Խոհանոցի պատերի ներկում. Իրականացման տեխնոլոգիան և դիզայնը
Խոհանոցի պատերն առավել հաճախ են կեղտոտվում, ի տարբերություն այլ սենյակների, քանի որ ճաշ պատրաստելիս, յուղի կաթիլներ են այս ու այն կողմ թռչում, ինչպես նաև գազօջախից գոլորշի և մուր է դուրս գցում։ Խոհանոցի պատերը պետք է լվացվող լինեն, որպեսզի կեղտերը մաքրելու հնարավորությւն լինի։ Այսօր կխոսենք և նկարներով կցուցադրենք ներկված պատերով խոհանոցներ։
Ներկելու առավելությունները
Ժամանակակից ոճով խոհանոցի դիզայնի մեջ հիանալի լուծում են ներկած պատերը, որոնք հարթ և միագույն մակերևույթ են ստեղծում, որը լուսավորության հաշվին գեղեցիկ տեսք է տալիս խոհանոցին։ Ջրաէմուլսիոն ներկերն ունեն մի քանի հիմնական առավելություններ.
- Ջրակայունություն. խոհանոցի համար ամենակարևոր հատկանիշն է։
- Տարբեր գույներով պատերը ներկելու հնարավորություն։
- Էկոլոգիականություն,
- Տհաճ հոտի բացակայություն,
- Հեշտ է քսվում,
- Հրակայունություն,
- Շոգեթափանցություն, ինչի շնորհիվ միկրոօրգանիզմներ չեն գոյանում,
- Լավ հարակցություն, ինչը թույլ է տալիս մակերույթը ուշ ճաքի կամ շերտազատվի,
- Մինչև 10 տարի դիմանում են,
- Մի քանի ժամում արագ չորանում են,
- Մատչելի են։
Այս ներկերը պետք է սենյակային ջերմաստիճանում պահել, այլապես ցածր ջերմաստիճանի դեպքում, իրենք հատկությունները կորցնում են։ Կարող եք փորձել ներկի ջրակայունությունը. մի փոքր հատված ներկեք և 24 ժամով դրեք ջրի մեջ, կարող եք գործընթացն արագացնելու համար 15 րոպե հոսող ջրի տակ պահել։ Եթե ներկը բավական ջրակայուն է և լվացվող, ջրի տակ պահելուց հետո, ներկված հատվածի հետ ոչինչ չի լինի, իսկ եթե ներկը մաքրվել է կամ պղպջակներով պատվել, նշանակում է ջրակայուն ներկ չէ։
Լվացվող ներկերի տեսակները
Եթե մտածում եք, թե ինչ ներկով կարելի է խոհանոցի պատերը ներկել, ապա լավագույն տարբերակը ջրաէմուլսիոն ներկն է։ Այդ ներկերը կազմված են ջրից, գույն հաղորդող պիգմենտներից, ինչպես նաև պոլիմերներից։ Պոլիմերները հիմնական բաղադրիչներն են` ակրիլի, լատեքսի, սիլիկոնի կամ ПВА-ի (պոլիվինիլացետատ) տեսքով։ Խոհանոցի համար կարող եք օգտագործել գրեթե բոլորը, բացի ПВА-ից, որը հարմար է միայն չոր տարածքների համար։ Գնային տեսանկյունից և որակից ելնելով, ամենահարմար տարբերակը ակրիլային ներկն է։ Այն թավշյա անփայլ մակերևույթ է ստեղծում։
Որպեսզի խոհանոցի պատերը ավելի երկար ծառայեն, ապա լավ կլինի սիլիկոնե կամ լատեքսային ներկերով ներկել, որոնք փոքր-ինչ ավելի թանկ են։ Չորանալուց հետո, մակերևույթին բարակ թաղանթ է ձևավորվում, ինչը հավելյալ պաշտպանում է մաշվելուց։
Պատերը ներկման նախապատրաստելը
Այս փուլը ներկելուց առաջ շատ կարևոր է: Անհրաժեշտ է պատերը մաքրել յուղի հետքերից և փոշուց, ինչպես նաև պետք է հեռացնել հին հարդարման նյութերը։ Հին և անպիտան սվաղը ևս պետք է հեռացնել։ Մեծ փոսերը պետք է գիպսային կամ ցեմենտային հիմքով լուծույթով մշակել։ Եթե սունկ կամ բորբոս կա, պետք է մաքրել և մակերևույթը հակաբակտերիալ տոգորումով մշակել։ Այնուհետև անհրաժեշտ է պատերը սվաղով կամ ակրիլային ջրակայուն մածվածքով լավ հարթեցնել։ Հարթ մակերևույթ ստանալու համար, ներկի չորանալուց հետո անհրաժեշտ է հղկաթուղթով մակերևույթը մշակել, որից հետո անհաժեշտ է նախաներկել, և սպասել, որպեսզի այն ամբողջությամբ չորանա։ Որպեսզի մնացած հատվածները չկեղտոտվեն, հարկավոր է ներկարարական ժապավենով ծածկել։
Պատերը ներկելու տեխնոլոգիա
Ներկը քսելուց առաջ լավ խառնեք և անհրաժեշտության դեպքում գույն ավելացրեք։ Որպեսզի պատերի գույնը միագույն լինի, անհրաժեշտ է ներկը միանգամից խառնել։ Հաշվի առեք, որ չորանալուց հետո գույնն այդքան պայծառ չի լինելու։ Հագեցած և խիտ գույն ստանալու համար, հնարավոր է 1-3 անգամ ներկելու անհրաժեշտություն առաջանա։ 1 մետր քառակուսու համար մոտ 150-200 գր ներկ կպահանջվի։ Ներկելու համար ներկարարական վրձին և թավշյա գլանիկ է հարկավոր։ Ծավալուն տարածքների ներկման համար ներկացրիչ օգտագործեք։ Կաթոցներից խուսափելու համար ներկարարական աման վերցրեք; Ներկի մի մասը լցրեք ներկարարական ամանի մեջ և քսելուց առաջ գլանիկը ներկի ավելցուկներից մաքրեք։ Սկսեք ներկել պատուհանի կողմից։ Առաջին շերտը, սովորաբար, հորիզոնական ուղղությամբ է քսվում, իսկ մնացած շերտերը` ուղղահայաց, որպեսզի մակերևույթն ավելի բնական տեսք ստանա։ Սովորաբար, առաջին անգամ ներկելու համար, ներկը 10-15 տոկոս ջրով են բացում(մանրամասն կարդացեք ինստրուկցիայի մեջ)։ Սկզբում պետք է վրձնով բոլոր անկյուններն ու դժվար հասանելի հատվածները քսել, այնուհետև գլանիկով ամբողջ մակերևույթը ներկել։ Պետք է մի պատը ներկել, որից հետո անցնել մյուսին։
Պատերը չորանալուց հետո, կարող եք անցնել հաջորդ փուլին։ Որպեսզի խոհանոցում աշխատանքային սեղանի և պահարանների միջև տարածքը շուտ չկեղտոտվի, լավ կլինի սալիկից, ապակուց խոհանոցային գոգնոց (կամ այլ դիմացկուն նյութից ) անել։
Պարտադիր չէ պատերը միագույն ներկել։ Կարելի է ներկով ` քառակուսաձև, եռանկյունաձև կամ այլ պատկերներ ստանալ։ Դրա համար, կարող եք պատկերի սահմանագծերը ներկարարական ինքնակպչուն ժապավեն կպցնել, ինչը թույլ կտա հստակ պատկեր ստանալ։ Ներկը չորանալուց հետո, կարող եք ժապավենները հեռացնել։
Խոհանոցի պատերին պատկերված նկարներ
Պատերին նկարելու համար, որոշակի ունակություններ են պետք։ Շատ ժամանակատար և մանրակրկիտ աշխատանք է, ուստի, եթե փորձ չունեք այդ ոլորտում, ավելի լավ է գեղանկարչի օգնությանը դիմել։ Եթե որոշել եք ինքներդ նկարել, ապա պատկերը մատիտով պատի վրա նկարեք, այնուհետև ջրային հիմքով ներկով ներկեք։
Ծավալուն տեսք ստանալու համար, այսպիսի տարածված հնարք կա` հեռավոր պլանը փոքր-ինչ լղոզված և ամպամած են նկարում։ Քարերի պատկերներ նկարելու համար, բացի ակրիլային ներկից, նաև դեկորատիվ սվաղ են օգտագործում։ Այն թույլ է տալիս ավելի իրական քարի պատկեր ստանալ։ Այնուհետև նկարը ակրիլով գունավորում են և լաքապատում։
Այս դեպքում, պատը նախապատրաստելիս, պետք է բոլոր մանր անհարթությունները վերացնել և սվաղել` տեխնոլոգիայի համաձայն։ Պատի վրայի պատկերը 10-15 տարի լավ տեսքով կծառայի։ Նկարելիս շատ կարևոր պահ է լուսավորության հարցը։ Որպեսզի գեղանկարիչը ներդաշնակ գույներ ընտրի, լավ կլինի, գեղանկարելուց առաջ լուսամփոփներ տեղադրել։ Խորհուրդ է տրվում նաև բոլոր ավելորդ բաները, որոնք կարող են նկարելիս խանգարել, հեռացնել, օրինակ, վարդակները, անջատիչները, օդափոխությունը և այլն։ Ծայրահեղ դեպքում դրանք կարելի է ներկել։
Եթե դեռ մտածում եք, թե ինչպես հարդարել խոհանոցի պատերը, ապա վստահ ընտրեք ներկելու տարբերակը։ Խոհանոցին ավարտուն տեսք տալու համար, չմոռանաք սոսնձել առաստաղային շրիշակները։