Խոհանոցի նորոգում. վարպետության դաս

խոհանոցի-նորոգում-8

Խոհանոցի վերանորոգումն ավարտելուց հետո, հավանաբար, կորոշեք նոր խոհանոցային կահույք գնել։ Սովորաբար, կահույքը տեղադրելու համար պետք է վարպետներին վճարել, այնինչ, ամեն ինչ ինքնուրույն կարող եք անել` առանց որևէ բարդության։

Անհրաժեշտ գործիքներ

Ինքնուրույն խոհանոցի կահույք հավաքելու համար անհրաժեշտ է ունենալ գործիքների գոնե փոքր հավաքածու: Պտուտակադարձիչ (Шуруповерт ) – կարելի է վերցնել ցանկացածը, նույնիսկ` ամենաէժանը: Այս գործիքի առկայությունը զգալի կթեթևացնի հավաքման գործընթացը: Հորատիչ` հորատների իր հավաքածուով (Перфоратор с набором буров): Այն անհրաժեշտ է, եթե ցանկանում եք պահարանները բետոնե պատին ամրացնել: Փայտի համար կարող եք օգտագործել նաև գայլիկոնով պտուտակադարձիչ: Սեղանի երեսացուն սղոցելու համար պետք կգա նրբասղոց (лобзик): Պետք է ունենալ նաև վեցանկյուն պտուտակաբանալի (шестигранный ключ) ` կահույքի ամրակցման համար, որոշ արտադրողներ ավելացնում են այն ֆուրնիտուրայի հավաքածուի մեջ: Եվ, իհարկե, այնպիսի գործիքներ, որոնք անհրաժեշտ է ունենալ յուրաքանչյուր տանը` մուրճ, անկյունակ, հարթաչափ, կտրիչ (нож-резак), չափերիզ (рулетка) և տափակաշուրթ աքցան (плоскогубцы):

xohanoci-norogum-4

Խոհանոցային կահույքի հավաքման գործընթացը

Եթե դուք նախկինում երբևէ չեք հավաքել կահույք, ապա մինչ ինքնուրույն գործի անցնելը, ուսումնասիրեք  ինստրուկցիան: Այնտեղ սխեմատիկ կերպով ցուցադրված է, թե որ դետալը որտեղ է օգտագործվում, և նաև ցույց է տրվում աշխատանքների հաջորդականությունը:

խոհանոցի-նորոգում-5

Եթե դետալը ամրացնեք սխալ տեղում, ստիպված կլինեք քանդել, իսկ դա արդեն նվազեցնում է ամրության հուսալիությունը:  Հատկապես դա վերաբերում է էժան  ՓՏՍ-ով պահարաններին (փայատաշեղային սալիկից- ДСП): Հաճախ դրանց դռները հիմքից պոկվում են: Առաջին հերթին կողային տախտակներին ամրացվում են դռների համար  խաչաձև ամրակապերը: Դրանք ամրացվում են երկու պտուտակներով` նախապես պատրաստված անցքերում: Կողային պատերին ամրացրեք շարժական պահարանների գլանիկները,  քանի որ հետո դա անհարմար կլինի անել:

խոհանոցի-նորոգում-7Հետո բոլոր անթափանց անցքերի մեջ տեղադրվում են փայտե խցաբութակներ (деревянные дюбели), որպեսզի նախնական ամրացումը կատարվի: Դրանք օգնում են հավաքել ավելի հարթ կմախք, նաև լրացուցիչ  ապահովում են կոնստրուկցիայի ամրությունը: Ավելի լավ կլինի դրանք նաև սոսնձել: Խցաբութակը դրեք մի անցքի մեջ, երկրորդը` հագցրեք պոչին և սեղմեք:

Հետո, երբ կհամոզվեք, որ դետալները հարթ են տեղադրված, վեցանկյուն պտուտակաբանալու օգնությամբ տեղադրեք կահույքի պտուտակը, դա վերջնականապես կկպցնի այդ երկու դետալը: Վրայից հագցրեք կահույքի գույնին համապատասխան  պլաստմասե խցափակիչը:

Եթե ձեզ մոտ նախատեսված են ոտիկներ` ձգեք դրանք իրենց տեղերում և հարմարեցրեք բարձրությունը. Էժան կահույքի դեպքում սովորաբար կարգավորվող ոտիկների փոխարեն, նախատեսված են պլաստիկե գլխիկներ (подпятники), որոնք խփում են տակը` պանելները չփչացնելու համար:

Պահարանը հավաքելուց հետո, կողային պատին խփեք ՓԹՍ/ փայտաթելքային սալիկ, ДВП)-ի կտորը: Կախովի պահարանների վրա պետք է կպցնել  ֆուրնիտուրան` դրանց ամրության համար: Սովորաբար, դրա համար օգտագործվում են կարգավորվող ծածկեր (регулируемые навесы). Դրանք ամրացվում են պահարանի կողային պատերին` վերին անկյուններին կիպ: Կախովի պահարանի հավաքման գործընթացը կարող եք դիտել այս տեսանյութում:

Խոհանոցի նորոգում. շարժական դարակների հավաքում

Շարժական դարակների պատերը հավաքվում են ճիշտ նույն կերպ, ինչ պահարանները` ձգվում են պտուտակներով: Հավաքեք երեք պատերը և հատակին տեղադրեք ՓԹՍ-ի (ДВП) կտորը:

Հետո պետք է ամրացնել դարակի ֆասադը: Սովորաբար, դրա համար օգտագործվում է արտակենտրոնակ (стяжка-эксцентрик):

խոհանոցի-նորոգում-6Ամրացման համար սկզբում պետք է պտուտակը ձգել ճակատային հատվածի մեջ, հետո գլխարկով պոչը տեղադրել կողային պատերի անցքերում: Կողային դետալների վրա, պահարանի ներսում գոյություն ունի մեծ կլոր անցք` բնիկ խցուկի համար (гнездо для втулки): Խցուկը պետք է մտցնել անցքի մեջ և դարձնել, այնպես որ բռնի պտուտակի գլխարկը: Իսկ որպեսզի ավելի հասկանալի լինի, նայեք նկարին.

Հետո դարակի ներքևի մասում ամրացրեք գլանիկավոր ուղղորդիչները: Վրայի գլանիկը պետք է լինի դարակի հետևի մասում, իսկ ներսի գլանիկը` առջևի: Դարակը պետք է տեղադրել անկյան տակ: Դարակի ամրացումն ավարտեցինք:

Կահույքի տեղադրում

Անցնեք հաջորդ փուլին` կահույքի տեղադրմանը: Դռներն առայժմ չենք կախում, խանգարելու են: Առաջին հերթին տեղադրվում է  կողային պահարանը: Սովորաբար, դա լվացարանն է: Որպեսզի դրա միջով խողովակներն անցնեն, նախապես պատի մեջ անցքեր արեք: Այնուհետև տեղադրվում են հատակային պահարանները: Կարգավորվում է դրանց բարձրությունը: Անհրաժեշտության դեպքում սղոցվում են: Երբ բոլոր պահարանները տեղադրված  են, հարկավոր է դրանք իրար միացնել: Դրա համար օգտագործվում են 30մմ-անոց  պտուտակներ (саморез) կամ կահույքի միջսեկցիոն երեսասվաղ: Երկրորդ տարբերակն ավելի հուսալի է, քանի որ պտուտակները փոքր գլխարկներ ունեն և կարող են հիմքով հանդերձ դուրս գալ: Հատակի պահարանների համար բավարար է 4, իսկ կախովի պահարանների համար` 2 երեսասվաղը:

Լվացարանի ամրացում

Եթե որոշել եք ներկառուցված լվացարան տեղադրել, պետք է կլոր անցք բացեք սեղանի երեսացուի մեջ: Դրա համար սկզբում կատարեք չափագրում և մեծ անցք բացեք երեսացուի վրա: Սղոցեք երեսացուն նրբասղոցով և ձգեք լվացարանը հատուկ ամրակներով, որոնք լվացարանի հետ են տալիս: Լվացարանը տեղադրելուց առաջ չմոռանաք հերմետիկ սոսնձով մշակել դրա եզրերը:

Սղոցելու ժամանակ անպայման պետք է օգնական ունենալ, որը կպահի սղոցվող կտորը, հակառակ դեպքում սղոցվող կտորը կկոտրվի և կվնասի երեսացուի լաքապատ շերտը: Դա միայնակ անելու համար, կարելի է նախապես սոսնձել թանզիֆե ժապավեն: Այս դեպքում սղոցելուց հետո կտորը վայր չի ընկնի: Ներկառուցվող գազօջախի տեղադրումը կատարվում է նույն կերպ, բայց ավելի լավ է դա անել ամենավերջում, որպեսզի չվնասվի: Սովորական լվացարանի տեղադրումը պահարանի վրա ավելի հեշտ է: Բավական է միայն այն ամրացնել ներքևից` պտուտակներով:

Խոհանոցի նորոգում. երեսացուի ամրացումը

Չափեք երեսացուն` սեղմելով պատին կամ 1 մմ հեռավորություն ավելացնելով: Սարսափելի չէ, եթե պատի հետ շփման արանքում ճեղք մնա: Դուք այն կծածկեք անկյունակով: Նրբասղոցի օգնությամբ կտրեք ավելորդ մասերը: Անկյունային կահույքի դեպքում երեսացուն միացվում է հատուկ մետաղական դետալի օգնությամբ, որն ամրացվում է երեսացուի ճակատային մասում և ծածկում է երկու կտորների միջև եղած ճեղքը:

Ներկառուցվող գազօջախը ներսի կողմից պետք է ծածկել մետաղական շերտաձողով` երեսացուի հետ շփման հատվածներում: Այն մասերում, որոնք չեն տաքանում, կարելի է օգտագործել կահույքի եզրաշերտեր:

Որպեսզի խոնավություն չթափանցի, խորհուրդ ենք տալիս մշակել նաև սիլիկոնե հերմետիկով: Այն կերկարացնի ձեր կահույքի կյանքը:

Սեղանի երեսացուն պետք է ամրացնել` առջևից թողնելով մոտ երեք սմ: Այն ամրացվում է տակից` պտուտակների օգնությամբ:

Եթե որոշել եք  սալիկից, խճասալից կամ ապակուց գոգնոց չանել, ապա գոյություն ունի աշխատանքային տարածքը խոնավությունից և յուղից պաշտպանելու արագ և հրաշալի միջոց: Դա պատային պանելի ամրացումն է: Դրանք, սովորաբար, վաճառվում են երեք մետր երկարությամբ կտորներով և թույլ են տալիս արագ ու հուսալի պաշտպանել խոհանոցային սեղանի հարակից տարածքը: Դրանք ամրացվում են սովորական խցաբութակով: Պտուտակների գլուխները մնում են պահարանի ետևում: Այդ պատճառով, չափերն անելիս, կարաբաժին թողեք: Խցաբութակները պետք է ամրացվեն եզրերից 1 սմ հեռավրության վրա:

Ուշադրություն: Կախովի պահարանները պետք է երեսացուից 60 սմ բարձրության վրա ամրացվեն: Հակառակ դեպքում հարմար չի լինի խոհանոցում ճաշ պատրաստելը: Վարդակներն  ամրացնելու համար գայլիկոնիչի հատուկ գլխադիր է հարկավոր` թագագլխիկ:

Կախովի պահարանների ամրացում

Երեսացուից 60 սմ բարձրության վրա կատարեք նշում` պատի վրա: Դրանից դեպի վեր, նշեք նաև պահարանի բարձրությունը: Ամբողջությամբ գծեք կախման բարձրության գիծը: Ծակեք անցքը և ամրացրեք նշաձողը: Դրա վրա կախվելու են կարգավորվող կախիչները: Կախեք պահարանը նշաձողից, ամրացնելով կեռիկներին: Որպեսզի պահարանը լինի ուղիղ և պատին հարթ կպած, կարգավորեք գնդերիթներով` (բոլտ) ձգելով կամ թուլացնելով: Աշխատանքը սկսեք անկյուններից, եթե պատը ուղիղ չէ, կամ 90 աստիճան չէ, ապա պետք կլինի ամրացնել <կեղծ պանել>` ճեղքը ծածկելու համար: Պահարանները կախելուց հետո դրանք վերջնականապես ամրացրեք:

Դռների ամրացում

Արդեն կարելի է ամրացնել դռները: Ծխնիները (петля) պետք է ամրացնել փորվածքների մեջ` պտուտակներով: Դուռը տեղադրեք խաչաձև մետաղյա դետալի վրա, որը դուք ձգել էիք ամենասկզբում: Ձգեք պտուտակները: Փակեք դուռը և ստուգեք դրա դիրքը: Կարգավորեք ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով` պտուտակների օգնությամբ:

Խոհանոցի նորոգում. ավարտական աշխատանքներ

Սեղանի և պատի արանքը փակում ենք պլաստմասե անկյունակով: Դրա առաջին կտորը ամրացվում է պատին` պտուտակներով, վրայից ծածկվում է դեկորատիվ երկրորդ շերտով: Անկյունների համար կան հատուկ դետալներ: Անկյունակի տակ կարելի է թաքցնել էլեկտրական լարերը: Այնուհետև կատարվում է կենցաղային տեխնիկայի տեղադրումը: Գազօջախի համար պետք է տեղադրել օդափոխիչ` 75-85սմ բարձրության վրա, իսկ էլեկտրական օդափոխիչի դեպքում` 65-75սմ:Եթե այն ուզում եք թաքցնել կախովի պահարանի մեջ, պետք է նախօրոք օդատարի համար անցք բացել պահարանի վերին մասում:

Հիմա դուք գիտեք ինչպես հավաքել խոհանոցի կահույքը ինքնուրույն: Գլխավորը` գործին մոտենաք բծախնդրորեն և ուշադրությամբ: Ինչպես ասացվածքն է ասում` յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր:Անփորձ վարպետների բոլոր սխալները պատահում են սխալ չափումների հետևանքով:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ