Խրուշչովյան բնակարանում բաղնիքի վերանորոգում
Շատերն ապրում են փոքր բնակարաններում, այդ պատճառով հաճախ լոգարանի դիզայնի ընտրության հարցում խնդիր են ունենում: Այս նյութում մենք կպատմենք խրուշչովյան բնակարանի լոգարանի նորոգման մասին և ինտերիերի հետաքրքիր օրինակներ ցույց կտանք:
Խորհուրդներ նախագծի վերաբերյալ
Առաջին հերթին, իհարկե, ամեն ինչ պետք է ծրագրել, որպեսզի ամեն մանրուք մտածված լինի և իր տեղում գտնվի: Դրա համար պետք է կազմել լոգարանի դիզայն-ծրագիրը, որի մեջ պետք է նշված լինեն սանտեխնիկայի տեղերը: Հնարավոր է, որոշ բաներ տեղափոխելու, փոխելու, ավելացնելու կամ հեռացնելու անհրաժեշտություն առաջանա: Կարևոր է նաև ճիշտ ընտրել գույնը, նորոգման նյութերը, որպեսզի ներդաշնակ լինեն իրար հետ: Խրուշչովյան բնակարանների լոգարանի նախագծման ժամանակ լվացքի մեքենան տեղավորելու խնդիր է առաջանում: Այստեղ մի քանի օգտակար խորհուրդներ կան` մակերեսն ընդարձակելու մասին.
Տարածքը խնայելու նպատակով արժե մտածել հին ու մեծ վաննան(լոգարան) կոմպակտ լոգախցիկով կամ անկյունային խցիկով փոխարինելու մասին: Եթե դուք ուզում եք ունենալ թե մեկը և թե մյուսը, ապա կան նաև կոմբինացված տարբերակներ:
Եթե ձեր բնակարանում սանհանգույցն համակցված չէ, ապա կարելի է վերանախագծում կատարել, հեռացնելով զուգարանի և լոգարանի միջև պատը: Սա կընդարձակի տարածքը և թույլ կտա վերադասավորել սանտեխնիկան:
Եթե լվացարանի առկայությունը լոգարանում ձեզ համար խիստ անհարժեշտ չէ, ավելի լավ է հեռացնել այն, բավարարվելով մի ծորակով: Ընդ որում ծորակի խողովակները կարելի է տեղափոխել այնպես, որ լվացքի մեքենան չխանգարի հասնել դրանց:
Հիմա շատ տարածված են նաև կախովի զուգարանակոնքերը և բիդեները, որոնց շնորհիվ վերանում է ներքևի հենարանը, լոգարանի տարածքը ակներև մեծացնելով: Նաև հնարավոր է դառնում հեշտությամբ զուգարանակոնքի տակ մաքրելը: Ժամանակակից նմուշները ի վիճակի են կրել ավելի քան 200կգ քաշ, իսկ ամրացման դետալների հուսալիության մասին կարող եք չմտածել: Այդ պատճառով ավելի լավ է զուգարանակոնքը տեղադրել պատի մոտ: 20սմ հեռավորությունը բավական կլինի հարմար նստելու համար:
Զուգարանակոնքի տեղադրումը
Ներքևից անցնող խողովակները թաքցնելու համար կարող եք գիպսաստվարաթղթից տուփ պատրաստել, որը կարող է ծառայել որպես դարակ` տարբեր պարագաների համար: Այդպիսի կոնստրուկցիայի օրինակը բերված է նկարում:
Եթե լոգարանում տեղ գրեթե չկա, ապա հարմար լուծում կարող է լինել լվացքի մեքենան բարձր հարթակի վրա տեղադրելը: Կան նույնիսկ հատուկ մոդելներ, որոնք կոչվում են “ֆլոպ”: Դրանք թույլ են տալիս ոչ միայն տարածք խնայել, այլ նաև ջուր`ի շնորհիվ դրա ներսում դրված արտամղիչ տակառիկի: Հարթակը կարելի է պատրաստել ինքնուրույն: Եթե այն տեղադրվի հայացքի բարձրությամբ, ապա լվածքը ներս լցնելը հեշտ կլինի:
Խրուշչովյան բնակարանում բաղնիքի վերանորոգում. գույնի ընտրությունը
Եթե ուզում եք լավ արդյունք ունենալ, կարևոր է ճիշտ ընտրել սալիկի գույները, և ինտերիերի միատեսակ ոճ ստեղծել: Սալիկների գույները համադրելու մի քանի ձև կա:
Օգտագործել գունապնակի իրար մոտ գույները: Օրինակ, կանաչ և փիրուզագույն, դեղին և նարնջագույն, դեղին և բաց կանաչ, նուրբ վարդագույն և մանուշակագույն:
Օգտագործել 2-3 հյութեղ, արևադարձային գույներ: Օրինակ նարնջագույն, կանաչ, դեղին: Այսպիսի ինտերիերում ձեր տրամադրությունը միշտ բարձր կլինի, վառ մրգային գույները ձեր կյանքը կլցնեն դրական լիցքերով և սենյակը կդարձնեն ավելի լուսավոր: Եթե դուք վախենում եք այդպիսի գույներ օգտագործել ննջասենյակում կամ ճաշասենյակում, ապա լոգարանում դուք ձեզ կարող եք դա թույլ տալ:
Ծովային ոճ. Կապույտի, երկնագույնի և ավազային գույների համադրություն: Կարելի է օգտագործել ինչպես վառ, այնպես էլ ավելի մեղմ գույներ: Որպեսզի թուլացնենք հագեցած գույների կտրուկ անցումը, դրանք կարելի է կոտրել սպիտակ կամ բաց մոխրագույն գծով: Կապույտը բոլորին չէ որ դուր կգա, այդ պատճառով պետք է զգույշ լինել, որ լոգարանը չդառնա ձանձրալի ու սառը:
Նկարին կամ դեկորին համադրվող գույն: Եթե դուք գտել եք որևե գեղեցիկ նկարազարդ սալիկ, ապա կարող եք դա դարձնել ինտերիերի հիմնական գույն: Հիմքի համար ավելի լավ է օգտագործել սպիտակը և սահմանափակվել 2-3 այլ գույներով, որպեսզի պատերը շատ գունագեղ չլինեն:
Խճանկարի և սալիկի համադրումը: Այս դեպքում սկզբում ընտրվում է խճանկարը, հետո այդ գույնի համադրությամբ նաև` սալիկը:
Սուրճ և շոկոլադ: Շագանակագույնի,սպիտակի և բաց դարչնագույնի համադրությունն է` սպիտակ ֆոնի վրա: Ավելի լավ է օգտագործել ոչ վառ գուները, որպեսզի ուշադրություն չգրավի:
Խրուշչովյան բնակարանի լոգարանը. նորոգում` <կաթով սուրճ> ոճով
Մուգ մոխրագույն լոգարանը, ի տարբերություն շագանակագույնի, ավելի մեծ է թվում: Ավելի լավ է` մոխրագույնը համադրել վառ գույների հետ’ նարնջագույն, կարմիր, դեղին, փիրուզագույն: Կոնտրաստները` ինտերերի գույների համադրման տարածված ձև են: Վերցվում են երկու հակադիր գույներ` մուգ և բաց, տաք և սառը: Ընդ որում, ցանկալի է այդ գույները ունենան պայծառության և հագեցածության միևնույն մակարդակը: Այս մոտեցումը ավելի հարմար է մեծ սենյակներին, ուստի փոքր, խրուշչովյան բնակարաններում հակադիր գույների համադրությունը այնքան էլ հաջող լուծում չի լինի:
Սալիկի դասավորությունը
Սալիկի ընտրությունից բացի, պետք է կողմնորոշվել նաև, թե ինչպես եք դասավորելու սալիկները: Դա կարելի է անել մի քանի եղանակով: Շերտավոր դասավորություն` գույների հերթագայությամբ: Գոտիավոր դասավորություն/ քառակուսիներով, խորանարդիկներով, ուղղանկյուն եռանկյուններով, շրջանակով և այլն: Այլ տեսակի սալիկներով վառ դրվագներով: Ուղղահայց կամ հորիզոնական գծերով: Հորիզոնական գծերը ընդարձակում են տարածքը, իսկ ուղղահայացները`առաստաղն են բարձր ցույց տալիս: Հայելային դրվագներով: Որքան հնարավոր է` շատ հայելային մակերևույթներ և կետային լուսավորություն արեք, այդ դեպքում փոքր լոգարանը ավելի մեծ ու հարմար կերևա ձեր աչքին:
Խճանկարի և սալիկի համադրություն.
Ինչպես կարող եք համոզվել` նկարին նայելով, կարելի է նույնիսկ ամենափոքր բնակարանը շատ գեղեցիկ նորոգել և ինտերիերը դարձնել ոչ պակաս գեղեցիկ, քան նորակառույցինն է: Նորոգումից առաջ անպայման կազմեք դիզայնի նախագիծ, որտեղ կօգտագործեք ձեր ամենաշատ հավանած գաղափարները: Ամեն ինչ նախագծով արեք և ինքնուրույն աշխատանքը ձեզ կհաջողվի: