական լուսամփոփը, իսկ աշխատանքային տարածքի համար ընտրեք սեղանի ոչ մեծ լամպ: