8 խորհուրդ նախասրահը վերանորոգելու համար

Interier.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ինքնուրույն ու ճիշտ վերանորոգել նախասրահը:

Նախքան վերանորոգումը սկսելը, կազմեք պլան՝ իմանալով նախասրահի չափերը: Դրա շնորհիվ լիովին հնարավոր կլինի պատկերացնել սենյակի վերջնական տեսքը:
վերանորոգում
Շինանյութերն ընտրելիս պետք է հաշվի առնել խոնավադիմացկունությունը, նախընտրությունը տալ բաց գույներին, ընտրել մաշվածակայուն նյութեր, որոնք հատուկ խնամքի կարիք չեն ունենա և երկար կծառայեն:
Միջսենյակային դռները պետք է լինեն միանման: Որպեսզի մուտքի դուռը համապատասխանի նախասրահի ինտերիերին, պետք է դռան ներսի կողմից երեսպատումը կատարել միջսենյակային դռների նման:

վերանորոգում

Պետք է մտածել՝ դռները բացելու ինչ համակարգ կհամապատասխանի ձեր բնակարանին: Օրինակ՝ շարժական համակարգը տարածություն տնտեսելու հնարավորություն կտա:
Հաջորդը պատերի գույնի ու նյութի ընտրությունն է: Եթե որոշել եք պատերը պաստառապատել, ապա ընտրեք այնպիսի պաստառներ, որոնք ամուր են ու հեշտ են մաքրվում: Պատերը կարելի է նաև ներկել մեկ գույնով կամ երկու գույների համադրությամբ:
վերանորոգումՀետաքրքիր տարբերակ է նաև նախասրահի պատերը կերամագրանիտով պատելը, քանի որ վերջինը առանձնանում է գունային հարուստ երանգներով և ամրությամբ:
Վերանորոգման աշխատանքների հաջորդ փուլը հատակապատումն է: Նախ անհրաժեշտ է պահպանել ոճը, և հատակի ծածկը համապատասխանեցնել մյուս սենյակների հետ:
Միևնույն շրիշակներով լամինատը կամ մանրահատակը թույլ է տալիս ստեղծել ընդհանուր ներդաշնակ պատկեր:
վերանորոգումՇատ ապահով տարբերակ են հախճասալիկները: Դրանց միակ թերությունը վնասվածքներ ստանալու վտանգն է: Ամենալավ լուծումը հատակը կերամագրանիտով պատելն է: Այդ նյութը մաշվածակայուն է, և խնամելն էլ բավականին հեշտ է:
Նախասրահի հատակը կլինի ներդաշնակ ու ոճային, եթե համապատասխանի դռներին ու կահույքին:
Վերանորոգման աշխատանքների վերջին փուլերից է առաստաղի ընտրությունը: Թվում է՝ նախասրահի առաստաղի քիչ ընտրություն կա, բայց դա այնքան էլ այդպես չէ: Սպիտակեցումը ամենապարզ, ամենաէժան, սակայն ամենահնացած տարբերակն է: Այդպիսի առաստաղերն ավելի շատ համապատասխանում են հին տներին, քանի որ դրանց շնորհիվ պահպանվում է բնակարանի ոճը:
Առաստաղի ներկումը հնարավորություն է տալիս գունային ընտրություն կատարելու, սակայն ներկն ընդգծում է թերությունները: Դեկորատիվ սվաղը կամ ներկը ներկագլանի օգնությամբ թույլ է տալիս թաքցնել անհարթությունները:
Առաստաղը կարելի է նաև պաստառապատել. դա հիանալի կլինի ոչ մեծ բնակարանների դեպքում:
Առաստաղի սալիկները կարճ ժամանակում գեղեցիկ առաստաղ ունենալու հնարավորություն են տալիս, քանի որ դրանք չեն պահանջում լրացուցիչ աշխատանքներ: Սակայն պետք է հիշել, որ այն կրճատում է առաստաղի բարձրությունը:
Նախասրահները սովորաբար զուրկ են լինում բնական լույսի աղբյուրից, դրա համար պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.
Նախասրահի լուսավորությունը պետք է լինի նույնքան, որքան մյուս սենյակներում, որպեսզի ներդաշնակություն լինի:
Լույսը չպետք է լինի շատ թույլ կամ շատ պայծառ, որպեսզի անհարմարավետություն չլինի:
Նախասրահի համար կատարյալ ընտրություն կարող են լինել ցրված ու ոչ ստվերային լույսերը:
վերանորոգում

Այս խորհուրդների շնորհիվ կարող եք ինքնուրույն վերանորոգել ձեր բնակարանը և ունենալ հիանալի արդյունք:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ