Ընտրում ենք ճաշասեղան
Հաճախակի շահագործվող կահույքի ընտրությունը շատ մեծ զգուշաություն ու ուշադրություն է պահանջում։ Ներկայացնում ենք մի քանի կարևոր քայլ, որոնք կօգնեն անսխալ ընտրություն կատարել։
Չափերի ընտրություն
Նախ պետք է ընտրել ճաշասեղանի չափերը՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր նստողին պետք է հատկացնել մոտ 60 սմ տարածություն։
Եթե շատ հյուրեր եք ունենում, ապա պետք է ընտրել լայն սեղանածածկով ճաշասեղան։
Եթե բնակարանի չափերը թույլ չեն տալիս հյուրասենյակում մեծ սեղան ունենալու, ապա այդ դեպքում հիանալի ընտրություն կլինեն ծալովի սեղանները։ Ընտրելով սեղանի չափերը՝ պետք է հաշվի առնել նաև աթոռներին հատկացվող տարածությունը։
Ձևի ընտրություն
Դասական լուծում են ուղղանկյունաձև կամ շրջանաձև սեղանները։ Երկրորդ տարբերակն առանձնանում է իր պրակտիկությամբ։
Սեղանների կառուցվածքը
Ինչպես վերը նշեցինք, փոքր բնակարաններում նպատակահարմար է օգտագործել ծալովի սեղաններ։ Մյուս դեպքերում կարելի է կիրառել մշտակա կառուցվածքով սեղաններ։ Կան նաև ներկառուցված դարակներով սեղաններ, որոնք առանձնանում են իրենց պրակտիկությամբ և գործառույթներով։
Կահույքի նյութը
Բնական փայտից պատրաստված կահույքը լավագույն տարբերակն է։ Բացի նրանից, որ այս նյութից պատրաստված սեղաններն առանձնանում են իրենց ամրությամբ ու հուսալիությամբ, նաև հիանալիորեն ներմուծվում են ցանկացած ինտերիեր։
Ձևի, չափերի ու նյութի ընտրությունը պայմանավորված է Ձեր նախընտրությամբ ու ճաշակով։ Փորձեք ճիշտ տարբերակ ընտրել, որպեսզի հետագայում այն փոխելու անհրաժեշտություն չլինի։