Ինչպես ծաղկաման ընտրել ծաղիկների համար

ծաղկամաններ

Ծաղիկների համար ծաղկամաններ ընտրելիս մենք շատ հաճախ հաշվի չենք առնում ծաղկամանների չափերը, ոճը և այլն։ Մինչդեռ ինտերիերում յուրաքանչյուր տարր պետք է մտածված լինի ու համապատասխանություն և ներդաշնակություն ստեղծի մնացած տարրերի հետ։
Interier.am-ի հետ պարզեք, թե ինչպիսի ծաղկամաններ պետք է ընտրել տարատեսակ ծաղիկների համար։

  • Եթե նախընտրում եք դասական ոճը, ապա կարող եք ընտրել մետաղյա կամ բյուրեղապակյա ծաղկամաններ, որոնց մեջ նպատակահարմար է դնել այնպիսի ծաղիկներ, ինչպիսիք են՝ վարդն ու մեխակը։
  • Ապակե ծաղկամանները կատարյալ տարբերակ են ժամանակակից ինտերիերում։ Դրանք կարելի է կիրառել նույնիսկ մինիմալիստական ոճում, որն, ինչպես գիտենք, չի ընդունում ոչ մի դեկորատիվ տարրի առկայություն։
    Նախընտերլի է, որ ապակե ծաղկամանը զերծ լինի ավելորդություններից, լինի պարզ ու ամենակարևորը՝ նրբաճաշակ։
  • Կավից, ճենապակուց և կերամիկայից պատրաստված ծաղկամաններն ավելի շատ բնորոշ են էթնիկ ինտերիերին։ Դրանք հարմար են հասարակ կամ դաշտային ծաղիկների համար, ինչպիսիք են՝ երիցուկն ու անմոռուկը։Բացի նյութից, ուշադրություն պետք է դարձնել նաև ծաղկամանների ձևին, գունային երանգներին։ Օրինակ՝ պայծառ ու տաք երանգներով ծաղկամաններն ընդգծում են ցանկացած ծաղկային կոմպոզիցիայի գեղեցկությունը, հեշտությամբ համադրվում են ինտերիերի ցանկացած ոճի և գեղեցիկ զարդարանք են համարվում սեղանների համար։
    Զգուշությամբ պետք է ընտրել բարդ կառուցվածքներով ծաղկամանները։ Իսկ ցանկության դեպքում կարող եք ծաղկամաններ պատրաստել ինքներդ։

 

Ընտրում ենք ծաղկաման՝ ըստ ծաղիկների չափերի

  • Ծաղկամանն ընտրելիս պետք է հաշվի առնել ծաղիկների քանակն ու մեծությունը։ Կարճ ցողուններով մի քանի ծաղկի համար կարելի է օգտագործել սրվակներ, ապակե փոքրիկ անոթներ կամ ոչ շատ մեծ դեկորատիվ շշեր։
  • Երկար ցողուններով մի քանի ծաղկի համար կարելի է ընտրել նեղ ու երկար գլանաձև ծաղկաման կամ շշանման ծաղկաման։
  • Վարդերի կամ երկար ցողուններով ծաղիկների համար նպատակահարմար է վերցնել լայն հատակով կոնաձև ծաղկամաններ։
  • Ամուր գլխիկներով ու կարճ ցողուններով ծաղիկները շատ գեղեցիկ են, երբ դրված են լինում խորանարդաձև կամ կլոր ծաղկամանների մեջ։Ցանկալի է ունենալ մի քանի տեսակի ծաղկաման, որպեսզի ցանկացած ծաղիկ գտնի իր ճիշտ տեղը։
    Ծաղկամաններն անփախորինելի դեկորներ են համարվում և ճիշտ ընտրելու դեպքում դրանք զարդարում են ցանկացած դիզայներական ոճ։
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ