Խոհանոցի վերանորոգում. ընտրում ենք հարդարման նյութերը
Խոհանոցը տան այն հատվածն է, որտեղ ոչ միայն ճաշ են պատրաստում, այլև ամբողջ ընտանիքը համախմբվում է մեկ սեղանի շուրջ։ Այդ իսկ պատճառով, խոհանոցում պատերի հարդարման հարցում, շատ կարևոր է, ճիշտ նյութեր և ներդաշնակ գույներ ընտրելը։
Խոհանոցի պատերի հարդարման նյութերը
Խոհանոցը վերանորոգելիս պետք է հաշվի առնել բարձր աստիճանի խոնավությունը, տաքությունը, մուրը։ Այդ իսկ պատճառով էլ, պատերի հարդարումը պետք է համապատասխանի ամենաբարձր պահանջներին։
Խոհանոցի վերանորոգումը, որպես օրենք, հետևյալ նյութերով է արվում.
- Կերամիկական սալիկ,
- Ներկեր,
- Լվացվող պաստառներ,
- Դեկորատիվ սվաղ,
- Պլաստիկե պանելներ:
Երբեմն պատերի հարդարման և զոնավորման համար օգտագործում են նաև բնական և արհեստական դեկորատիվ քար:
Կերամիկական սալիկ
Կերամիկական սալիկները տարբեր տեսակի են լինում։ Դրանց ծածկույթը լինում է հարթ, փայլուն, կազմվածքային և անփայլ:
Այժմ սալիկների բազմազանությունը մեծ է, մնում է ըստ ճաշակի, ընտրել։
Ներկայումս նորաձև են ներկվող պաստառներով պատերը` խոհանոցային գոգնոցի համադրությամբ։
Ապակյա գոգնոցներն ամենահարմար տարբերակներն են, քանի որ սալիկից կամ խճասալից գոգնոցները շատ կցակարեր են ունենում, ինչի արդյունքում, յուղն ու կեղտը լցվում են այդ արանքների մեջ։ Այդպիսի մակերևույթները մաքրելը շատ դժվար է։
Պատերի ներկում
Պատերի հարդարման մեջ ևս մեկ միջոց է ներկելու տարբերակը։ Գնային առումով, սա ամենամատչելի տարբերակն է։
Ներկը պետք է ջրակայուն լինի։ Փայլուն մակերևույթներն ավելի հեշտ է լվանալ, քան անփայլ մակերևույթները, որովհետև դրանց արանքներում կեղտ է հավաքվում։ Եթե պատերն անհարթ են, ապա ներկելու միջոցով ավելի կընդգծեք այդ թերությունը։
Պաստառներ
Պաստառապատումը, թերևս, հարդարման ամենատարածված տարբերակն է։
Խոհանոցում թղթե պաստառները հարմար չեն, քանի որ դրանք հոտերը կլանում են և խոնավադիմացկուն չեն։ Այնտեղ իդեալական տարբերակ են վինիլային պաստառները, որոնք հատուկ ՊՎՔ (ПВХ- պոլիվինիլքլորիդ) թաղանթով են ծածկված, որն էլ պաշտպանում է փոշուց, կեղտից, մրից, արևից և բարձր խոնավությունից։
Ֆլիզելինային պաստառները բավական դիմացկուն են և թույլ են տալիս պատերի թերությունները քողարկել։ Դրանք շնչող են և բարձր խոնավության պայմաններում չեն ուռչում և չեն պոկվում։
Դեկորատիվ սվաղ
Դեկորատիվ սվաղով պատերի հարդարումը շատ հարուստ տեսք է տալիս սենյակին։ Դրանք մի քանի տեսակ են լինում.
- Ջրային հիմքով,
- Կառուցվածքային,
- Մարմարյա,
- Ավազակրաքարային,
- Պոլիմերային,
- Սիլիկոնե,
- Ֆլոկուլային:
Դեկորատիվ սվաղը լինում է հանքային և սինթետիկ։ Հանքային սվաղը` ցեմենտով, կրաքարով և գիպսով է, իսկ սինթետիկը` պոլիմերային նյութերից է կազմված` ակրիլ, ստիրոլ և այլն։
Դեկորատիվ քար
Պաստառների և կերամիկական սալիկների փոխարեն կարող եք խոհանոցը դեկորատիվ քարով հարդարել, որն այլընտրանքային շատ լավ տարբերակ է։
Արհեստական քարերը մի շարք առավելություններ ունեն.
- էժան և թեթև են, ինչը փոխադրելուց և տեղադրելուց անհարմարություններ չի առաջացնում։
- Վերջիններս ներդաշնակ են գրեթե բոլոր ժամանակակից նյութերի հետ։
- Հատուկ խնամքի կարիք չունեն։ Բավական է խոզանակով կամ մաքրող միջոցներով մաքրել։
MDF պանելներ
Պակաս տարածված չեն նաև միջին խտության փայտաթելքային սալիկները (MDF):
Սովորաբար MDF-ով կահույք են պատրաստում, բայց խոհանոցային պատերի հարդարումն այս նյութով բավական յուրահատուկ է լինում։
Նկարներում ցուցադրված բոլոր տարբերակները ուսումնասիրելուց հետո, Ձեր պահանջներից և հնարավորություններից ելնելով, կարող եք հարդարել խոհանոցը 🙂