Խոհանոցի օդակլանիչ համակարգ. ինքնուրույն տեղադրում
Խոհանոցում ճաշ պատրաստելու ժամանակ խոհանոցը կարիք ունի մշտական օդափոխության: Գոլորշին, վառված կաթը, ճաշի հոտը և ուղղակի քրտնած ապակիները այնքան էլ հաճելի չեն դարձնում խոհանոցում գտնվելը, նույնիսկ եթե այն գերազանց նորոգել եք: Այսօր մենք կպատմենք, թե ինչպես տեղադրել խոհանոցում օդակլանիչ այդ խնդիրներից ազատվելու համար: Այն ցանկացած տղամարդ կարող է միացնել, եթե իմանա հողանցման և պատին ամրացման կանոնները: Նաև նախապես կողմնորոշվեք, թե ձեզ օդափոխիչի որ տեսակն է պետք և ընտրեք անհրաժեշտ հզորությունը: Դրանից էլ կսկսենք:
Խոհանոցի օդակլանիչի տեսակները
Օդակլանիչի մոնտաժումը կախված կլինի ձեր ընտրած օդակլանիչից: Կան հետևյալ տեսակները.
-
- կախովի-/դրանք անվանում են նաև տափակ և սովորական/- ամրացնում են պահարանի տակ, գազօջախի վերևում:
-
- ներկառուցվող- տեղադրվում են կախովի պահարանի կամ սեղանի ներսում և ուստի գերազանց ներդաշնակվում են ցանկացած դիզայնի հետ:
-
- պատի օդակլանիչներ -ամրացվում են պատին, գազօջախի վերևում, կարող են շատ տարբեր դիզայնով կորպուսներ/տուփեր/ ունենալ:
-
- անկյունային- Տեղադրվում են անկյուններում
- կղզու օդակլանիչներ – նախատեսված են են կղզյակով խոհանոցների համար: Այն կարելի է ամրացնել ցանկացած տեղում` կախելով առաստաղից:
Խորհուրդ: Անկախ օդակլանիչի ընտրությունից, այն պետք է տեղադրված լինի սննդի պատրաստման մակերևույթից 70 սմ, իսկ գազօջախից` 80 սմ բարձր:
Օդակլանիչի աշխատանքային ռեժիմը
Ամրացման ձևից բացի, օդափոխիչները տարբերվում են նաև օդափոխության ռեժիմով:
Հոսքավոր– խոհանոցից աղտոտված օդը քաշում է օդափոխիչ հորան: Օդափոխության այդ ձևը կոչվում է օդի հեռացում: Շատ ավելի արդյունավետ է:
Օդափոխանակող– օդն անցկացնում են կորպուսում գտնվող ածխաֆիլտրերի միջով, դուրս փչում թարմ, մաքուր օդը: Դրա համար բնակարանի խոհանոցում օդափոխություն անհրաժեշտ չէ, ուստի տեղադրումը համարվում է պարզ, բայց և պակաս արդյունավետ` մաքրության տեսակետից:
Օդափոխության ռեժիմների տեսակները
Անհրաժեշտ հզորություն
Օդակլանիչ գնելու ժամանակ կարևոր ցուցանիշ է դրա մաքրության արտադրողականությունը, որը չափվում է խորանարդ մետր/ժամով: Ինչպես գլխի ընկաք, դա ցույց է տալիս, թե օդակլանիչն իր միջով քանի խորանարդ մետր օդ է անցկացնում մեկ ժամում:
Խոհանոցի մակերեսը բազմապատկած առաստաղի բարձրությամբ, բազմապատկած տասներկուսով: Հզորությունը հարկ է փոքր ինչ ավելիով հաշվել, քանի որ որոշ հզորություն կորում է օդատարի ծալքերի, օդափոխիչ հորանի երկարության և այլնի պատճառով, ուստի ստացված թվին ավելացրեք ևս 30 տոկոս:
Օրինակ, եթե ձեր խոհանոցը 6 քառ.մ է, իսկ առաստաղի բարձրությունը 2.2 մետր, հաշվարկը կլինի այսպիսին.
6 * 2.5 * 12 * 1.3 = 234 մ3
Խորհուրդ: Գնելիս պետք է հաշվի առնել նաև աշխատանքի ժամանակ արձակած աղմուկը, որն արտադրողները նշում են դեցիբելներով: Չգնեք այն մոդելները, որոնք 50 դեցիբելից բարձր աղմուկ ունեն: Գոյություն ունեն գրեթե անաղմուկ օդակլանիչներ` երկու օդափոխիչ հարմարանքով կամ` մեկ արտաքին: Բացի այդ, որոշ մոդելներ ապահովված են ձայնակլանիչ միջադիրներով:
Հողանցում և զրոյացում
Մինչ կպատմենք, թե ինչպես պետք է խոհանոցում օդակլանիչ տեղադրել, անպայման պետք է նշենք էներգաանվտանգության մասին: Քանի որ կորպուսի մեջ կարող է յուղ թռնել և խոնավություն կուտակվել, խոհանոցում էլ մշտապես խոնավությունը բարձր է, ապա օդակլանիչը ցանցին սխալ միացնելու դեպքում մեծանում է էլեկտրահարվելու հավանականությունը:
Դրա համար օդակլանիչը պետք է ցանցին միացված լինի երեք հաղորդալարով` դրական, հողանցում և բացասական: Ստանդարտի համաձայն հողանցման լարը դեղին գույն ունի` կանաչ շերտով: Տեղադրումից առաջ պետք է ապահովել հողանցում` էլեկտրական սարքի անվտանգ օգտագործման համար:
Եթե տանը նախատեսված է հողանցման հաղորդաշղթա և դրված են եվրոպական տիպի վարդակներ, ապա խնդիրներ չեն լինի: Միացման ժամանակ լարը պարզապես միացվում է հողանցման սեղմակին, որը նշված է տարբեր երկարության շերտերով: Եթե տեխնիկայի վրա նախատեսված չէ հողանցում, ապա դա ինքնուրույն կարելի է անել լարը ձգելով մետաղական կորպուսին:
Շատերը, հնարավոր է, իրենց բնակարաններում չհայտնաբերեն եվրավարդակներ և հարց առաջանա` ինչպես միացնել օդակլանիչը խոհանոցում, եթե չկա հողանցում: Այդ դեպքում հողանցում կարելի է անել ինքնուրույն, բայց ոչ մի դեպքում մի միացրեք զրոյական լարը խողովակներին կամ մարտկոցներին: Կարելի է այն միացնել լրիվ չեզոքին:
Դրա համար բացեք էլեկտրական հաշվիչների վահանակը և կգտնեք այնտեղ պատի մեջ զմռսած մի խողովակ, որտեղից գալիս են լարերը /զգույշ եղեք, լարերը 220 վոլտ լարման տակ են/, կամ հատուկ շինա, որը ցույց է տրված նկարում: Ավելի շուտ, դուք դրա վրա կգտնեք պատրաստի ցից և դրա վրա ձգված զրոյական լարեր: Դա էլ հենց լրիվ չեզոքն է: Խողովակը գերազանց հողանցված է: Այդտեղից խոհանոց պետք է տանել բազմերակ մալուխ 2.5 մմ քառ հաստությամբ, իսկ օդակլանիչը միացնել 6.3 Ա ավտոմատ բաժանարարով:
Ուշադրություն: Եթե զրոյացմանը արդեն միացված հաղորդալարեր կան, ապա ոչ մի դեպքում դրանք մի անջատեք: Դա սպառնում է էլեկտրահարությամբ, ինչպես ձեզ, այնպես էլ ձեր հարևաններին: Ձեր լարը գցեք մյուսների վրայով և ձգեք մանեկ: Եթե խողովակը մաքուր է և հաղորդալարեր չկան, մաքրեք այն, և ամրացրեք լարի կոնտակտը խամութով: Եթե այդ գործից գլուխ չեք հանում, ավելի լավ է, դիմեք մասնագետ էլեկտրիկի:
Օդափոխությունը բնակարանում
Օդակլանիչը խոհանոցում գրեթե միշտ խախտում է բնակարանի սովորական օդափոխությունը: Հաճախ խորհուրդ է տրվում լրացուցիչ անցք բացել ` օդի հեռացման համար: Բայց դա բոլոր խնդիրները չի լուծի: Բանն այն է, որ եթե մեծացնենք օդափոխման հորանի անցքը, ապա դրա հոսքը նույնը կմնա և օդափոխության որակը չի լավանա: Երբ օդափոխիչի աշխատանքի ժամանակ ճնշում է առաջանում, փականը փոխում է իր դիրքը և փակում է առաջին անցքը, այդպիսով օդափոխությունը իրականացնելով օդակլանիչի օգնությամբ: Այսպիսի միացման գլխավոր առավելությունն այն է, որ բացակայում է հակադարձ ձգողությունը և պահպանում բնական օդափոխությունը անջատված օդակլանիչի դեպքում:
Փականը կարգավորվում է նուրբ և բարակ զսպանակի օգնությամբ: Սխեմայում այն ցույց է տրված կոտրված գծով: Փականի կափարիչի համար ավելի հարմար է թեթև նյութը, օրինակ ալյումինը կամ պլաստիկը:
Օդատարի ընտրությունը
Գոյություն ունի խոհանոցի օդատարի մի քանի տեսակ` կենցաղային օդափոխության համար:
Պլաստիկե օդատարը ավելի կոմպակտ է և քիչ նկատելի:
ՊՎՔ-ից (ПВХ) պատրաստված պլաստիկե օդատարները ամուր են, թեթև և անձայն, իրենց հարթ մակերեսի շնորհիվ օդի դիմադրություն գրեթե չեն առաջացնում: Լինում են կոշտ, նեղ քառակուսի օդատարներ, և էլաստիկ խողովակներ:
Ալյումինե, ծալքավոր խողովակը ինքնուրույն մոնտաժի համար բավական պարզ նյութ է, այն կարելի է հեշտությամբ ծալել անհրաժեշտ չափսով: Ծալքավորի ևս մեկ առավելությունը բվվոցի և տատանումների բացակայությունն է: Բայց կարևոր թերություն է նրա տգեղությունը, դրա համար պետք է մտածել` որտեղ քողարկել օդափոխության համակարգը: Օրինակ, գիպսաստվարաթղթե առաստաղի մեջ:
Օդակլանիչի մոնտաժի ընթացքը
Իհարկե, խոհանոցի օդակլանիչի մոնտաժը կախված է դրա տեսակից և օդափոխության հորանի դիրքից: Սկզբում մենք կդիտարկենք պահարանում ներկառուցված օդակլանիչի օրինակը:
Հակադարձիչ մեխանիզմ
Հակադարձիչ փականը թույլ չի տա օդի վերադարձը խոհանոց: Եթե դուք որոշել եք ամեն ինչ բարեխղճորեն անել, ապա սկսեք ինքնաշարժ փականի տուփ պատրաստելուց: Մարմինը կարելի է պատրաստել ալյումինց, ցինկապատ թիթեղից կամ թիթեղից այն սխեմայով, որը վերևում նկարագրված էր: Կարելի է նաև չտանջվել, և ուղղակի գնել հակադարձիչ փական, որը բացվում է ինչպես թիթեռնիկ: Այն դրվում է օդափոխիչ հորանի դիմաց: Որպեսզի հարմար լինի, իրանը ամրացրեք պատի պահարանին, գազօջախի վերևում: Հետո կամրացնեք ավելի կիպ, բոլոր ճեղքերը լցնելով մոնտաժային փրփուրով և կսոսնձեք պահարանին, որպեսզի բացառեք տատանումները:
Սկզբում միայն չափեք ինքնաշարժ փականի իրանը և նշում արեք պահարանի վրա` անցքի համար: Այնուհետև, կարելի է պահարանը հանել պատից, և ներքևի պատին էլեկտրական նրբասղոցով անցք բացել, ներքևի շուրջկալի տակ: Դրա համար մեծ գայլիկոնով անցք բացեք ձեր նշած շրջանի ներսում, իսկ հետո մտցրեք դրա մեջ նրբասղոցի սղոցիկը և սկսեք պահարանի մեջ կտրել ձեր ուզած ձևով: Hետո նույն կերպ անցք բացեք միջնադարակների վրա/ եթե այդպիսիք կան/ օդատարի չափով: Վերին պատին պետք է քառակուսի անցք բացել` 3-55 մմ կարաբաժնով` ինքնաշարժ փականի համար:
Օդատարի միացումը
Հաջորդ փուլը` օդատարի միացումն է: Ծալքավոր խողովակը մտցրեք ձեր արած անցքերի մեջ, իսկ պահարանի վերին մասում դրան տվեք անհրաժեշտ քառակուսի ձևը: Կտրեք ծալքավոր խողովակը մի փոքր կարաբաժնով, կտրատեք անկյունները և ծռեք դեպի դուրս: Ծալքավոր խողովակի հետ միասին պահարանը կախեք պատից: Չմոռանաք օդատարի բոլոր անցքերը մշակել հերմետիկով, որպեսզի հզորության կորուստ չլինի: Այժմ ինքնաշեն խողովակն ամրացրեք պահարանին, որպեսզի այն ծալքավոր խողովակը օդատար հորանին միացնի: Սոսնձեք սիլիկոնով, իսկ մեծ արանքները լցրեք փրփուրով: Դրանից հետո կարելի է օդակլանիչը ամրացնել պահարանի մեջ: Ձգեք այն պտուտակներով կամ խցաբութակներով` եթե ամրացումը նախատեսված է պատի համար:
Ծալքավոր խողովակը օդակլանիչին ամուր ամրացրեք և ֆիքսեք այն խամութի օգնությամբ: Այս հատվածում հերմետիկ քսել պարտադիր չէ:
Եթե օդակլանիչը ուղիղ եք միացնում, ապա ուղղակի օդատարը միացրեք օդափոխիչ հորանին: Որպեսզի միացումը հարմար լինի, օգտագործեք մեծ անցքերով հատուկ ցանց, որը պատկերված է նկարում: Ծալքավոր խողովակի ամրացումը օդափոխությանը
ՊՎՔ օդատար օգտագործելիս, տեղադրումը նույնն է. Ուղղակի միացնում ենք խողովակները հավաքածուի անկյունների հետ և տանում մինչև օդափոխիչը:
Խորհուրդ: Օդատարի մոնտաժի ժամանակ աշխատեք առավելագույնս կրճատել խողովակի ծալումը, որպեսի օդաքաշությունը լավը լինի: Ամեն ծալծլման հետ հզորությունն ընկնում է 10 տոկոսով:
Ամրացումը Պատին` առանց պահարանի
Ոչ միշտ են գազօջախի վերին մասում լինում պատի պահարաններ, քանի որ մարդիկ հաճախ խուսափում են գոլորշու և բարձր խոնավության պատճառով փչացնել խոհանոցը: Ավելին, պատի պահարանները սովորաբար նեղ են լինում և դա թույլ չի տալիս ամրացնել լայն օդակլանիչները դրանց ներսում: Եթե ներկառուցելու հարմարություն չկա, ապա պատին խցաբութակներով ամրացվում է П -անման շրջանակ: Այդպիսի ամրացումը ծառայում է իբրև հենարան`իրանի համար: Իսկ ինչպես ամրացնել խոհանոցի օդակլանիչը, եթե սովորական խցաբութակներով այն ամրացնել չի ստացվում: Սովորաբար այդպիսի խնդիրներ ծագում են այն բնակարաններում, որտեղ գազօջախներ կան և խողովակը խանգարում է նորմալ ամրացմանը: Այդ դեպքում կարելի է գնել երկար սանտեխնիկական պտուտակներ, որոնք մի կողմից պտուտակի տեսք ունեն, իսկ մյուս կողմից ունեն պարուրակ ու մանեկներ: Դուք ուղղղակի այն պտտեք պատի մեջ ինչպես խցաբութակները, և դրանց վրա ձգեք օդակլանիչի իրանը` պատից անհրաժեշտ հեռավորության վրա: Եվ վերջում մնում է միայն միացնել օդակլանիչը ցանցին, վարդակով կամ մշտական միացումով ավտոմատ ապահովիչի միջոցով: Չմոռանաք առաջին հերթին միացնել հողանցումը, այն կհեռացնի հնարավոր լարումը օդակլանիչի իրանից, աշխատանքի ժամանակ:
Եթե ամեն ինչ աշխատում է, կարելի է հագնել դեկորատիվ գլխարկ և հրճվել մաքուր ու թարմ օդով ` սնունդ պատրաստելիս:
Ամփոփելով արդյունքները, ուզում ենք ասել, որ մոտավորապես տարին երկու անգամ պետք է մաքրել օդակլանիչը կեղտից, որպեսզի բռնկումից խուսափեք: Հիմա դուք գիտեք ինչպես ինքնուրույն ամրացնել օդակլանիչը և կարող եք առանց խնդրի անել դա: Ընդ որում, չմոռանաք պահպանել անվտանգության կանոները էլեկտրականության հետ աշխատելիս, իսկ եթե գլուխ չեք հանում, ավելի լավ է հրավիրեք մասնագետի: