Խոհանոցի նախագծում ըստ Վասթուի

xohanoci-naxagcum-@st-vastui-1

Վասթուն գիտություն է տարբեր ուղղությունների (աշխարհի կողմերի), էներգիայի և մեր կյանքում դրանց ազդեցության մասին:

Տարածքում ներդաշնակ մթնոլորտ ստեղծելով, հեշտությամբ հաջողության կհասնեք: Կյանքի մեծ մասը մենք տարբեր տարածքներում ենք անցկացնում՝ տանը, աշխատավայրում, խանութում, և այն էներգիան որ կա ադ տարածքներում մեծապես ազդում է մեր վրա:

Որոշ տարածքներում մենք անհարմարավետություն ենք զգում, իսկ որոշ տարածքներում՝ լիցքաթափվում: Դա կախված է ոչ միայն տանտիրուհուց, գեղեցիկ ինտերիերից և հարմարավետությունից, այլև որոշակի օրենքների իմացությունից:

Ինչպես խոհանոցը ներդաշնակ դաձնել

Խոհանոցի համար ամենաանհաջող տեղը հյուսիսն է և հյուսիս-արևելքը:

xohanoci-naxagcum-@st-vastui-4

Հյուսիսը այն ուղղությունն է, որը պատասխանատու է մարդու բարեկեցության համար և, եթե խոհանոցն այդտեղ տեղակայեք, ապա ընտանիքի բյուջեն կրակի մեջ կայրվի:

Հյուսիս-արևելքը հոգևոր ուղղություն է և խոհանոցի տեղը չէ: Բացի այդ, տանտիրոջ Վասթու-փուրուշայի գլուխը գտնվում է հյուսիս-արևելքում, եթե այն տաքացնենք, ապա գլուխը կսկսի եռալ, և կարող են կոնֆլիկտներ, վիճաբանություններ և կրակի հետ կապված վտանգավոր իրավիճակներ ստեղծվել:

Խոհանոցի համար ամենաբարեհաջող տեղը հարավ-արևելքն է

xohanoci-naxagcum-@st-vastui-5

Հարավ-արևելքը պատասխանատու է հաճույքի, շփման և ջերմ մթնոլորտի համար և ցանկալի է սալօջախն ու գազօջախը տեղադրել հենց այս կողմում:

Կերակուրներ պատրաստելիս լավ կլինի դեմքով դեպի արևելք կանգնեք

Արևելքը իմաստնության ուղղությունն է, և եթե պատրաստելսի նայեք այդ կողմ, ապա կերակուրը կհագեցնի ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես և լավ տրամադրություն կփոխանցի:

xohanoci-naxagcum-@st-vastui-3

Կարգ ու կանոն հաստատեք

Պետք է ամեն օր խոնավ մաքրություն անել, այլապես Վասթուի օրենքները լիովին չեն գործի: էներգիայի շրջանառությունն ուժեղացնելու համար հատակն օգտակար է լվանալ ուտելուց առաջ և հետո: Եթե տանը անպետք իրեր կան, լավ կլինի դեն նետեք:

Հյուսիսն ու հյուսիս-արևելքը առավելագույնս ազատ թողեք

Տան այդ հատվածները կահույքով և ինտերիերի այլ պարագաներով մի ծանրաբեռնեք, որպեսզի ներդաշնակությունը, հոգևոր զարգացումը, բարգավաճումն ու բարեկեցությունը չխախտվեն:

Խոհանոցային գարնիտուրը չպետք է պատին կիպ դնել

Գարնիտուրը պատին կիպ տեղադրելով, էներգիայի կանգ է տեղի ունենում, ինչը վատ է ազդում ընտանիքի անդամների վրա:

Աղբամանը լվացարանի տակ մի տեղադրեք

Եթե աղբամանը լվացարանի տակ եք դնում, դրանով իսկ պղծում եք ջուրը, որը պատասխանատու է էներգիայի մաքրման և լիության համար: Աղբամանը պետք է լվացարանից և ջրից հեռու դնել:

Խմելու ջուրը պահեք հյուսիս-արևելքում

Դա կօգնի մաքրել տան մթնոլորտը և ներդաշնակել եթերի, օդի, ջրի, կրակի և հողի փոխազդեցությունը:

xohanoci-naxagcum-@st-vastui-2

Գազօջախն ու լվացարանը պետք է միմյանցից առավելագույնս հեռու լինեն

Դա անհրաժեշտ է, որպեսզի եթերի, օդի, ջրի, կրակի և հողի միջև կոնֆլիկտի էներգիա չառաջանա, քանի որ այդպես տան անդամների միջև կարող են վեճեր ծագել:

Ստեղծեք  ներդաշնակ միջավայր՝ ընտանիքի անդամների բարգավաճման համար:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ