Ընտրում ենք արդուկ
Կենցաղային առարկաները, այդ թվում նաև արդուկները, ստեղծվել են հեշտացնելու մեր կյանքը, նվազեցնելու ծանրաբեռնվածությունը, ուստի դրանք պետք է ընտրել մեծ պատասխանատվությամբ։
Ինչպես արդուկ ընտրել, որպեսզի այն երկար ծառայի և հուսալի օգնական լինի։
Շատ կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, թե արդուկի մակերեսն ինչ նյութից է, քանի որ հենց դրանից է կախված արդուկի՝ երկար ծառայելու հատկանիշը։
Տեֆլոն
Սա ամենատարածված նյութն է, ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ։
Առավելություններն են՝ թեթև սահելը, հեշտ տաքանալը, լավ արդուկելը։
Թերություններն են՝ շատ արագ մաշվում ու քերծվածքներ են առաջանում, ինչի հետևանքով հագուստը փչանում է։
Չժանգոտվող պողպատ
Սա ավելի քիչ տարածված նյութ է, սակայն ունի իր առանձնահատկությունները։
Սրանք ամուր ու մաշվածակայուն են, արագ են տաքանում և լավ արդուկում են։
Իսկ ինչ վերաբերում է թերություններին, ապա դրանք են՝ արդուկի ծանր քաշն ու ջերմաստիճանի դանդաղ փոփոխությունը։
Կերամիկա և մետաղակերամիկա
Սա լավագույն նյութերից է, չի քերծվում, հեշտությամբ է մաքրվում ու կառավարվում ջերմաստիճանի փոփոխությունների դեպքում։ Միակ թերությունը ոչ մատչելի լինելն է։
Ալյումին
Ալյումինը արագ տաքանում ու սառչում է, հեշտությամբ է արդուկում, թանկարժեք չէ և թեթև է, սակայն հեշտությամբ է վնասվում, ինչ արդյունքում տուժում է կտորը։
Ելնելով այս չափանիշներից՝ ընտրեք այն նյութը, որն առավել հարմար կլինի օգտագործման համար։ եթե ձեզ պետք է հուսալի ու դիմացկուն արդուկ, ապա կարող եք ընտրել պողպատե մակերեսով արդուկ, իսկ եթե ուզում եք, որ արդուկն ունենա նաև այլ առավելություններ, ապա կարող եք կանգ առնել կերամիկայի վրա։