Ընդարձակ լոգասենյակի ինտերիեր

@ndardzak-logarani-interier-1

Նոր դիզայն մտքերն այսօր թույլ են տալիս ստանալ հետաքրքիր և էլեգանտ ինտերիեր. յուրօրինակ լոգարաններ ու լոգախցիկներ, լվացարաններ, հայելային պահարաններ և այլն, որոնք թույլ կտան լոգասենյակի ինտերիերն անկրկնելի դարձնել:

Մեծ լոգասեյակի ինտերիերի դիզայնը. գունային լուծումներ

Լոգասենյակային ապրանքատեսականու լայն ընտրանին թույլ է տալիս ցանկացած տեսակի դիզայներական գաղափարներ կյանքի կոչել: Մեծ լոգասենյակների ինտերիերի գույնը որոշելիս, պետք է հաշվի առնել նաև հատակային ծածկույթի և պատերի գույնը: Սալիկների և կերամագրանիտե ծածկույթների ֆակտուրան պետք է հարմարեցնել հայելային պահարանի հետ, իսկ պատերի գույնը՝ կահույքի կամ լոգասենյակի գորգի հետ: Մեծ լոգասենյակի ինտերիերը կառուցվում է ներդաշնակության, ունիվերսալության և արդյունավետ օգտագործման հիմքերի վրա:

@ndardzak-logarani-interier-2

Ընդարձակ լոգասենյակների ոճային կոմպոզիցիա. հարմար բազմաֆունկցիոնալ լուծումներ

Լոգասենյակի ինտերիերը ձևավորելիս, նախևառաջ պետք է կողմնորոշվել, թե ինչ ոճի մեջ է այն լինելու: Օրինակ, դասական, քանթրի, hi-tech և մինիմալիստական ոճերի ինտերիերները տարբերվում են ինտերիերային պարագաների քանակով, լուսավորությամբ, աքսեսուարներով և այլն: Բայց  ցանկացած դեպքում, պետք է այնպես անել, որ կահույքն ու սանտեխնիկան պատերին կպած չլինեն, որպեսզի դատարկության զգացում չառաջանա:

Խորհուրդ: Աշխատեք հետաքրքիր լուծումներ գտնել: Օրինակ, ջակուզին կամ լոգարանը տեղադրեք պատուհանի մոտ, մի պատի մոտ դրեք լվացարանը, իսկ մյուսի մոտ՝ կահույքը:

Մեծ լոգասենյակների համար սանտեխնիկայի ընտրությունը նույնպես բարդ  խնդիր է: Կարևորն այն է, որ այդ բոլորը իրերը համահունչ լինեն:

@ndardzak-logarani-interier-3

Կահույքը ոճային տեսանկյունից պետք է սանտեխնիկայի հետ հարմարեցնել, իսկ գունային գամմայի հարցում կարող եք իմպրովիզներ անել: Լոգասեյակի կահույքը պետք է բազմաթիվ դարակներ ունենա, իսկ ինչ վերաբերում է աքսեսուարներին, ապա այդտեղ միայն երևակայություն է պետք: Կարող եք լոգասենյակում ծաղիկներ դնել և գեղագիտական հաճույք ստանալ:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ