Ինչպես ծաղիկներ ընտրել սիրելիների համար

Ծաղիկներ նվիրելիս պետք է իմանալ, թե ում ինչ նվիրել և ինչպես: Այս ամենի մասին էլ խոսելու ենք մեր այսօրվա հոդվածում:

  • Նորապսակներին ընդունված է նվիրել ալ կարմիր կամ սպիտակ վարդեր:
  • Երիտասարդ աղջիկներին կարելի է նվիրել բազմերանգ ու ոչ թանկարժեք ծաղիկներից բաղկացած ծաղկեփունջ: Նախընտրելի է կոկոն կամ կիսաբացված վիճակում:
  • Սիրելի կնոջը կամ աղջկան նվիրում են աալ կարմիր վարդեր: Եթե նա որոշ ժամանակով մեկնում է, ապա՝ անմոռուկներ:
  • Տարեց կանանց վառ գույնի ծաղիկներ չեն նվիրում: Նախընտրելի են քրիզանթեմները, վարդերը, մեխակները:
  • Եթե հիվանդի եք այցելում, ապա հոտավետ, վառ գույնի ծաղիկները տեղին չեն: Դրանք կարող են ազդել հիվանդի նյարդային համակարգի վրա:
  • Նախընտրելի է տղամարդուն նվիրել երկարացողուն վարդեր, մեխակներ, խոշորածաղիկ քրիզանթեմներ (սպիտակ կամ կարմիր): Կանանց նույնպես նվիրում են  մեխակներ, բայց հնարավորության սահմաններում ավելի մեղմ գունավորումներով՝ վարդագույն կամ դեղին:
  • Եթե դժվարանում եք ծաղիկներ ընտրել, նվիրեք բաց վարդագույն ծաղիկներ, դրանք հարմար են բոլոր դեպքերի համար:

Ծաղիկներն ընդունում են գոհունակության ժպիտով՝ թույլ տալով մյուսներին ևս հիանալ և ապա ըստ ճաշակի դասավորում ծաղկամանի մեջ: 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ