Ընդգծված պատ ինտերիերում. հետաքրքիր դիզայն մտքեր
Ինտերիերը յուրօրինակ դարձնելու համար կարելի է սենյակի պատերից մեկը ընդգծել` գույնով, դեկորով կամ որևէ այլ նյութով։ Այդպիսով, արդյունքը ապշեցնող կլինի։
Հյուրասենյակի դիզայն
Շեշտադրվող պատի առավելությունները
Սենյակում որևէ պատ առանձնացնելը ժամանակակից դիզայներների սիրելի հնարքներից է։ Այդ գործում, ոչ մի բարդ բան չկա, միայն պետք է ձևավորման համար հարմար պատ ընտրել։
Խորհուրդ. Եթե տարածքը անկանոն ձև ունի, ապա պետք է հարմար ռակուրս ընտրել, որպեսզի անհարթ պատերից ուշադրությունը շեղեք։
Սովորաբար, ընդգծում են այն պատը, որը ներս մտնելիս անմիջապես աչքի է ընկնում, օրինակ, ննջասենյակում կարելի է ընդգծել մահճակալի վերևամասը կամ ընդհակառակը` մահճակալի դիմացի պատը, որպեսզի մահճակալում պառկած գեղեցիկ տեսարանով հիանաք։ Հյուրասենյակում կարելի է ընդգծել բազմոցի հետևում ընկած պատը, կամ օրինակ, այն պատը, որին հեռուստացույց է ամրացված։
Ընդգծվող պատի առավելությունները
- այն ուշադրությունն իր վրա է գրավում` քողարկելով սենյակի մյուս թերությունները ,
- սենյակի պատերից մեկը տեսողական հեռվացնում կամ մոտեցնում է,
- սենյակը զոնավորում է,
- գումար է տնտեսվում, քանի որ միայն սենյակի մի պատի համար եք թանկ վճարելու,
- թույլ է տալիս մուգ և բաց երանգներ օգտագործել` առանց տարածքը ծանրաբեռնելու։
Կարող եք ընդգծել, ինչպես մեկ, այնպես էլ մի քանի պատերը, բայց կարող եք նաև որոշակի հարթություն ընդգծել` առանձնացնելով հորիզոնականը կամ ուղղահայացը։
Շեշտադրվող պատի ձևավորման դասական տարբերակներ
Այժմ կդիտարկենք շեշտադրվող պատի ձևավորման մի քանի օրինակներ։
Գույն
Պատն ընդգծելու ամենաէժան տարբերակը ներկելն է. ընդգծվող պատը պետք է մնացած պատերից կոնտրաստային գույնով առանձնացնել։ Այսինքն, մնացած պատերը չեզոք գույնով են ներկվում, իսկ ընդգծվող պատը` վառ և հագեցած գույնով։
Հիշեցում. Շեշտադրվող պատը պետք է կատարյալ հարթեցնել, որպեսզի թերությունները աչք չծակեն։
Կազմություն
Եթե վառ գույներ և կոնտրաստներ չեք սիրում, ապա կարող եք պատն ընդգծել ֆակտուրաների կոնտրաստով։ Աղյուսաշարը, արհեստական քարը, փայտե պանելները և խճանկարները (եթե խոսքը խոնավ տարածքների մասին է) կօգնեն ներդաշնակ ինտերիեր ստանալ։
Խորհուրդ. Ֆակտուրաների օգնությամբ շեշտադրումները, հատկապես գեղեցիկ կլինեն լոֆթ, ար-դեկո կամ էկո ոճերի ինտերիերներում։

Բնական նյութերը շքեղ են դիտվում և միշտ խոսում են լավ ճաշակի մասին, սակայն կարող են նաև ծանրացնող տպավորություն թողնել, իսկ գինն էլ բավական թանկ է։ Այդ իսկ պատճառով, կարող եք միայն մեկ պատը շեշտադրել այդ նյութերով։

Նկար կամ նախշ
Եթե ուզում եք տարածքում ինչ-որ հետաքրքիր տարր ավելացնել, ապա պետք է հիշել խոշոր նկարով որմնաքանդակների կամ աչքի ընկնող նախշերով պաստառների մասին։ Դե իսկ թվային տպագրությունը թույլ կտա ցանկացած նկար տպագրել և հարմարեցնել պատին։
Խորհուրդ. Շեշտադրվող պատն անպայման չէ կոնտրաստային լինի, կարող եք չեզոք գույներով պաստառներ վերցնել, իսկ շեշտադրման համար ոչ շատ ցայտուն նկարներով պաստառներ օգտագործել։ Այդ հնարքը, սովորաբար, օգտագործում են զոնավորման համար։
Նկարներ և դարակներ
Եթե արդեն վերանորոգել եք սենյակը, բայց, այնուամենայնիվ, որոշել եք ինչ-որ պատ շեշտադրել, ապա կարող եք դա անել գեղեցիկ որմնաքանդակի, ընտանեկան նկարների հավաքածուի կամ նկարների միջոցով։ Եթե այդ ամենը սենյակի ոճին համապատասխան լինի, ապա հրաշալի արդյունք կստանաք։
Նկարներից զատ կարող եք շեշտադրվող պատին դեկորատիվ կախովի դարակներ հարմարեցնել։
Յուրօրինակ լուծումներ շեշտադրվող պատի համար
Վերը նշված տարբերակներն ամենատարածվածն են, սակայն, եթե երևակայեք, ապա կարող եք ուշադրությունը գրավող ցանկացած առարկայով ընդգծել պատը։
Ժամանակակից դիզայներները նույնիսկ հնամաշ պատուհանային շրջանակներ են հարմարեցնում պատերին, իսկ Դուք կարող եք գեղեցիկ սպասքով, արտասովոր շրջանակների մեջ դրված հայելիներով, շապիկներով և այլ իրերով շեշտադրել, կարևորն այն է, որ դա ընդհանուր ինտերիերի հետ համահունչ լինի։
Մի քիչ երևակայություն և չափի զգացողություն, և Դուք յուրօրինակ ինտերիեր կստանաք` առանց ավելորդ ծախսերի և ջանքերի։